User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 4838 հատից

Թեմա: Բարսելոնա / FC Barcelona

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեսսի` ռեկորդ մարդը (29/09/2011)




    Մեսսին հավասարվեց Կուբալային խփած գոլերի քանակով և դարձավ ակումբի պատմության մեջ 2 - րդ գլխավոր ռմբարկուն: Նա ընդամենը 24 տարեկան է և հասել է նման նվաճման: 2003/2004 մրցաշրջանում, երբ նա իր նորամուտն էր նշում առաջին թիմում, քչերը կարող էին ենթադրել, որ 8 տարի անց նա կհասնի նման արդյունքների:

    Իրականում սա Լեոյի համար միայն հերթական ռեկորդն էր: Այժմ առաջարկում ենք ծանոթանալ նրա սահմանած այլ ռեկորդային ցուցանիշներին:

    ► Ամենաշատ գոլերը 1 մրցաշրջանի ընթացքում` Նախորդ մրցաշրջանում Մեսսին 53 գոլ հեղինակեց, 31 - ը` Լա Լիգայում, 12 - ը` Չեմպիոնների լիգայում, 7 - ը` Կոպա Դել Ռեյում և 3 - ը` Իսպանիայի սուպերգավաթում: Այդպիսով, նա Քրիստիանո Ռոնալդոյի հետ միասին դարձավ 1 մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստը:

    ► Ակումբի լավագույն ռմբարկուն Լա Լիգայի 1 մրցաշրջանի ընթացքում` Մեսսին 2009/2010 մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրած 35 խաղում խփեց 34 գոլ և հավասարվեց 1996/1997 մրցաշրջանում Ռոնալդոյի ռեկորդին:

    ► Ակումբի լավագույն ռմբարկուն միջազգային մրցասպարեզում` 42 գոլով Մեսսին ակումբի պատմության մեջ միջազգային մրցասպարեզում լավագույն ռմբարկուն է: Այդ 42 գոլից 39 - ը նա խփել է Չեմպիոնների լիգայում, 2 - ը` Աշխարհի ակումբային գավաթում, 1 - ը` ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում: Լեոն նաև ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է Չեմպիոնների լիգայում:

    ► Չեմպիոնների լիգայի վերջին 3 մրցաշրջանների լավագույն ռմբարկուն` Մեսսին Չեմպիոնների լիգայի վերջին 3 մրցաշրջանների գլխավոր ռմբարկուն է: Նման ցուցանիշի հասել են միայն Մյուլերն ու Պապինը: Անցած մրցաշրջանում Լեոն 12 գոլ խփեց, ինչը Ռուդ վան Նիստելռոյի 2002/2003 մրցաշրջանի ռեկորդի կրկնությունն է:

    ► Իսպանիայի սուպերգավաթի գլխավոր ռմբարկու` Այս մրցաշրջանի ամենասկզբում Մեսսին 3 գոլ խփեց Ռեալ Մադրիդին Իսպանիայի սուպերգավաթային 2 խաղերում և դարձավ պատմության մեջ լավագույն ռմբարկուն 8 գոլով:

    ► Համաշխարհային ռեկորդ` 2009/2010 մրցաշրջանում Մեսսին դարձավ պատմության մեջ միակ խաղացողը, ով 1 մրցաշրջանի ընթացքում դարձավ ներքին առաջնության գլխավոր ռմբարկու, նվաճեց ոսկե խաղակոշիկն ու ճանաչվեց աշխարհի և Եվրոպայի լավագույն խաղացող:

    ► 2 ոսկե գնդակ իրար հետևից` 2008/2009 և 2009/2010 մրցաշրջանում Մեսսին իրար հետևից արժանացավ աշխարհի լավագույն խաղացողի կոչմանն ու դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, ով 2 ոսկե գնդակ է նվաճել, այն էլ իրար հետևից:


    Barca.am

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (30.09.2011), Inna (10.11.2011), Կարնո Սոսե (30.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեալ vs Բարսելոնա
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1730
    Վերջինը: 22.11.2015, 20:39
  2. FC Barcelona/Բարսելոնա
    Հեղինակ՝ Վահ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.12.2012, 21:01
  3. FC Barcelona Fan SIte
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2011, 18:36
  4. REAL MADRID vs BARCELONA
    Հեղինակ՝ Real Madrid Forever, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 12:00
  5. |Շալկե 04-Բարսելոնա 1/4 եզրափակիչ
    Հեղինակ՝ FC Schalke 04, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.04.2008, 22:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •