ՉԼ եզրափակչից հետո Պույոլը վիրահատության կենթարկվի
Իսպանական “Բարսելոնայի” ավագ Կառլես Պույոլը վիրահատության կենթարկվի Չեմպիոնների լիգայի` “Մանչեսթեր Յունայթեդի” հետ կայանալիք հանդիպումից հետո: Ֆուտբոլիստը խնդիրներ ունի ձախ ծնկի հետ, գրում է Sport-ը:
Ակնկալվում է, որ, չնայած վնասվածքին, Պույոլն, այնուամենայնիվ, կմասնակցի եզրափակիչ մրցավեճին: Ինչ վերաբերվում է վիրահատությանը, ապա այն կկայանա կամ մայիսի 31-ին, կամ հունիսի 2-ին:
Ապաքինման գործընթացը չպետք է, որ շատ ժամանակ պահանջի: Արձակուրդի ընթացքում Պույոլն ամբողջությամբ կապաքինվի: Պաշտպանը շարք կվերադառնա` նախապատրաստվելու հաջորդ մրցաշրջանին:
2010/11թթ. մրցաշրջանում “Բարսելոնայի” ավագը վնասվածքների պատճառով մի շարք հանդիպումներ է բաց թողել: Իսպանիայի առաջնությունում նա ընդամենը 17 խաղ է անցկացրել, իսկ Չեմպիոնների լիգայում `7:
ArmSport.am
Էջանիշներ