User Tag List

Էջ 294 323-ից ԱռաջինԱռաջին ... 194244284290291292293294295296297298304 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,396 համարից մինչև 4,410 համարի արդյունքները՝ ընդհանուր 4838 հատից

Թեմա: Բարսելոնա / FC Barcelona

  1. #4396
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել Ինյեստային




    ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստային դեղին քարտի համար, որը նա ստացել էր Չեմպիոնների լիգայի «Շախտյորի» քառորդ եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ, հայտնում է «Չեմպիոնատ.ռու»-ն՝ հղում կատարելով Marca-ին։

    ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները չեն բացառում, որ Ինյեստան դեղին քարտ է ստացել միտումնավոր, որպեսզի մասնակցի Մադրիդի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ հանդիպումներին «մաքուր»։ Եթե Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը որակազրկվի, ապա նա ստիպված կլինի բաց թողնել «Ռեալի» հետ առաջին հանդիպումը «Սանտյագո Բերնաբեուում»։

    Համաձայն տեղեկատվության՝ ՈՒԵՖԱ-ն որոշումը կընդունի ապրիլի 20-ին։

    Հղում:

    Հ.Գ Էս ինչ ձևերա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (19.04.2011)

  3. #4397
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավ նկար ա չէ՞

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (20.04.2011), Quyr Qery (23.04.2011), Yellow Raven (20.04.2011)

  5. #4398
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ նկար ա չէ՞
    Էս նկարը որտեղից ես կպցրել, եթե ինտերնետիցա կարո՞ղ ես լինկը տաս:

  6. #4399
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեսիի բոլոր այս մրցաշրջանի գոլերը՝ 3 րոպեում:


  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (23.04.2011), Inna (10.05.2011), Quyr Qery (23.04.2011)

  8. #4400
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պեպի առաջին պարտությունն եզրափակիչներում


    Բարսելոնայի պարտությունը Մեստալյայում առաջինն էր Գվարդիոլայի համար եզրափակիչ հանդիպումներում: Ստորև ներկայացված են մի քանի այլ թվեր և փաստեր Բարսելոնա 0 - 1 Ռեալ Մադրիդ խաղի վերաբերյալ:

    ► Մինչ այս, Պեպը մեկ անգամ հաղթել էր ՉԼ - ի եզրափակչում, 1 անգամ` Եվրոպայի սուպերգավաթում, 1 անգամ` Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում, 1 անգամ` Կոպա Դել Ռեյի եզրափակչում, 2 անգամ էլ` Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում:

    ► Բացի այդ, Գվարդիոլան առաջին անգամ ձեռքից բաց թողեց հաղթանակը հնադիպման լրացուցիչ ժամանակում: Մինչ այդ նա հաղթել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի լրացուցիչ ժամանակում:

    ► Մինչ այս, Բարսան հաղթել էր Իսպանիայի գավաթի վերջին 3 եզրափակիչներում, որոնցում մասնակցել է: Վերջին անգամ կատալոնյան ակումբը Կոպա Դել Ռեյի եզրափակչում կրկին պարտվել է լրացուցիչ ժամանակում ու կրկին 1 - 0 հաշվով: 1995/1996 մրցաշրջանի այդ եզրափակչում կապտանռնագույնների ճանապարհին կանգնեց Ատլետիկ Բիլբաոն:

    ► Այս Էլ Կլասիկոն ծայրահեղ կոպիտ ստացվեց բոլոր առումներով` ընդհամենը 24 հարված, որոնցից 13 - ը Բարսայի կատարմամբ: Դարպասին թիմերը միայն 8 անգամ էին հարվածել, որոցից 5 - ն եղել էր Ռեալի ֆուտբոլիստների կատարմամբ: Թիմերն ընդամենը 28 անգամ էին եզրից դիմել բարձրից փոխանցումների դեպի տուգանային հրապարակ: Այդ 28 փոխանցումներից 16 - ը կատարել էին Բարսայի խաղացողները: Ռեալ ու Բարսան 50 անգամ խախտել էին կանոնները: Այստեղ մի փոքր ավելի կոպիտ էին գտնվել մադրիդցիները, ովքեր կատարել էին այդ 50 խախտումներից 26 - ը:

    ► Բարսայի ֆուտբոլիստները խաղի ընթացքում 816 ճշգրիտ փոխանցում են կատարել, իսկ Ռեալի խաղացողները միայն 289: Ամենաշատ ճշգրիտ փոխանցումները կատարել է Չավին (135):

    ► Ալվեսն ամենաշատն է կորցրել գնդակը (14), սակայն նաև առավելագույն քանակով գնդակներ է խլել (10):

    ► Վերջին անգամ Բարսելոնայի ֆուտբոլիստներն առանց խփած գնդակի հեռացել էին խաղադաշտից Ատլետիկ Բիլբաոյի դեմ առաջին խաղում, որն ավարտվել էր 0 - 0 հաշվով:


    Հղում:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (23.04.2011), Inna (10.05.2011), Quyr Qery (23.04.2011), Yellow Raven (23.04.2011), Դարք (23.04.2011)

  10. #4401
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին նոր ռեկորդ արձանագրեց իսպանական Պրեմիեր լիգայի պատմության մեջ, քանի որ դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում կարողացավ խփել 50 գոլ:

    50-րդ ռեկորդային գոլը, Մեսսին հեղինակեց շաբաթ օրը՝ Օսասունայի հետ խաղում, որով գերազանցեց Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում, մրցակիցների դարպասը կարողացել էր գրավել 49 անգամ:

    Հարկ է նշել, որ Մեսսին բոլոր հնարավորություններն ունի իր ցուցանիշը բարձրացնելու համար, քանի որ դեռ ընթացքի մեջ է իսպանական Պրեմիեր լիգան, ինչպես նաև իր թիմի հետ դուրս է եկել ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլ:

    Հատկանշական է նաև, որ Մեսսին, թե Պրեմիեր լիգայում և թե Չեմպիոնների լիգայում, ներկա պահին, լավագույն ռմբարկում է՝ իր ակտիվում, համապատասխանաբար ունենալով 31 և 9 գոլ:

    Մեսսին իր 50 գոլերը խփել է հետևյալ մրցաշարերում.

    Չեմպիոնների լիգա - 9 գոլ (10 խաղերում)
    Իսպանիայի Պրեմիեր լիգա - 31 (30)
    Իսպանիայի գավաթ - 7 (7)
    Արա դե Մեսսին ուրիշա էլի
    Աղբյուրը՝ http://www.armbarca.com
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 29.04.2011, 20:43:
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (30.04.2011)

  12. #4402
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսքը Խերարդ Դեուլոֆեույի մասին է:Բարսելոնայի ակադեմիայի 17 տարեկան ֆուտբոլիստը առաջին անգամ է հայտավորվել Բարսելոնայի գլխավոր թիմի կազմում:Ժամանակն է մի քիչ պատմել Լա Մասիայի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկի`Դեուլոֆեույի մասին:

    Բարսելոնայի երիտասարդ կանտերանոն արդեն ոչ լրիվ 10 տարիներ է անցկացրել Լա Մասիայում:Արդեն փոքր տարիքից զարմացնում էր նրա գնդակի հետ փափուկ վարվելը և բարձր տեխնիկան,այս հատկությունները նրան թույլ են տալիս հեշտությամբ օգտվել արագ դրիբլինգից`հեշտությամբ շրջանցելով մրցակիցներին:Զարմանալի չէ,որ ժամանակի ընթացքում նրան սկսեցին անվանել <<Նոր Ռոնալդինյո>>:

    Սկզբում Դոուլոֆեուն խաղում էր պլեյմեյկերի դիրքում,հետագայում սկսեց գործել ձախ հարձակվողի դիրքում,հաճախ տեղաշարջվելով կենտրոնական հարձակվողի դիրք:

    14 տարեկան Դեուլոֆեույին ցանկացել են գնել անգլիական գրանդներ Լիվերպուլը,Չելսին և իհարկե Արսենալը: Ժամանակին Լիվերպուլի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը այնքան էր ցանկանում գնել Դեուլոֆեույին,որ Իսպանիայում Լիվերպուլի սկաուտ Պակե դե Գարսիային պարտադրել էր ամեն-ինչ անել երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար,բայց այդ ժամանակ Խերարդի գործակալ Խինես Կարվախալը հայտարարելով Դեուլոֆեույի Բարսելոնայում մնալու ցանկության մասին վերջ դրեց բոլոր խոսակցություններին:Հետագայում ֆուտբոլիստը բավականին լուրջ առաջարկներ է մերժել,նախընտրելով մնալ Բարսելոնայում: Այս պահի դրությամբ,եթե որևէ թիմ ցանկանա ձեռք բերել Բարսելոնայի երիտասարդ տաղանդին,պետք է վճարի 20 միլիոն եվրո:

    Դեուլոֆեուն անցել է Բարսելոնայի բոլոր տարիքային խմբերով և լավագույնն է համարվում Լա Մասիայում մինչև 18 տարեկանների մեջ:Այսօր Պեպ Գվարդիոլան երիտասարդ տաղանդին հայտավորել է կազմում Ռեալ Սոսյեդատի հետ խաղում:Անկասկած,Դեուլոֆեուն շանս կունենա,քանի որ Պեպ Գվարդիոլան միշտ երիտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց ընդունակությունները:

    Այս վիդեոն դիտելուց հետո դուք կհասկանաք,թե ինչու են Դեուլոֆեույին այդքան տաղանդավոր համարում,նույնիսկ անվանում <<Նոր Ռոնալդինյո>>.

    Ուղղակի ֆանտաստիկ է
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  13. #4403
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. երեխեք, հերիք ա Բարսելոնայի թեմայում գրեք Ռեալ-Բարսելոնա խաղի մասին: Եթե ճիշտն ասեմ, պետք է ՉԼ թեմայում գրեիք, բայց քանի որ հնարավոր չէ, որ միայն ՉԼ շրջանակներում քննարկվի խաղը, հաստատ թեմայից շեղումներ են լինելու ընդհուպ մինչև գեներալ Ֆրանկո, գրեք Ռեալ vs Բարսելոնա թեմայում: Արդեն երկու օր է այս թեմայից գրառում եմ տեղափոխում :
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 04.05.2011, 20:03:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #4404
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հաղթում ենք Ռեալ Սոսիեդադին, ու հաջորդ տուրում նույնիսկ ոչ ոքիի դեպքում չեմպիոն ենք դառնում

  15. #4405
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոնց ասում են` դե կեր:
    Ընդհանուր ոչ մի բան չի որոշում խաղը, բայց մյուս կողմից աղյուսակը ավելի հաճելի տեսքի ա գալի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #4406
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեսին սեղանի թենիս է խաղում
    http://video.meta.ua/3480006.video
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  17. #4407
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կատալոնյան Sport-ի տեղեկությունների համաձայն, Էրիկ Աբիդալը կհայտավորվի ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալի հետ պատասխան հանդիպմանը:Նշվում է, որ այսօր, Աբիդալը կանոնավոր մասնակցել է կատալոնյան ակումբի երեկոյան մարզմանը: Հատկանշական է, որ Բարսելոնայի ֆուտբոլիստները` ծափերով են դիմավորել իրենց խաղընկերոջը:

    Հիշեցնենք, որ Աբիդալի լյարդի վրա ուռուցքներ էին հայտնաբերվել, որի պատճառով, նա, մարտի 17-ին, ենթարկվեց վիրահատության: Սկզբում շատերն էին այն կարծիքին, որ դժվար թե ֆրանսիացին կարողանա շարունակել ֆուտբոլային իր կարիերան, այնուհետև խոսվում էր, թե նա չի կարողանա խաղադաշտ վերադառնալ այս մրցաշրջանում, բայց հուրախություն բոլորի՝ մինչ այդ եղած կանխատեսումները սխալ դուրս եկան:
    Աղբյուրը
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (03.05.2011)

  19. #4408
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Messi-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեսին սեղանի թենիս է խաղում
    http://video.meta.ua/3480006.video
    Հլա ու՞ր ես, նա բասկետբոլ էլ կխաղա

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (04.05.2011)

  21. #4409
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլա ու՞ր ես, նա բասկետբոլ էլ կխաղա
    Բասկետբոլի գնդակը ծանրա, որ ոտքով հարվածի
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  22. #4410
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտվեց Չլ-ի կիսաեզրափակիչի երկրորդ զույգի խաղերը, 3-1 ընդհանուր հաշվով եզրափակիչ անցավ Բարսան: Բարսան երեկ իր մարզադաշտում Ռեալի հետ փոխանակեց 1-ական գնդակ, գոլերի հեղինակ դարձան` 54ր.-ին Պեդրոն, իսկ 64ր.-ին հաշիվը հավասարեցրեծ Մարսելոն:
    sport.es-ը երեկվա խաղի համար գնահատել է Բարսայի խաղացողներին:

    Ալվես, Պույոլ, Բուսկետս, Չավի, Ինիեստա, Վիլյա, Կեյտա-8,
    Վալդես, Մասկերանո, Մեսսի, Աբիդալ-9,
    Պիկե և Պեդրո-10:
    Աղբյուրը
    Я люблю людей.. А нет.. Показалось..

Էջ 294 323-ից ԱռաջինԱռաջին ... 194244284290291292293294295296297298304 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեալ vs Բարսելոնա
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1730
    Վերջինը: 22.11.2015, 20:39
  2. FC Barcelona/Բարսելոնա
    Հեղինակ՝ Վահ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.12.2012, 21:01
  3. FC Barcelona Fan SIte
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2011, 18:36
  4. REAL MADRID vs BARCELONA
    Հեղինակ՝ Real Madrid Forever, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 12:00
  5. |Շալկե 04-Բարսելոնա 1/4 եզրափակիչ
    Հեղինակ՝ FC Schalke 04, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.04.2008, 22:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •