zanazan (28.12.2010)
Էսպանյոլ 1 - 5 Բարսա
Կատալոնյան դերբին կայացավ: Ինչպես միշտ, Էսպանյոլը մինչև վերջ պայքարեց Բարսայի դեմ, բայց այս անգամ միավոր պոկել չկարողացավ
Հ.Գ. 5 գոլ խփելը սովորություն ա դարձել![]()
Կարդում եմ գրառումներն ու զարմանում: Որքան են ատում Բարսելոնին Ռեալի երկրպագուների մի մասը: Նախանձախառն ատելություն: Ատոմային նախանձ: Նախաձագին չարանենգ սուբյեկտիվոգեն հիվանդագին անզուսպ ատելություն:))))))))))
Հիվանդագին անհաղթահարելի (ընդ որում, անհաղթահարելի թե իրենց իսկ կողմից, թե այլոց) ատելություն: Կոմպուլսիվ ու ոչ ադեկվատ պաթոլոգիկ ատելություն, որը տեղ-տեղ հիշեցնում է պարանոյա:))
Միթե՞ այդքան բարդ է ընդունելն ու գիտակցելը, որ այսօր, ԱՅՈ՛, Բարսելոնան նվազագույնը 5 «գլուխ» ուժեղ է Ռեալից: Միթե՞ այդքան դժվար է ընդունել ու գիտակցել, որ Բարսելոնան, չնայած նրան, որ չեմպիոնների լիգայում չի հաղթել այս տարի, այնուամենայնիվ աշխարհի լավագույն թիմն է, ցուցադրում է աշխարհում ամենագեղեցիկ ֆուտբոլը: Եվ միթե՞ այդքան դժվար է ընդունել ու գիտակցել, որ Մեսսին այսօր մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է (ընդհանրապես սա կապ չունի նրա հետ, որ Ինիեստան կամ Չավին ավելի արժանի են Ոսկե Գնդակին):
Չնայած, երեևի գիտակցում են, բայց չեն կարողանում «ընդունել», մերվել այդ մտքի հետ: Պարտվել իմացե՛ք, հարգելի երկրպագուներ: Ընդունեք, վերջապես, որ Ռեալն այսօր Բարսելոնից թույլիկ թիմ է և իր ֆուտբոլիստներով, խաղային կարգապահությամբ, խաղադաշտում ֆուտբոլիստների վարքագծով, ֆուտբոլիստների գնդակով կամ առանց գնդակի խաղով, բուն խաղի գեղեցկությամբ, խաղի որակով զգալիորեն զիջում է Բարսելոնին (հա, հետևություն ձեր իսկ տրամաբանությամբ. բնականաբար զիջում է նաև Ինտերին հետևաբար ձեր իսկ տրամաբանությամբ՝ նաև Լացիոյին, Միլանին, Յուվենթուսին))):
Զարմանալի չէ, որ Բարսելոնայի նկատմամբ անկառավարելի ատելությամբ լցված են հենց Ռեալի երկրպագուները: Մյուս իսպանական կամ ոչ իսպանական թիմերի երկրպագուների 99 տոկոսն էլ է այն կարծիքին, որ Բարսան այսօր լավագույն թիմն է աշխարհում:
Մեկ անգամ ևս կարդացեք ձեր գրառումները, վերլուծեք ձեր արտահայտած մտքերն հնարավորինս օբյեկտիվորեն:
Altair (20.12.2010), Yellow Raven (19.12.2010), Երվանդ (19.12.2010), Լեո (19.12.2010)
Ես էլ եմ դեմ նրան, որ մարդիկ չեն կարողանում (կամ ներքին քաջություն չունեն) ընդունել, որ մրցակիցն էսօր շատ ավելի ուժեղ ա, ավելի հզոր ա, քան քո սիրելի թիմը:
Բայց այ Բարսա-Ռեալ հակամարտության մեջ իր ուրույն տեղն ունի «ատելությունը», որն էս դիմակայությանը մի այլ տեսակի հմայք ա տալիսԻնձ դուր ա գալիս ատել Ռեալը՝ անկախ ամեն ինչից, հենց էնպես, անկախ Ռեալի մարզավիճակից
Սա երևի սովորական ատելություն չէ, այլ ուրիշ մի ատելություն, կամ լրիվ այլ բան ատելությունից տարբեր, մի անբացատրելի զգացում
![]()
Ու ինձ դուր ա գալիս, որ Ռեալի երկրպագուները ատում են Բարսան, քանի որ էդ ատելությունը ինձ համար խթան ա ավելի սիրել Բարսային:
Մի խոսքով ինձ դուր ա գալիս լինել Բարսայի երկրպագու, քանի որ ես ոչ միայն սիրում եմ Բարսան, այլև ատում եմ ՌեալըԻսկ Մոուրինյոից ու դատարկախոս Պերեսից պարզապես զզվում եմ
Չնայած ընդունում եմ, որ Մոուրինյոն ֆուտբոլի մեծ մասնագետ ա ու մեծ երախտավոր![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 19.12.2010, 18:57:
Gayl (19.12.2010)
Ատելությունը առաջ եկավ այն ժամանակ, երբ Ռեալը ոնց որ թե 11:0 հաղթեց Բարսային, դե հայտնի է, որ Բարսան ստիպված խաղում էր իրա ես իմ որերոդ սաստավով: Այդ պահից սկսեցին արհեստական ատելություն մտցնել երկրպագուների միջև: Բա ինչից կլինի, որ ես երբեք չեմ ատել Մանչին, Լիվերին, Չելսիին և այլն, եթե անգամ նրանցից մեկը Արսենալին թշնամի է, ապա ես թքած ունեմ կարևորը սիրում եմ անգլիական ֆուտբոլը:
Հերթական ջարդը`
Էսպանյոլ-Բարսելոնա 1-5![]()
Inna (20.12.2010)
Բարսելոնցիներ, էս պահին նայու՞մ եք Ռեալ Մադրիդ-Սևիլլա խաղը…Ու ասենք, կապ չունի էլի, Ռեալը կհաղթի թե ոչ…
Էլ ի՞նչ համեմատություն:
Վերջը մի թիմ գտնվեց:![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Աբելյան (28.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ