Գերմանականացված թրուք, մի խոսքով անդուր երևույթ:
---------- Ավելացվել է՝ 14:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:15 ----------
Մոռացար նշել, որ ինֆորմացիայի աղբյուրը Իսպանիայում բնակվող քո ընկերն է
Սա Բարսայի համար կարևոր ու ծանր հանդիպում է: Ավանդաբար Ատլետիկոն Բարսային շատ կոշտ դիմադրություն է ցուցադրել Մադրիդում, չնայած որ Կամպ Նոուում Բարսան հաճախ է Ատլետիկոյին ջախջախում խոշոր հաշիվներով:
Կարծում եմ՝ էս տարի Ատլետիկո-Բարսա և Բարսա-Ատլետիկո դիմակայությունները Բարսայի համար ավելի բարդ են լինելու, քան անցած տարիներին, քանի որ Ատլետիկոն անցած մրցաշրջանից սկսած վերելքով է խաղում, դրան էլ գումարած՝ արդեն ունի խիստ ընդգծված ու բարձր ոգևորությամբ թիմը իր հետևից տանող առաջատար:
Անկախ հանդիպման արդյունքից՝ էսօր դիտարժան խաղ ենք տեսնելու
---------- Ավելացվել է՝ 14:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:24 ----------
Իսկ ես գիտեի՝ ես ու դու ֆուտբոլում միայն ֆուտբոլն ենք գնահատում, ոչ թե քաղաքականություն-մաղաքականությունը:
Էջանիշներ