Տե՞սել եք
Տե՞սել եք
Հանգիստ, արժանապատիվ ու գեղեցիկ խաղ. Բարսան այսպես հաղթեց առաջին տուրում Լա Լիգայի ոմն Ռասինգին, ի տարբերություն կուկուռուզնիկի...
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի հիմնական կազմի հարձակվող Դավիդ Վիլյան գոհ է Բարսայում իր ներկայիս վիճակից: Վիլյան նշում է, որ ինքը խնդիր չի ունեցել՝ թիմի խաղին հարմարվելու, և իր գործերը շատ լավ են իր նոր ակումբում՝ Բարսելոնայում: Նա երեկ՝ Իսպանիայի առաջնության առաջին տուրում, դարձավ 3 անպատասխան գոլերից մեկի հեղինակ՝ «Ռասինգի» հետ հանդիպման ժամանակ:
Երեկ՝ Իսպանիայի առաջանության առաջին տուրում, վնասվածք է ստացել Բարսելոնայի հիմնական կազմի կիսապաշտպան Չավին: Հայտնի է, որ նա ստացել է ծնկի վնասվածք: Չավին այսօր կանցնի բուժզննում, որից հետո պարզ կլինի, թե ինչքան ժամանակ կտևի նրա ապաքինումը:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 30.08.2010, 13:01: Պատճառ: Ձե՞զ ինչ:
Moonwalker (30.08.2010), Yellow Raven (30.08.2010), Դարք (30.08.2010), Սամսար (30.08.2010)
եթե չեմ սխալվում, Armenia TV-ն ել ցույց չի տալու հա Իսպանիայի խաղերը? (մի լավ բան ուներ են ել...)
Բա հիմա ինչ ենք անելու?
Արմենիան անցյալ տարի էլ չի ցուցադրել Լա լիգան: Հայ թիվին է ցուցադրել: Այդ մասին հատուկ թեմա ունենք՝
http://www.akumb.am/showthread.php/1...47#post2081847
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 30.08.2010, 18:14:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սամսար (30.08.2010)
Astgh ջան , չես հավատա երևի, ծիծաղից սաղ օֆիսով մեռանք որ պատմեցի իմ հարցի ու քո պատասխանի մասին...
Ամբողջ հարցը նրանում ա, որ ես տենց խաղ չի եղել որ բաց թողնեմ անցաց տարի, ու հա, Hay TV-ով եյ նայում.
Հիմա նստած մտածում եմ թե ինչի եյ երեկ նստած Armenia-ին նայում, ու անընդհատ քֆուր մֆուր տալի որ ետ խաղը ցույց չեն տալի...
Պահի տակ Սուրիկ Բաղդասարյանի վախտերն եյ գնացել...![]()
Մյուս անգամ ետքան չեմ խմի...
Ambrosine (30.08.2010), Yellow Raven (30.08.2010)
Ռասինգի դեմ խաղում Բարսան ցույց տվեց, որ նույն չեմպիոնական տրամադրվածությունն ունի նոր մրցաշրջանում ևս, իսկ Ռեալը կրկին ապացուցեց, որ իր կոչում է լինել անհույս հետապնդող
Շնորհավորում եմ իսկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին![]()
GevSky (31.08.2010)
Իբրահիմովիչի գնալով Բոյանն ավելի շատ շանս կստանա, ինչն իմ համար բավականին ուրախալի փաստ է![]()
GevSky (31.08.2010)
Էկեք փաստենք որ Իբրան էլ իր զգալի դերն ու տեղը ունեցավ Բարսա - ում: Եկեք հիշենք նրա գոլը Ռեալ - ի հետ խաղի ժամանակ: Թերևս այդ էլ մեծ գործ է Սուպեր Կլասիկո - ին գեղեցիկ գոլի հեղինակ դառնալը:
Yellow Raven (30.08.2010)
Էտո'ո մենք քեզ դեռ հիշում ենք
Հուսանք Վիլյան կստիպի մոռանալ քո գոյության մասին![]()
Մեսսին Մեսսի ա, Մեսսին մեծություն ա, չենք քննարկումԲայց Ռոնալդինոյն էլ Ռոնալդինյո էր, ինքն էլ էր մեծություն, իրեն էլ չենք քննարկում
---------- Ավելացվել է՝ 22:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:45 ----------
Ըստ իս այն, ինչ անում էր Ռոնալդինյոն, Մեսսին չի անում ու երևի չի էլ կարող անել: Մեսսիի ամբողջ հզորությունը իր ֆանտաստիկ արագության մեջ ա: Աշխարհում ոչ մի ֆուտբոլիստ Մեսսիի նման չի կարող նման բարձր արագության ժամանակ այդքան կտրուկ փոխել վազքի ուղղությունը՝ իր հետ տանելով գնդակը:
Բայց Ռոնիի հմայքը լրիվ ուրիշ էր: Նա ուղղակի ֆուտբոլային աճպարար էր, նրա շարժումները ուղղակի հմայում էին: Հիշեք Չելսիի դեպրասը խփած գնդակը (youtube-ից կգտեմ կտեղադրեմ)Նրա խափսերն անկրկնելի էին
---------- Ավելացվել է՝ 22:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:52 ----------
Ահա այդ գոլը: Ըստ իս Ռոնիի լավագույն գոլերից մեկը
---------- Ավելացվել է՝ 23:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:57 ----------
Իսկ սա Ռոնիի կատարմամբ իմ ամենասիրած գոլն ա (նրա առաջին գոլը այդ խաղում)
Վերջին խմբագրող՝ Լեո: 30.08.2010, 22:05:
Yellow Raven (30.08.2010), Դարք (30.08.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ