Սամվել-ի խոսքերից
Բարև նրանց ով ինձ հիշում է, ու նրանց ով գոնե նկատել է իմ գրառումները ու մի փոքր գոնե դրանցով ինձ ճանաչում է, 10 օրով արձակուրդի մեջ եմ ...
Ուզում եմ բոլորիս շնորհավորեմ Բարսայի հաջողությունների կապակցությամբ, ու քաջալերեմ պարտությունների ու դժվարությունների կապակցությամբ:
Իրականում ինֆորմացիոն բլոկադայում գտնվող հայոց բանակում նորմալ չեմ հետևել սպորտային լուրերին բավարարվելով ամենաշատը տեքստային հեռարձակումներով: Ընենց որ գրառումս ընդհանուր եմ անում:
Ինչքան գիտեմ էսօր կամ վաղը ՉԼ խաղ ունի չէ՞ Բարսան:
Շատ կուզեի հանդիպեի հին ընկերներիս ու մեր նոր կուլեների հետ Չեմպիոնսում...
Խնդրում եմ շուտ արձագանքել ու գրառումս էլ եթե համապատասխան թեմայում չի մի քիչ ներողամիտ լինել, ակումբում շատ բան է փոխվել ու շատ դժվար է այդ ամենին արագ ընտելանալ:
Էջանիշներ