Բարսելոնա - Ատլետիկո Մադրիդ 5:2 գոլերը՝ Z. Ibrahimovic. L. Messi. D. Alves. S. Keita. L. Messi
Բարսելոնա - Ատլետիկո Մադրիդ 5:2 գոլերը՝ Z. Ibrahimovic. L. Messi. D. Alves. S. Keita. L. Messi
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 20.09.2009, 14:07:
Բայց մյուս կողմից Չիգրինսկին պոտենցիալ ունի, եթե Պեպը տենց կպած ուզում էր, ուրեմն մի բան տեսելա նրա մեջ... ՈՒ եթե նկատենք նրա բոլոր սխալները դիրքային կամ նորեկի սխալներ էին, ասենք վտանգավոր գոտում Վալդեսին գնդակ փոխանցելը դա նորեկի սխալ է ուրիշ դպրոցի արդյունք, իսկ մնացածը դիրքային էր, պարզա որ Ագուերոյից արագ չի վազի կարճ տարածության վրա, դրա համար ճիշտ դիրքեր պետքա զբաղացներ փակելով Ագուերոյի խաղը... դրանք ուղղելի թերություններ էն, հուսանք Պեպին կհաջողվի նրան խելքի բերել ու բոլորին ապացուցել դրանով որ իր ընտրությունը ճիշտ էր ու էդքան փողը իզուր չեր տրված
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Էս ուղղակի Իբրայի կոմպիլիացիանա Բարսայի կազմում![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Մաքսվելի հարցում քո հետ այդքան էլ համաձայն չեմ: Զգացվում էր, որ լարված էր ու մի քանի սխալներ արեց, մասնավորապես իրա եզրը չէր կարում նորմալ հասցներ:
Իսկ Պեպը ամեն ձևով ուզումա պահպանի թիմում հիանալի մթնոլորտը, դրա համար էլ Անրիին մինչև վերջ պահեց, թե չէ ով էր տեսել Ինիեստային Չավիով փոխարինելը:
Իսկ Չիգրինսկին... Հույս ունեմ որ թերությունները կբարելավի: Մեկել 1-ին գոլում չեմ կարծում ինքը շատ մեծ մեղք ուներ, որովհետև Բուսկետսի փոխանցումը շատ անսպասելի էր:
Yellow Raven (20.09.2009)
Մեկնարկեց իսպանիայի առաջնության երրորդ տուրը: Այս տուրի կենտրոնական հանդիպումն անկասկած «Բարսելոն» - «Ատլետիկո» մրցավեճն էր: Խաղը սկսվեց «Բարսելոնի» ֆուտբոլիստների մեծ ճնշումով և արդեն առաջին րոպեին Անրին ուժգին հարվածով ցնցեց հյուրերի դարպասաձողը, իսկ ընդամենը մեկ րոպե անց Բուսկետսի հոյակապ փոխանցումից հետո Իբրահիմովիչը տեխնիկապես գրագետ հարվածով բացեց խաղի հաշիվը:
Խփած գոլից հետո էլ կատալոնացիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը և 16-րդ րոպեին նրանք կրկնապատկեցին խաղի հաշիվը` Խավիի փոխանցումից հետո աչքի ընկավ Մեսսին: «Բարսելոնն» արդեն մտել էր իր տարերքի մեջ և նրան կանգնեցնել հնարավոր չէր: Առաջին խաղակեսում «կապտանռնագույնները» ևս երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը` 32-րդ րոպեին մոտ 30 մետրից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալվեշը, իսկ 41-րդ րոպեին Լիոնել Մեսսին ընդունելով գնդակը մրցակցի տուգանային հրապարակում հանգիստ շրջվեց և փոխանցում կատարեց Կեյտային, ում մնում էր միայն գնդակը մոտ տարածությունից ուղարկել դարպասը: Հյուրերին առաջին խաղակեսի վերջնամասում հաջողվեց միայն թրջել խաղի հաշիվը` Բուսկետսն անհաշվենկատ ետ փոխանցում կատարեց խաղադաշտի կենտրոնից և գնդակն հայտնվեց Կուն Ագուերոյի մոտ, ով էլ գրավեց Վալդեսի պաշտպանած դարպասը: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով` 84-րդ րոպեին «Ատլետիկոյից» աչքի ընկավ Ֆոռլանը, իսկ խաղի վերջնամասում «Բարսելոնի» ֆուտբոլիստների կազմակերպած գեղեցիկ կոմբինացիան տրամաբանական ավարտի հասցրեց Մեսսին:
«Բարսելոն» 5:2 «Ատլետիկո»
Գոլերը` Իբրահիմովիչ 2', Մեսսի 16', 90', Ալվեշ 32', Կեյտա 41' - Ագուերո 44', Ֆոռլան 84'
Երեկ կայացած մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Դեպորտիվո» 2:3 «Էսպանյոլ»
Գոլերը` Ադրիան 28', Նուիուի 76' - Կալյեխոն 20', Ֆորլին 43', Վերդու 54'
«Օսասունա» 0:2 «Սևիլիա»
Գոլերը` Նեգրեդո 37', Կանուտե 71'
«Մալագա» 1:2 «Ռասինգ»
Գոլերը` Դուդա 72' - Ռոդրիգես 37', Մորիս 80'
«Մալյորկա» 4:0 «Տեներիֆե»
Գոլերը` Սուարես 17', Ադուրիս51', Ալվարես 59', Վեբո 87' (11մ)
http://hayfootball.am/news/713-barcaatl.html
Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Ըստ խաղացողի ու նրա ակումբի միջև ստորագրված նոր պայմանագրի, Մեսսին կմնա Կատալոնիայում մինչև 2016 թվականը։ Տարեկան նա կստանա 15,4 միլիոն դոլար։
Միևնույն ժամանակ, ավելացել է նաև փոխհատուցման գումարը, որի դեպքում «Բարսելոնան» համաձայն է վաճառել արգենտինացի գոլահարին՝ 300 միլիոն եվրո։ Նախկինում այդ գումարը կազմում էր 150 միլիոն եվրո։
armsport.amԱշխարհի ամենաթանկ ակումբները Forbes-ի գնահատմամբ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դեռ շատ պետք է «աշխատի», որպեսզի կարողանա սասանել ֆուտբոլի ակումբային հիմունքները։ Հեղինակավոր Forbes-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհի 25 ամենահարուստ ակումբների ցանկում միջինը թիմը գնահատվում է մոտ 597 միլիոն դոլար՝ 8%-ով ավելի շատ, քան նախորդ տարի։
Այդ ակումբները արդեն հրատարակել են իրենց եկամուտները (նշվել է այն գումարը, որը ակումբը ունի մինչև պարտքերի վճարումը, ծախսերը ու հարկերի վճարումը), որոնք միջինը 20%-ով ավելի են, քան 2007-2008 թվականին։
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ կան 5 ակումբներ, որոնք արժեն ոչ պակաս, քան մեկ միլիարդ դոլար։ Միայն ամերիկյան բեյսբոլի Ազգային լիգան ունի ավելի շատ «միլիարդ» արժեցող ակումբներ (19)։
Ցուցակը գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը գնահատվում է 1 միլիարդ 870 միլիոն դոլար։ Երկրորդը Մադրիդի «Ռեալն» է՝ 1,353 մլրդ։
Աշխարհի ամենաթանկ ակումբները*
Ակումբ Երկիր Արժեքը Պարտքեր (%) Հասույթ Շահույթ
1. Մանչեսթեր Յուն. Անգլիա 1,870 54 512 160
2. Ռեալ Մադրիդ Իսպանիա 1,353 23 576 81
3. Արսենալ Անգլիա 1,200 107 349 80
4. Բավարիա Գերմանիա 1,110 0 465 59
5. Լիվերպուլ Անգլիա 1,010 59 332 50
6. Միլան Իտալիա 990 0 330 58
7. Բարսելոնա Իսպանիա 960 7 487 108
8. Չելսի Անգլիա 800 92 424 -13
9. Յուվենտուս Իտալիա 600 5 264 46
10. Շալկե 04 Գերմանիա 510 38 234 41
*Ակումբի գինը վերջին պայմանագրերի հիման վրա առանց պարտքերի։ Գումարը նշված է միլիոնավոր դոլարներով
** Պարտքերի սյունյակում նշված է նաև մարզադաշտի վարձակալման պարտքը
Աչքիա զարնում Միլանի ու Բավարայի պարտքերիու Չելսիի շահույթի չափերը:
հ.գ. աղյուսակը նորմալ չի լինում անել![]()
Վերջին խմբագրող՝ h.s.: 22.09.2009, 23:15:
Ambrosine (23.09.2009)
15,4 դոլար + այլ եկամուտԷդքան փող Մեսսին ի՞նչ անելու, խեղճ տղա
![]()
Ռասինգ - Բարսա
Առաջին խաղակեսից հետո 0-3(20' Իբրա, 24' Մեսսի, 27' Պիկե)
Այ մարդ, հոգնեցինք խոշոր հաշիվներով ջախջախումներից, ուֆ-ու՜ֆ... Արդեն սովորական ա դարձել![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 23.09.2009, 00:53:
Ռասինգ 1 - 4 Բարսա![]()
Մեսսին դարձավ դուբլի հեղինակ![]()
h.s. (23.09.2009)
2-րդ խաղակեսի վերջի մասերում դուրս չեկավ Բարսայի անկանոնությունը, ու հետո դուրս չի գալիս որ գոլ են բաց թողում, բոլոր 3 բաց թողնված գնդակները անիմաստ են եղել, ոչ տրամաբանական.... Չնայած ինձ թվումա խոշոր հաշվիցա լինում, բայց դե ամեն դեպքում հաճելի չի... ինչևէ խաղը գեղեցիկ էր, Բարսան դեռ իր ռեպերտուարի մեջա.. ու հաղթումա հանգիստ, ինքնավստահ ինրպես անցած տարի էր...
Շնորհավորում եմ բոլորին:
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Գև ջան, նման կարգի թիմերի հետ պայքում Բարսան կարող է գոլ բաց թողնել միայն ոչ տրամաբանական սխալների պատճառով, որովհետև հակառակորդ թիմերի ֆուտբոլիստների կարգը չի բավականացնում, որպեսզի թիմային կամ անհատական վարպետության շնորհիվ (թեկուզ դրվագային) խաղային առավելություն ստանան Բարսայի խաղացողների նկատմամբ:
Էսօր (ինչպես հաճախ) Բարսան թուլացրել էր զգոնությունը՝ ելնելով հաշվից: Բաց թողնված գոլը ընդամենը զգոնության թուլացման հետևանք էր: Բայց դա հեչԴա էլ թող լինի նվեր Ռասինգի երկրպագուներին
![]()
Ժող., ինձ ա էդպես թվում, թե իրոք Արմեն Մելիքբեկյանը Տիերի Անրիին Կիերի Անրի ա ասում![]()
Ambrosine (23.09.2009)
Մեսսիի գոլերը վերջն էին մանավանդ առաջինը, ու Պիկեի գոլի Իբրահիմովիչի կրունկով փոխանցումա հրաշք էր![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ