Մեկնարկեց իսպանիայի առաջնության երրորդ տուրը: Այս տուրի կենտրոնական հանդիպումն անկասկած «Բարսելոն» - «Ատլետիկո» մրցավեճն էր: Խաղը սկսվեց «Բարսելոնի» ֆուտբոլիստների մեծ ճնշումով և արդեն առաջին րոպեին Անրին ուժգին հարվածով ցնցեց հյուրերի դարպասաձողը, իսկ ընդամենը մեկ րոպե անց Բուսկետսի հոյակապ փոխանցումից հետո Իբրահիմովիչը տեխնիկապես գրագետ հարվածով բացեց խաղի հաշիվը:

Խփած գոլից հետո էլ կատալոնացիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը և 16-րդ րոպեին նրանք կրկնապատկեցին խաղի հաշիվը` Խավիի փոխանցումից հետո աչքի ընկավ Մեսսին: «Բարսելոնն» արդեն մտել էր իր տարերքի մեջ և նրան կանգնեցնել հնարավոր չէր: Առաջին խաղակեսում «կապտանռնագույնները» ևս երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը` 32-րդ րոպեին մոտ 30 մետրից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալվեշը, իսկ 41-րդ րոպեին Լիոնել Մեսսին ընդունելով գնդակը մրցակցի տուգանային հրապարակում հանգիստ շրջվեց և փոխանցում կատարեց Կեյտային, ում մնում էր միայն գնդակը մոտ տարածությունից ուղարկել դարպասը: Հյուրերին առաջին խաղակեսի վերջնամասում հաջողվեց միայն թրջել խաղի հաշիվը` Բուսկետսն անհաշվենկատ ետ փոխանցում կատարեց խաղադաշտի կենտրոնից և գնդակն հայտնվեց Կուն Ագուերոյի մոտ, ով էլ գրավեց Վալդեսի պաշտպանած դարպասը: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով` 84-րդ րոպեին «Ատլետիկոյից» աչքի ընկավ Ֆոռլանը, իսկ խաղի վերջնամասում «Բարսելոնի» ֆուտբոլիստների կազմակերպած գեղեցիկ կոմբինացիան տրամաբանական ավարտի հասցրեց Մեսսին:

«Բարսելոն» 5:2 «Ատլետիկո»

Գոլերը` Իբրահիմովիչ 2', Մեսսի 16', 90', Ալվեշ 32', Կեյտա 41' - Ագուերո 44', Ֆոռլան 84'

Երեկ կայացած մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`

«Դեպորտիվո» 2:3 «Էսպանյոլ»

Գոլերը` Ադրիան 28', Նուիուի 76' - Կալյեխոն 20', Ֆորլին 43', Վերդու 54'

«Օսասունա» 0:2 «Սևիլիա»

Գոլերը` Նեգրեդո 37', Կանուտե 71'

«Մալագա» 1:2 «Ռասինգ»

Գոլերը` Դուդա 72' - Ռոդրիգես 37', Մորիս 80'

«Մալյորկա» 4:0 «Տեներիֆե»

Գոլերը` Սուարես 17', Ադուրիս51', Ալվարես 59', Վեբո 87' (11մ)

http://hayfootball.am/news/713-barcaatl.html