И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Հետաքրքիր է ու հաճելի…
Բարսելոնա, Բարսելոնա...
Եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանը դեռ նոր է հատել հասարակածը, բայց արդեն կարծես հայտնի է այս տարվա ուժեղագույն ակումբը: Համենայնդեպս` այդպես է եվրոպական ուժեղագույն առաջնություններից մեկում` Իսպանիայում: «Բարսելոնան» անկասելի արագությամբ, թեթեւ ու անբռնազբոս ընթանում է դեպի հնարավոր բոլոր նշանակետերը` Իսպանիայի չեմպիոնի, Չեմպիոնների Լիգայի ու Իսպանիայի գավաթի հաղթողի կոչումներին:
Իսկ որ «Բարսելոնան» այս մրցաշրջանում իրոք մի գլուխ բարձր է մնացած բոլոր ակումբներից, ակնհայտ է թեկուզ իր ցուցանիշներով: Իսպանիայի առաջնությունում խաղացված 20 տուրերից հետո կատալոնյան թիմը արդեն 12 միավորով առաջ է պոկվել 2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից»: Առաջնության մեկնարկային երկու խաղերում կրելով մեկ պարտություն ու մեկ խաղ էլ ոչ ոքի ավարտելով` հաջորդ 18 հանդիպումներից 17-ում «Բարսելոնան» հաղթանակներ է տոնել ու ընդամենը մեկ հանդիպում է ավարտել ոչ ոքի արդյունքով: 20 խաղում վաստակած 53 միավորն էլ ռեկորդային է Իսպանիայի առաջնությունների 100-ամյա պատմության ընթացքում: Ավելի բնութագրիչ ու տպավորիչ է թիմի կորցրած միավորների քանակը այս 20 խաղերում` ընդամենը 7 միավոր: Ուղղակի անհավատալի, ֆանտաստիկ ցուցանիշ: Էլ ավելի անհավատալի է այն, որ այս հանդիպումներում «Բարսելոնան» մրցակիցներին հաղթել է հիմնականում խոշոր հաշիվներով` առանց հաշվի առնելու, թե ում դաշտում է խաղը կայանում: 20 խաղերում թիմը խփել է 63 գնդակ` մեկ խաղում միջինը երեք գնդակից ավելի: Ու սա աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկում` Իսպանիայի առաջնությունում: Համեմատության համար նշենք, որ արդյունավետությամբ երկրորդ տեղը գրավող Մադրիդի «Ատլետիկոն» խփել է 43 գոլ` ուղիղ 20 գնդակով պակաս: Հետաքրքիր է, որ «Բարսելոնայի» խփած 63 գոլերից ուղիղ 44-ը խփել են թիմի հարձակվողներ Սամուել Էտո�Օ-ն` 19 գնդակ, Լիոնել Մեսին` 14 եւ Տյերի Անրին` 11 գոլ: Փաստորեն, այս երեք ֆուտբոլիստները համատեղ ավելի շատ գոլ են խփել, քան արքայական թիմն` ամբողջությամբ` «Ռեալի» ցուցանիշն է 42 գոլ` 20 հանդիպումներում: Անցյալ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ռմբարկու ճանաչվեց ու «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին արժանացավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, ով առաջնության 38 հանդիպումներում խփել էր 31 գոլ. իսկ հիմա արդեն Էտո�Օ-ն խփել է 19 գնդակ` ընդամենը 20 հանդիպումներում: Ընդհանրապես, «Բարսելոնայի» ցանկացած ցուցանիշ ուղղակի ֆանտաստիկ է, աներեւակայելի: Կարելի է ասել, որ այս մրցաշրջանում կատալոնյան ակումբը կարող է խփել իսպանական ու եվրոպական բոլոր ռեկորդները` իհարկե նման տեմպի պահպանման դեպքում: «Բարսելոնան» տպավորիչ խաղ է ցուցադրում, այն գերում է ակումբի բազմահազար սիրահարներին, հպարտանալու առիթ ստեղծում: Կատալոնյան ակումբը չսիրողներն էլ ուղղակի հարկադրված են ընդունել, որ այս տարի «Բարսելոնան» իրոք անհասանելի է, մրցակցությունից դուրս, ու որ նման խաղ վաղուց ոչ մի թիմ չէր ցուցադրել: Թիմի խաղը նայելիս` առաջին իսկ պահից կարծես պարզ է դառնում ամեն ինչ` սա այն է, ինչի համար մարդիկ սիրում են ֆուտբոլը: Ֆուտբոլիստների վարպետություն, գերազանց ֆիզիկական պատրաստվածություն, կայուն մարզավիճակ, թիմային գործողությունների ներդաշնակություն, խաղային կիրք, ստեղծագործելու լայն հնարավորություն, անհատական ու թիմային գործողությունների համաչափ զուգորդում ու էլի բազմաթիվ բնորոշումներ, որոնք օգտագործվում են կատարյալ ֆուտբոլը բնութագրելու պարագայում: Այս չափանիշներից շատերն այսօր առկա են «Բարսելոնայի» խաղում, ու հետաքրքիրն այն է, որ ցանկացած մարզչի, թիմի համար` նույնիսկ միջին կարգի, այս բոլորը լույսի պես պարզ ճշմարտություններ են ու մնում է ընդամենը կյանքի կոչել դրանք, բայց, ինչպես տեսնում ենք, այն հաջողվում է շատ քչերին ու այն էլ` բավականին կարճ ժամանակով:
Իսպանիայում «Բարսելոնան», կարելի է ասել, լուծել է բոլոր հարցերը, մնում է միայն Չեմպիոնների լիգան: Շատերն են պնդում, թե մինչ այժմ կատալոնյան թիմը Լիգայի խաղարկությունում չի հանդիպել ուժեղ թիմի ու միայն նման թիմի, օրինակ` իտալական «Ինտերի», ու «Յուվենտուսի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» հետ հանդիպումներում կերեւա «Բարսելոնայի» իրական ուժը, խաղամակարդակը: Անկասկած, ճշմարտության հատիկ այս պնդումներում կա. «Բարսելոնայի» երիտասարդ մարզիչ Պեպե Գվարդիոլան կարող է պարտվել տակտիկական խորամանկությունների ու պայքարի անգերազանցելի վարպետներ իտալացի մարզիչների թիմերին կամ էլ` ահռելի մարզչական փորձ ունեցող Ալեքս Ֆերգյուսոնին, Ֆելիպե Սկոլարիին, ու կարող է չփրկել անգամ Լիոնել Մեսսիի աներեւակայելի ուժեղ խաղը: Հնարավոր է, բայց նաեւ հիշենք, որ Իսպանիայի առաջնության շրջանակներում էլ նման խոսակցություններ կային, թե «Բարսելոնան» աջ ու ձախ հաղթանակներ է տոնում առայժմ միայն թույլ ակումբների նկատմամբ, իսկ ահա, երբ հանդիպի ուժեղներին... Հանդիպեց ու իրար ետեւից հաղթանակներ տարավ Իսպանիայի ուժեղագույն ակումբների` «Սեւիլիայի», «Վալենսիայի», «Վիլյառեալի», «Ատլետիկոյի», Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Հաղթեց ակնհայտ առավելությամբ, մեծ մասամբ` խոշոր հաշիվներով, ու էլ ավելի ակնհայտ դարձրեց իր առավելությունը իսպանական ակումբների նկատմամբ: Ու հիմա հերթը եվրոպական ակումբներինն է: Փետրվարին վերսկսվում է Չեմպիոնների լիգայի խաղարկությունը, ու «Բարսայի» մրցակիցն էլ առայժմ «թույլ ու հեշտ հաղթահարելի» ֆրանսիական թիմ է` Լիոնի «Օլիմպիկը»: Բայց սա արդեն ուրիշ պատմություն է:
ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
http://hzh.am/31-01.html
Arman_I (03.02.2009), Taurus (03.02.2009), Yellow Raven (03.02.2009), Ներսես_AM (03.02.2009), Սամվել (03.02.2009)
Սերխիո ջան, գրածիդ մեջ ասածիդ իմաստը ջոգելու հմար, չէի ասի, որ խորանալ ա պետք…
Բարսելոնը այս տարի ֆանտաստիկ է խաղում: Եվ դա այնքան իրական է, որքան որ ես ու դու այս ֆորումի անդամներ ենք… Այսինքն՝ այդտեղ պատրանք բացարձակապես չկա: Հետո էլ առանց անհատականությունների ի՞նչ ֆուտբոլ: Ֆանտաստիկ խաղի համար պետք են անհատականություններ… Յուրաքանչյուրը իր դիրքի, իր խաղի, իրեն հատկացված հատվածի համար է պատասխանատու՝ իր հնարավորություններն ու երևակայությունը օգտագործելով:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 03.02.2009, 01:58:
Ներսես_AM (03.02.2009)
Սկսվեեեց Վիլյան համաձայնություն ա տվել գալ Բարսա, մինչև ամառ շատ ժամանակ կա, բայց կարծում եմ կարևորը իրա որոշումն ա![]()
Մարկիզ (04.02.2009)
Դե չգիտեմ, բայց իմ կարծիքով լավ կլինի
Վիլյան ԷՏՕ՛Օ-ի տեղն ա գալիս, պետք ա ծախել Սամուելին քանի դեռ թանկ ա![]()
Դեմ եմ Էտո՛օին ծախելուն, ինչ եք է ուզում կարգին խաղացողա19 գոլ ե՞ս եմ խփել առաջնությունում: Իսկ Վիլյան պետք չի, հարմար չի Բարս համար:
Իրականում մի քիչ վերլուծելուց հետո եկա էն եզրակացության որ էտքան էլ վատ լուր չի...
Էտո՛ոյի պայմանագիրը ինչքան գիտեմ մյուս ձմեռ պրծնումա...
Այսինքն էս պարագայում չի կարա իրան շատ թանգացնի... ամառը չուզենա երկարացնի կծախեն... ՎԻլյաին էլ կբերեն կխաղա...
Մենակ չեմ ուզի որ Էտո՛ոն ուզի մնալ բայց իրան ծախեն... չեմ սիրուն տենց բաներ![]()
Loading your personal settings....
Անրիին սենց թե նենց իմ կարծիքով ամառը կծախեն; Կամ մաքսիմում մի տարի էլ կարողա պահեն;
Իսկ չեք մտածում,որ արդեն պետքա Բոյանին շանս տան հիմնական կազմում խաղալու?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ