Ֆուտբոլում, երբ որեւե մեկը վնասվածք է ստանում /հիմա արդեն մրցավարի միջամտությամբ/ ֆուտբոլիսնտերը գնդակը հեռացնում են խաղադաշտից: «Շախտյորի» ֆուտբոլիստներին թվացել էր, թե նրանք այդպես են վարվել եւ սպասում էին, որ «Բարսան» պիտի վերադարձնի գնդակը: «Բարսելոնի» ֆուտբոլիստներին, այդպես չէր թվացել եւ նրանք արագ գրոհի ու հակառակորդի դարպասապահի սխալի շնորհիվ գոլ խփեցին: