Գիտես, ես էլ բազմաթիվ արտահայտություններ գիտեմ հենց էտօ՛օ ի հետ կապված, որը արվել էր անցյալ տարի և արվում ա միշտ Ռեալ-Բարսելոն խաղից հետո, բայց ոչ մի դեպքում չգրեցի, որովհետև ինչպես դու ես ասում մեզ երևի միայն խաղն է հետաքրքրում, ոչ թե Մադրիդի ու Կատալոնիայի վաղեմի թշնամությունը:
Նայենք ֆուտբոլ՝ զերծ մնալով այլ բաներից
Եվս մեկ անգամ կարող եմ շնորհավորել և՛ ձեզ, և՛ մեզ ՝այո-այո մեզ էլ, քանի որ արդեն բազմիցս ասեցի, որ արժանապատիվ խաղ անցկացրեց Ռեալը
Հ.Գ.Լեո դե Գրան, քեզ էլ ասեմ, որ քո նշած ֆուտբոլիստների հետ այնքան էլ համամիտ չեմ, քանի որ Մեսսիի խաղից շատերը տպավորված չէին երեկ՝այդ թվում նաև հենց ինքը՝ Մեսսին:Համաձայնիր, որ նա ավելիին ա ընդունակ, բայց Ռեալի հետ խաղում, ամբողջական ուժով չներկայացավ:Արագ նշեմ, որ հանկարծ չասեք, թե իբր Ռեալը իր դեմ կոպիտ էր խաղում դրա համար, եթե դուրս էր եկել այդպիսի հանդիպման, ապա ամեն ինչի պատրաստ պետք է լիներ![]()
Էջանիշներ