Հենց այս պահին ուղիղ եթերով Կամպ Նոու մարզադաշտում նշվում ա Բարսելոնայի հերթական Տիտղոսի նվաճումը: Բարսայի Ֆաները կարող են վայելել այս հղումով
Հենց այս պահին ուղիղ եթերով Կամպ Նոու մարզադաշտում նշվում ա Բարսելոնայի հերթական Տիտղոսի նվաճումը: Բարսայի Ֆաները կարող են վայելել այս հղումով
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Inna (02.07.2012), Lusinamara (27.05.2012)
Բարսի նոր մարզաշապիկը շատ սիրունա
picture.jpg
Վերջին խմբագրող՝ Vaho: 02.06.2012, 23:35:
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Քիչ առաջ ավարտվեց Արգենտինա Բրազիլիա ընկերական հանդիպումը:
Արգենտինան հաղթանակ տոնեց 4-3 հաշվով, և խաղի լավագույն խաղացողն է Լեոնել Մեսսին, ով դարձավ հիթ-տրիկի հեղինակ:
Գոլերը՝
0-1 Ռոմուլո(Բրազիլիա) '23
1-1 Լեոնել Մեսսի(Արգենտինա) '31
2-1 Լեոնել Մեսսի(Արգենտինա) '34
2-2 Օսկար(Բրազիլիա) '56
2-3 Խալկ(Բրազիլիա) '72
3-3 Ֆեդերիկո Ֆերնանդես(Արգենտինա) '76
4-3 Լեոնել Մեսսի(Արգենտինա) '85
Я люблю людей.. А нет.. Показалось..
Inna (02.07.2012)
Խաղացողները շնորհակալ են Պեպին
Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելը, մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան և առաջին թիմի բոլոր խաղացողները Բարսելոնայի ամսագրի հերթական համարում բացատրում են, թե ինչու են շնորհակալ Պեպին:
Սանդրո Ռոսել. "Նրա համար, որ իրականցրեցիք մեր երազանքը և այն բոլոր պահերի համար, որ տվեցիք մեզ: Բարսան կա ու միշտ կլինի Ձեր տունը":
Խոսեպ Մարիա Բարտոմեու. "Նրա համար, որ Բարսան դարձրեցիր ավելի մեծ: Շնորհակալություն Պեպ քո նվիրվածության ու քո եռանդի համար":
Անտոնի Սուբիսարետա. "Երկար տարիներ շարունակ ժպիտ պարգևելու համար":
Վիկտոր Վալդես. "Շնորհակալ ենք ամեն ինչի համար, միստեր":
Դանիել Ալվես. "Այն ամենի համար, ինչ տվել եք մեզ խաղադաշտում և խաղադաշտից դուրս":
Ժերարդ Պիկե. "Այն ամենի համար, ինչ տվել եք մեզ օրեցօր, ինչպես նաև այն ամենի համար, ինչ մենք իմացել ենք Ձեզանից":
Ֆրանսեսկ Ֆաբրեգաս. "Ինձ հնարավորություն ընձեռնելու համար, որ դառնամ այս պրոյեկտի մի մասնիկը, ինչպես նաև այն ամենի համար, ինչ Դուք ինձ սովորեցրել եք"
Կարլես Պույոլ. "Մեզ ուղղություն ցույց տալու համար":
Չավի Էռնանդեզ. "Ֆուտբոլում կատարած հեղափոխության համար":
Դավիդ Վիլյա. "Բարսելոնայի 4 անմոռանալի տարիների համար":
Անդրես Ինիեստա. "Ամեն խորհրդի, ամեն որոշման և ամեն բառի համար":
Ալեքսիս Սանչեզ. "Ձեր վստահության և միասին նվաճած 4 մրցանակների համար":
Լիոնել Մեսսի. "Ընկերության և անձնազոհության համար, որ լինեն նման հաղթնակներ! Ես քեզ երբեք չեմ մոռանա:
Տիագո Ալկանտարա. "Նրա համար, որ ինձ սովորեցրեցիք վայելել ֆուտբոլը":
Խոսե Մանուել Պինտո. "Նրա համար, որ մեզ օգնեցիք աճել որպես մարդ և որպես պրոֆեսիոնալ, նրա համար, որ մեզ փոխանցեցիք Ձեր եռանդը, նրա համար, որ հավատացիք մեզ.... Շնորհակալություն ամեն ինչի համար!":
Խավիեր Մասկերանո. "Ինձ վրա նման ազդեցություն ունենալու, ֆուտբոլը տեսնելու Ձեր ձևի և Ձեր ղեկավարության համար":
Սեյդու Կեյտա. "Լավագույն վարքի համար":
Սերխիո Բուսկետս. "Նրա համար, որ մեզ թույլ տվեցիք լինել այսքան հաջողությունների մի մասնիկը":
Պեդրո Ռոդրիգեզ. "Այն ամենի համար, ինչ ինձ սովորեցրել եք, ինչպես նաև այն ամենի համար, ինչ հաղթել ենք միասին":
Իբրահիմ Աֆելլայ. "Վնասվածքի ժամանակ ինձ աջակցելու և հնարավորություն տալու համար"
Ադրիանո Կորեյա. "Ինձ հավատալու և այն ամենի համար, ինչ հաղթել ենք միասին":
Էրիկ Աբիդալ. "Ձեր վստահության համար, չնայած իմ հիվանդությանը: Ես երբեք չեմ մոռանա դա....
Անդրեու Ֆոնտաս. "Այն ամենի համար, ինչ տվել եք սպորտին, ֆուտբոլին և Բարսային: Հաճելի էր այս տարիներն անցկացնել Ձեզ հետ! Ես միշտ շնորհակալ կլինեմ":
Իսաակ Կուենկա. "Նրա համար, որ մեզ սովորեցրել եք ֆուտբոլ խաղալ լավագույն ձևով":
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Inna (02.07.2012), Lusinamara (15.06.2012), Ամմէ (07.01.2013)
Այսօր Տիտո Վիլանովան պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ, ըստ որի մինչ 2014 թվականի հունիսի 30 - ը կլինի կատալոնական թիմի գլխավոր մարզիչը:
Պայմանագրի ստորագրումը կայացել է այսօր` Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելի գրասենյակում: Տիտո Վիլանովան նոր պայմանագիր կնքեց և կգլխավորի կատալոնական թիմն առնվազն մինչ 2014 թվականի հունիսի 30 - ը: Պայմանագրի ստորագրմանը, բացի Վիլանովայից և Ռոսելից, ներկա են եղել ակումբի մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան և Տիտոյի գործակալը:
Բացի այդ, հայտնի է դարձել Տիտո Վիլանովայի օգնականի անունը: Այդ պաշտոնում տեղ կզբաղեցնի Խորդի Ռոուրան, իսկ Աուրելի Ալտիմիրան կլինի թիմի ֆիզպատրաստության մարզիչը:
Տիտո Վիլանովայի նշանակում Բարսելոնայի ղեկին կերաշխավորի խաղային մոդելի պահպանումը, որով կատալոնական թիմը հայտնի է ողջ աշխարհում: Տիտոն դարձավ Բարսելոնայի պատմության մեջ 16 - րդ կատալոնացի գլխավոր մարզիչը:
Տիտո Վիլանովա. Ես հպարտ եմ
Տիտո Վիլանովան գիտակցում է, որ շատ մեծ մարտահրավեր է ընդունում, սակայն դա նրան չի վախեցնում: Բարսայի նորանշանակ գլխավոր մարզիչը խոստացել է, որ իրենք կպայքարեն բոլոր տիտղոսների համար:
Տիտո Վիլանովան որպես Բարսելոնայի գլխավոր մարզիչ իր առաջին մամլո ասուլիսը սկսեց, շնորհակալություն հայտնելով ակումբի նախագահին, Տնօրենների խորհդրդին և ակումբի մարզական բաժնի անդամներին. "Ես հպարտ եմ, որ նրանք ինձ են ընտրել: Ես ինձ ուժեղ եմ զգում և շատ ոգևորված եմ": Նա գիտակցում է, թե ինչ մարտահրավեր է ընդունել. "Եթե ես ընդունում եմ այս մարտահրավերը, ապա դա այն պատճառով, որ շատ լավ ընկալում եմ խաղի այս ձևը և, բացի այդ, ինձ կարևոր եմ զգում այս 4 տարիների հաջողությունների մի մասում":
"Այդ 4 տարիները կրկնելը շատ դժվար է, շատ: Պետք է համընկնեն շատ հանգամանքներ: Մենք ոչ մի խաղ և ոչ մի մրցանակ կորած չենք համարի ու կփորձենք հաղթել այդ ամենը: Մենք գիտակցում ենք դժվարությունը", - հավաստիացրել է Տիտո Վիլանովան, ով բացատրել է, որ չի պատրաստվում շատ բան փոխել թիմում. "Ես համաձայնել եմ այն որոշումների մեծամասնության հետ, որոնք ընդունվել են մինչ այսօր: Հետևաբար, աշխատելաոճը նման կլինի, ինչպես մարզումների, այդպես էլ մամլո ասուլիսների և տեղափոխությունների ժամանակ: Հիմարություն կլինի ինչ - որ բան փոխել այժմ":
Կփորձի լավագույնս կատարել իր աշխատանքը
Տիտոն, ով խոստովանել է, որ դժվար էր հրաժարվել Բարսան գլխավորելու հնարավորությունից, ասել է. "Ես հասկանում եմ բոլոր համեմատությունները, բայց չեմ եկել այստեղ, որպեսզի մրցակցեմ որևէ մեկի հետ: Ես կփորձեմ օգուտ տալ թիմին իմ աշխատանքով, դրան տրամադրելով շատ ժամանակ": "Ես խոսել եմ իմ բժիշկների հետ և բոլորն ասել են, որ ես հաղթահարել եմ իմ հիվանդությունը: Ես լի եմ իմ աշխատանքը կատարելու ցանկությամբ", - նշել է Վիլանովան և ավելացրել. "Մարտահրավերը շատ մեծ է, բայց եթե հաշվի առնենք, թե վերջերս ինչ էր եղել ինձ ֆիզիկապես, ապա չեմ կարծում, որ այս մարտահրավերն ավելի ծանր լինի":
"Ես գիտակցում եմ, որ, եթե հաղթենք, ամբողջ աշխարհը մեզ շատ կաջակցի: Եթե չհաղթենք, աջակցությունն ավելի քիչ կլինի: Բոլորս սովոր ենք այս իրավիճակին ու ցանկանում ենք տեսնել, որ թիմը խաղում է այնպես, ինչպես խաղացել է մինչ այսօր: Ես ոչ ոքից չեմ խնդրում լինել համբերատար", - բացատրել է Վիլանովան, ում համար մեծ նշանակություն չունի իր պայմանագրի ժամկետը (2 տարի). "Դա որոշակի կայունություն է հաղորդում ակումբին":
"Իմ կապը Պեպի հետ կատարյալ է"
Տիտո Վիլանովան շնորհակալություն է հայտնել Գվարդիոլային, ով իրեն մի քանի տարի առաջ հնարավորություն էր տվել վերադառնալ Բարսելոնա. "Նա իմ ընկերն է, գրեթե իմ եղբայրը.... Իմ կապը Պեպի հետ կատարյալ է: Հնարավոր է, որ ես այստեղ չլինեի, եթե նա հեռանար այլ թիմ: Ես այստեղ եմ, քանի որ ակումբն է այդպես առաջարկել, իսկ Պեպն ինձ քաջալերել է": Խոսելով իր ու Պեպի հարաբերությունների մասին, Բարսայի գլխավոր մարզիչն ասել է. "Պեպն ու ես ընկերական մթնոլորտում ենք աշխատել: 5 տարիների ընթացքում չի եղել ոչ մի դժգոհ դեմք և ոչ մի վիրավորական խոսք մեր միջև: Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք":
Ինչ վերաբերում է Ռոսելի հետ իր ունեցած հարաբերություններին, Վիլանովան ասել է. "Հոյակապ հարաբերությունների մեջ ենք: Եթե այդպես չլիներ, մենք այստեղ միասին չէինք լինի":
Խորդի Ռոուրան կլինի իր օգնականը
Վիլանովան հաստատել է, որ իր օգնականը լինելու է Խորդի Ռոուրան. "Պետք էր մեկն իմ կողքին, ով կկարողանար անել այն աշխատանքը, որը ես ժամանակին էի անում: Խորդին, ով արդեն մարզչական կազմի մի մասն էր, կարծում եմ, որ արտակարգ մարդ է: Նրան եմ նաև ընտրել, քանի որ իմ ընկերն է, եթե այդպես չլիներ, նա չէր լինի իմ կողքին":
Աբիդալի և Մեսսիի մասին
Տիտոն նշել է, որ դեռ չի խոսել թիմի ավագների և մյուս խաղացողների հետ: Կոպա Դել Ռեյից հետո նա այցելել է Աբիդալին. "Նա մի փոքր նիհարել էր, բայց շատ ոգևորված էր: Նախ պետք է աստիճանաբար ապաքնվել: Բոլորը շատ գոհ են նրա ապաքինման գործընթացից":
Վերջում Վիլանովան խոսել է Մեսսիի մասին. "Իմ բախտը բերել, որ Լեոյին ճանաչում եմ դեռ երեխա ժամանակվանից: Ես շարունակում եմ ասել, որ նրա խաղում ոչինչ չի փոխվել: Նա շարունակում է նույնն անել: Նրա դիրքը նույնպես չի փոխվել: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Նա այն խաղացողներից մեկն է, ում հետ շատ հեշտ է լեզու գտնել թիմի ներսում: Ես վստահ եմ, որ մենք իրար լավ կհասկանանք":
Barca.am
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Inna (02.07.2012), Lusinamara (24.06.2012), Ամմէ (07.01.2013)
Բարսելոնայի մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան նշել է, որ Տիտո Վիլանովային ընտրելու գլխավոր պատճառներից մեկը նրա համարձակությունն է:
Տիտո Վիլանովային պաշտոնապես որպես Բարսելոնայի գլխավոր մարզիչ ներկայացնելուց հետո Սուբիսարետան բացատրել է, թե ինչու են իրենք որոշել Գվարդիոլային փոխարինել հենց Տիտոյով. "Ինչու՞ Տիտոն: Քանի որ նա համարձակ է` նա ընդունել է մեծ և պահանջկոտ մարտահրավեր, գիտի, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում, ունի մեծ պոտենցիալ, գիտի ակումբի մտքերը և ապրել է ակումբի ներսում: Ինչպես Պեպն է ասել, հաջողությունները, որոնք արձանագրվել են մինչ այսօր, որոշ չափով Տիտոյինն են":
Խորդի Ռոուրան կլինի Վիլանովայի օգնականը, իսկ Աուրելի Ալտիմիրան` ֆիզպատրաստության մարզիչը: Սուբիսարետան ևս մի քանի փոփոխությունների մասին է հայտնել. "Խուան Կարլոս ՈՒնզուեն կդադարի լինել առաջին թիմի դարպասապահների մարզիչը: Դեռ չի որոշվել, թե ով է նրան փոխարինելու: Չի որոշվել նաև Խուվենիլ Ա - ի նոր գլխավոր մարզչի հարցը: Հենց որ հայտնի լինի, մենք կտեղեկացնենք":
"Դանի Ալվեսը մնում է"
Տիտո Վիլանովան հայտնել է, որ իրենք պատրաստվում են առաջիկա մրցաշրջանի համար թիմն ամրցնել միայն ձախ և կենտրոնական պաշտպաններով: Սուբիսարետան էլ իր հերթին խոսել է թիմի ավագ Կարլես Պույոլի մասին, ում պայմանագիրն ավարտվում է 2013 թվականի ամռանը: "Շուտով մենք կնստենք և կբանակցենք", - հայտնել է Բարսայի մարզական տնօրենը:
Խոսելով խաղացողների հնարավոր վաճառքի մասին, Տիտո Վիլանովան ասել է. "Դանի Ալվեսը մնում է: Այլ հնարավորություն չկա: Նա կարևորագույն խաղացողներից մեկն է, լավագույն ձեռքբերումներից մեկը: Եթե Կեյտան ցանկանա, ապա նա նույնպես կմնա": Բարսայի նորանշանակ գլխավոր մարզիչն ավելացրել է. "Այնպիսի ակումբում, ինչպիսին Բարսան է, եթե խաղացողը գալիս է քեզ մոտ և ասում, որ ցանկանում է հեռանալ, ապա պետք է հեռանա":
Վերջում, խոսելով Մոնտոյայի, Բարտրայի, Մունյեսայի և Դոս Սանթոսի մասին, Վիլանովան ասել է. "Կան մի քանի խաղացողներ 2 - րդ թիմից, ովքեր կարող են տեղափոխվել առաջին թիմ, կախված իրավիճակից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քանակի խաղացողներ կմնան միջմրցաշրջանային հատվածից հետո":
Սանդրո Ռոսել. Առաջ Տիտո!
Սանդրո Ռոսելն ընդգծում է Տիտո Վիլանովայի աչքերում ոգևորություն տեսնելու կարևորությունը: Նա կարծում է, որ դա կօգնի Տիտոյին Բարսելոնան գլխավորելիս:
Տիտո Վիլանովային արդեն պաշտոնապես Բարսելոնայի գլխավոր մարզիչն է: Ակումբի նախագահ Սանդրո Ռոսելն ասում է, որ հենց Սուբիսարետան առաջարկել է Տիտոյի թեկնածությունը Բարսայի ղեկին, ոչ մի կասկած չի եղել. "Երբ Անտոնին մեզ նման առաջարկ արեց, մենք նույնիսկ մեկ պահ չկասկածեցինք: Գլխավոր պատճառները մի քանիսն են` քանի որ նա ներկայացնում է մեր ուզած ֆուտբոլային գաղափարախոսությունը, նրա մարդկային արժեքների համար, քանի որ նա շատ ընդունակ անձնավորություն է, կոնկրետ մտքերով և ֆուտբոլի հասկացողությամբ, քանի որ նա իսկական կուլե է եղել ողջ կյանքի ընթացքում, դա նրա արյան մեջ է":
Ռոսելը հայտնել է, որ հենց ստացել է Անտոնի Սուբիսարետայի առաջարկը, 2 հարց է տվել Տիտո Վիլանովային` ինչպե՞ս է առողջությունը և արդյոք կցանկանար լիներ Բարսայի նոր գլխավոր մարզիչը: "Տիտո Վիլանովան առողջ է, ինչպես կաղնին: Եվ ուղիղ հարց. "Կցանկանայի՞ր լինել Բարսելոնայի նոր գլխավոր մարզիչը": Նրա աչքերը պատասխանեցին. "Այո": Նա շատ ոգևորված էր", - պատմել է ակումբի նախագահն ու շարունակել. "Առողջ ու ոգևորված լինելը շատ կարևոր են, որպեսզի կատարես այդ աշխատանքը":
Երկրպագուներն իրենց հպարտ կզգան
Ռոսելը կասկած չունի, որ "մենք մեզ հպարտ կզգանք, Տիտո Վիլանովային համարելով Բարսայի գլխավոր մարզիչը": Նա ընդգծել է առաջին թիմի խաղացողներին, ովքեր "առաջինն էին, որ ցույց տվեցին իրենց աջակցությունը.... Տնօրենների խորհրդի անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել Տիտոյից առաջ քայլ կատարելու համար և վստահեցնել, որ մենք միշտ կլինենք իր կողքին": Վերջում Ռոսելը դիմել է Վիլանովային. "Առաջ Տիտո! Մենք միասին շատ լավ պահեր ունենք առջևում!":
Barca.am
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Inna (02.07.2012), Lusinamara (24.06.2012)
Մեսսիի ընկերներ 5 - 3 Մեքսիկայի աստղեր
Չնայած Մեսսին հանգստի է գնացել, այդուհանդերձ շարունակում է ֆուտբոլ խաղալ: Նա երբեք չի հոգնում ֆուտբոլից և ապրում է այդ մարզաձևով:
Այս անգամ Լեոյի ընկերների թիմը մրցում էր Մեքսիկայի աստղերի թիմի դեմ: Ընկերական խաղում հաղթանակն ուղեկցեց Մեսսիի ընկերների թիմին, որտեղ Բարսայից ընդգրկված էին Մասկերանոն, Ալեքսիսը և Ջոնաթան դոս Սանտոսը: Մեսսիի ընկերների թիմից կարելի է առանձնացնել նաև Բարսայի նախկին խաղացող Ջիովանի դոս Սանտոսին, Արգենտինայի հավաքականում Լեոյի խաղընկեր Էզեկիել Լավեցիին, Ռոմայի հարձակվող Պաբլո Օսվալդոյին, Միլանի հարձակվող Ռոբինյոյին, Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան Դիեգոյին և Ինտեռի նախկին պաշտպան Մարկո Մատերացիին:
Մեսսիի ընկերների թիմից գոլերի հեղինակ են դարձել կոլումբիացի Ջոն Վիաֆարան (1 - 0), Դիեգոն (2 - 1), Օսվալդոն (4 - 2), իսկ Լեոն դուբլ է ձևակերպել (3 - 1 և 5 - 2): Մեքսիկայի աստղերից աչքի են ընկել Դամիան Ալվարեսը, Դանիել Մոնտենեգրո և Դարվին Կինտերոն: Իր գոլից հետո Բարսայի 10 համարը փոխարինվել է: Արժե նշել, որ խաղի ընթացքում մարզադաշտ են ներխուժել երկրպագուներ, որոնցից մեկին հաջողվել է ստանալ Մեսսիի ստորագրությունը:
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Ֆուտբոլային հանճարը 25 տարեկան է
Այսօր լրանում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկի` Լիոնել Անդրես Մեսսիի 25 ամյակը: ՈՒղիղ 25 տարի առաջ Արգենտինայում լույս աշխարհ է եկել ֆուտբոլային անկրկնելի և շատերի համար անգերազանցելի հանճար:
Նա 24 տարեկան հասակում դարձավ Բարսելոնայի նման զորեղ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, նա գերազանցեց լեգենդար Գերդ Մյուլլերի ռեկորդը, նա 3 - րդ անգամ անընդմեջ նվաճեց Ոսկե գնդակը, նա 4 - րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, նա 2 - րդ անգամ արժանացավ Պիչիչի մրցանակին, նա, նա.... նա Լեո Մեսսին է, նա այս մոլորակից չէ:
Այժմ լրանում է նրա 25 ամյակը: Ինչպես հայտնի է և ինչպես նշել էր մեծն Ֆերգյուսոնը, խաղացողների ճնշող մեծամասնությունն իր գագաթնակետին է հասնում 25 - ից 28 տարեկան հասակում, ուստի Լեոյից կարելի է սպասել ավելին, բայց կխնդրեի բացատրել, թե այսքանից ավել ի՞նչ կարող է անել մարդ արարածը: Օօօ, ներեցեք, մոռացել էին, որ նա այլմոլորակային է....
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Inna (02.07.2012), lampone (24.06.2012), Lusinamara (24.06.2012)
Շնորհավոր Ծնունդտ Տաղանդի Գագաթնակետ,փոքրամարմին,բայց ֆուտբոլային առումով ԳԻԳԱՆՏ ու ՎԵՀ անձնավորություն,անձնական կյանքում թող ամեն ինչ Ֆուտբոլի նման իդեալական լինի քո մոտ,հատկապես որ նոր ԼԵՈ ա ծնվելու ու հուսով եմ նոր Լեգենդ քո նման,որ մեր թոռներներն էլ իրա խաղից ստանան են հաճույքը,ինչը քեզնից մենք ենք ստանումՇնորհակալ եմ ամեն ինչի համար,որ դու արել ես ու հավերժ կանես իմ Բարսելոնայի համար...Շնորհավոր La Pulga !
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Ֆանտաստիկ թիմ, ֆանտաստիկ տեսանյութ!
Ընդամենը օր առաջ ավարտվեց Բարսելոնայի բոլոր ժամանակների լավագույն մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը: Դրա հետ ավարտվեց մի մեծագույն ու ֆանտաստիկ թիմի պատմություն, որը հեղաշրջում կատարեց ֆուտբոլում, դարձնելով այն արվեստ:
Առաջարկում ենք վերհիշել այդ ֆանտաստիկ թիմի աներևակայելի հաջողությունները, քանզի առջևում նոր Բարսան է` Տիտոյի Բարսան!
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Ամմէ (07.01.2013)
Համաշխարհային ֆուտբոլի ամենաէքսցենտրիկ ֆուտբոլիստներից մեկը, իտալացի Մարիո Բալոտոլլին կտրուկ է արտահայտվել իսպանական «Բարսելոնայի» մասին:
Ըստ 20 minutos պարբերականի, հարցազրույցի ընթացքում այն հարցին, թե արդյոք կխաղար կատալոնական ակումբում, իտալացի հարձակվողն ասել է. «Կխաղայի՞ արդյոք «Բարսելոնայում»: Ես աղջիկների հետ չեմ խաղում»:
Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելլին հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»:
Ու մինչ բարսելոնայի ներկայացուցիչները կհասցնեն արձագանքել
Բարսայի հայ քյառթու ֆաները Բալոտելիից պատասխան են ուզել, որը նա չի կարողացել տալ: Արդյունքում նա կոտրվել է ու իրան թռցրել են:
Հիմա նա արդեն հանգիստ սրտով կարող է խաղալ աղջիկների հետ![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Altair (23.12.2012)
Տիտո Վիլանովան տեղափոխվել է հիվանդանոց:Նրա մոտ ախտորոշվել է հարականջային թքագեղջի քաղցկեղ:
Altair (23.12.2012)
Երեկ Բարսելոնան Լա լիգայի շրջանակներում ջախջախեց Էսպանյոլին 4-0 հաշվով:Դուբլի հեղինակ դարձավ Պեդրոն,մեկական գոլ խփեցին Չավին և Մեսսին:
Երեկվա խաղում Բարսան հավասարվեց իր իսկ ռեկորդին,որը սահմանել էր Պեպ Գվարդիոլայի օրոք 2010/11 առաջնության ժամանակ,առաջին շրջանում վաստակելով 52 միավոր,Տիտոյի Բարսան կարող է նաև շրջանցել ռեկորդը հաղթելով Մալագային հաջորդ տուրում:
Ամմէ (07.01.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ