User Tag List

Էջ 318 323-ից ԱռաջինԱռաջին ... 218268308314315316317318319320321322 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,756 համարից մինչև 4,770 համարի արդյունքները՝ ընդհանուր 4838 հատից

Թեմա: Բարսելոնա / FC Barcelona

  1. #4756
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Pep Guardiola has announced to the president and squad that he will not be staying at FC Barcelona after June 30, when his present contract ends.
    Պեպ Գվարդիոլան Բարսելոնա ակումբի նախագահին և թիմին հայտնել է, որ իր պայմանագրի ավարտից հետո (հունիս 30) կհեռանա ակումբից:

    http://www.fcbarcelona.com/football/...rca-on-june-30
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  2. #4757
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հրաժարականի փաստը ցնցեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին:

    Նրանք, ովքեր նույնիսկ չէին էլ երկրպագում «Բարսային», արցունքներով ճանապարհեցին կենդանի լեգենդին:

    Պեպի մասին արդեն հասցրել են խոսել Արսեն Վենգերը, Խրիստո Ստոյչկովը և Վիսենտե դել Բոսկեն:

    «Ժամանակակից ֆուտբոլում «Բարսելոնայի» փիլիսոփայությունը մնում է ամենահզորը: Այդ փիլիսոփայությունը Կատալոնական ակումբին թույլ տվեց հաղթանակած քայլել ամբողջ աշխարհում:

    Ես չէի ցանկանա, որ Գվարդիոլան լքեր ակումբը, բայց ես հարգում եմ նրա որոշումը եւ հասկանում եմ նրան: Հնարավոր չէ մշտապես աշխատել մեկ շնչով: Կողքից սթրեսը չի երևում: Գվարդիոլան իմ իմացած մարզիչներից մեծագույնն է: Հուսով եմ` մեկ տարի հետո նա կվերադառնա եւ կշարունակի իր հրաշալի աշխատանքը»,-ասել է Վենգերը:


    «Այսօր տխուր օր էր բոլորի համար: Տրամադրության անկում ունեցա, երբ հասկացա, որ Պեպն արդեն հեռացել է: Հեռանում է «Բարսելոնայի» լեգենդը, Յոհան Կրուիֆֆի ժամանակաշրջանի վերջին մոհիկանը: Բացառված չէ, որ Գվարդիոլան չէր զգում ակումբի սերը անհրաժեշտ չափով: Ամեն դեպքում «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է»,-ասել է Խրիստո Ստոյչկովը:

    «Դա Պեպի գործն է: Ես նրան հասկանում եմ և ամենալավ բաներն եմ մաղթում: Մնացածներին մնում է միայն համակերպվել դրա հետ, քանի որ Խոսեպը միայն սրտանց է ամեն ինչ անում: Նա ծանրութեթև է արել և որոշել է, թե ինչպես լավ կլինի իր և թիմի համար: Իսկ ինչ վերաբերում է Տիտո Վիլանովայի նշանակմանը, ապա ես այդ մարդը չեմ, որ պետք է ակումբների ներքին գործերի վերաբերյալ գնահատականներ տա»,-եզրափակել է Վիսենտե դել Բոսկեն:

    armbarca.com
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  3. #4758
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայո Վալյեկանո 0:7 Բարսելոնա..Բարսան ցույց տվեց իրան հատուկ` Ֆենոմենալ խաղը: Այս խաղը ուղղակի շեշտում եմ մենակ մի բանի համար...Լեո Մեսսին կրկին անգամ առանց Խավի փայլեց,,խաղը ինքն էր կառուցում,հրաշք Գոլային պասեր,Գոլեր,մի խոսքով ՕԳԳ-ն 100 էր ու այդ ամենը առանց Խավի ու Ինիեստա : Էս սեզոնում արդեն շատ խաղեր են եղել,որ Լեոն առանց իրանց Ֆանտաստիկ խաղ ա ցույց տալիս: Նենց որ ով ասի Մեսսին առանց Խավի չի խաղում ինքը կամ 1) Բարսայի խաղերը չի նայում,տեղյակ չի 2) Ինքը իրա տեսածին չի հավատում,կամ էլ հավատում ա,բայց ուրիշ բան ա ասում,մի խոսքով ինքը իրան խաբում ա. 3)Փաստերն անտեսում ա: Լիքը ապացույցներ,վիդեոներ ՅուԹուբախառը ամեն ինչ կա,որտեղ Մեսսին Փայլել ա առանց Խավի !!!
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (01.05.2012)

  5. #4759
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոնել Մեսսին հեթ - տրիկ ձևակերպեց Մալագայի դեմ խաղում և գերազանցեց Գերդ Մյուլլերի շուրջ 40 տարվա ռեկորդը: Արգենտինացին այս մրցաշրջանի ընթացքում արդեն 68 գոլ է հեղինակել և 1 գնդակով գերազանցում է գերմանացուն:
    Մեսսին 21 - րդ դարի "թնդանոթն է": Նա գերազանցել է Մյուլլերին, ով 1972/1973 թվականների մրցաշրջանում` Բավարիայի կազմում, 67 անգամ էր գրավել մրցակիցների դարպասը: Այդ 67 գոլերից 26 - ը նա հեղինակել էր Գերմանիայի առաջնությունում, 12 - ը` Լիգայի գավաթում, 7 - ը` Գերմանիայի գավաթում, 12 - ը` Եվրոպական չեմպիոնների գավաթում (այժմյան Չեմպիոնների լիգան): Մյուլլերն այդքան գոլ հեղինակել է 49 խաղում (միջինը 1.37 գոլ 1 խաղում):

    Գոլեր բոլոր մրցաշարերում

    39 տարի անց Մեսսին 68 գոլ խփեց 57 խաղում (միջինը 1.19 գոլ 1 խաղում): Արգենտինացին աչքի է ընկել այն բոլոր մրցաշարերում, որոնց այս մրցաշրջանում մասնակցել է Բարսելոնան: 46 գոլ Լեոն խփել է Լա Լիգայում, 14 գոլ` Չեմպիոնների լիգայում, 3 գոլ` Իսպանիայի սուպերգավաթում, 2 - ական գոլ` ԱԱԱ - ում և Կոպա Դել Ռեյում, 1 գոլ էլ` ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում:

    Արժե նշել, որ Մեսսին դեռ հնարավորություն ունի էլ ավելի մեծացնելու իր գոլերի թիվը, քանզի Բարսելոնան այս մրցաշրջանում ևս 3 խաղ պետք է անցկացնի Էսպանյոլի, Բետիսի ու Ատլետիկ Բիլբաոյի դեմ:

    Ահա Մեծագույնի Գոլերը այս մրցաշրջանում,որոնց քանակը կարող է ավելի շատանալ)))



    Առաջին երեքը կարծում եմ ավելի շատ կուրախացնի Բարսամաններն,քանի որ Լեոն ծակում է Մադրիդի դարպասը: Շքեղ Գոլեր. . .
    Վերջին խմբագրող՝ ARam Grig: 04.05.2012, 09:17:
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (08.05.2012), Lusinamara (04.05.2012)

  7. #4760
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեո Մեսսին 2 - րդ անգամ արժանացավ Պիչիչի մրցանակին: Նա 37 խաղում խփեց 50 գոլ և 9 գնդակով գերազանցեց նախորդ տարի Ռոնալդոյի սահմանած ռեկորդը: Այդպիսով, պատմության մեջ 11 - րդ անգամ Պիչիչիին արժանացավ Բարսայի խաղացողը:

    Մարիանո Մարտինից մինչ Լեո Մեսսի

    Լեո Մեսսին 4 գոլով գերազանցեց 2 - րդ տեղում ընթացող Ռոնալդոյին: 3 - րդ հորիզոնականում գտնվող Ֆալկաոն արգենտինացուն զիջեց 27 գնդակով: Սա Բարսայի 10 համարի 2 - րդ Պիչիչին է: Առաջինը եղել է 2009/2010 մրցաշրջանում, երբ Լա Լիգայի 35 խաղում նա 34 գոլ է հեղինակել:

    Մինչ Մեսսիի 2 Պիչիչիները, ակումբի խաղացողները ևս 9 անգամ հասել են նման հաջողության: Այդ ֆուտբոլիստներն են` Մարիո Մարտին (1942/1943, 32 գոլ), Սեզար Ռոդրիգեզ (1948/1949, 28 գոլ), Կայետանո Ռե (1964/1965, 25 գոլ), Կարլես Ռեկսաչ (1970/1971, 17 գոլ), Յոհան Կրանկլ (1978/1979, 29 գոլ), Էնրիկե Քուինի (1980/1981 և 1981/1982, 20 և 26 գոլ համապատասխանաբար), Ռոմարիո դե Սոուզա (1993/1994, 30 գոլ) և Դե Լիմա Ռոնալդո (1996/1997, 34 գոլ):

    Barca.am
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.05.2012)

  9. #4761
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոնել Մեսսին ռեկորդային 50 գոլով նվաճեց Պիչիչին: Այդ ցուցանիշը ռեկորդային է ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ Եվրոպայում:
    Ռեկորդներն ի զորու չեն դիմակայել Մեսսիին: Այժմ էլ նա ռեկորդակիր է Պիչիչիի և Ոսկե խաղակոշիկի համար մղվող պայքարում: Արգենտինացին Իսպանիայում գերազանցեց Ռոնալդոյի ռեկորդը (41 գոլ, 2010/2011), իսկ Եվրոպայում` Դուդու Գեորգեսկու ռեկորդը (Բուխարեստի Դինամո, 1976/1977, 47 գոլ): Լեոն գերազանցում է բոլոր հնարավոր ռեկորդները!

    Պիչիչիի ռեկորդակիրներ`

    1. 50 գոլ - Լեո Մեսսի (Բարսելոնա, 2011/2012)
    2. 41 գոլ - Քրիստիանո Ռոնալդո (Ռեալ Մադրիդ, 2010/2011)
    3. 38 գոլ - Հուգո Սանչեզ (Ռեալ Մադրիդ, 1989/1990)
    4. 38 գոլ - Տելմո Զարա (Ատլետիկ Բիլբաո, 1950/1951)
    5. 35 գոլ - Բելտազար (Ատլետիկո Մադրիդ, 1988/1989)
    6. 34 գոլ - Տելմո Զարա (Ատլետիկ Բիլբաո, 1946/1947)
    7. 34 գոլ - Հուգո Սանչեզ (Ռեալ Մադրիդ, 1986/1987)
    8. 34 գոլ - Ռոնալդո (Բարսելոնա, 1996/1997)
    9. 34 գոլ - Լեո Մեսսի (Բարսելոնա, 2009/2010)
    10. 32 գոլ - Դիեգո Ֆորլան (Ատլետիկո Մադրիդ, 2008/2009)

    Barca.am

    Ոսկե խաղակոշիկի ռեկորդակիրներ`

    1. 50 գոլ - Լեո Մեսսի (Բարսելոնա, 2011/2012)
    2. 47 գոլ - Դուդու Գեորգեսկու (Դինամո Բուխարեստ, 1976/1977)
    3. 46 գոլ - Հեկտոր Յազալդե (Սպորտինգ Լիսաբոն, 1973/1974)
    4. 44 գոլ - Յոսիպ Սկոբլար (Օլիմպիկ Մարսել, 1970/1971)
    5. 43 գոլ - Դորին Մատեուտ (Դինամո Բուխարեստ, 1988/1989)
    6. 42 գոլ - Մարիո Ժարդել (Սպորտինգ Լիսաբոն, 2001/2002)
    7. 42 գոլ - Էուսեբիո (Բենֆիկա, 1967/1968)
    8. 41 գոլ - Հանսի Կրանկլ (Ռապիդ Վիեննա, 1977/1978)
    9. 40 գոլ - Գերդ Մյուլլեր (Բավարիա Մյունխեն, 1971/1972)
    10. 40 գոլ - Էուսեբիո (Բենֆիկա, 1972/1973)
    11. 40 գոլ - Քրիստիանո Ռոնալդո (Ռեալ Մադրիդ, 2010/2011)
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.05.2012)

  11. #4762
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    27
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բարսելոնայի» նոր 2012/13 մրցաշրջանի մարզահագուստը | Նկարներ
    Այսօր առավոտյան Կատալոնական «Բարսելոնան» և Ամերիկյան Nike ապրանքանիշը երկրպագուներին ներկայացրել են թիմի նոր` 2012/13 մրցաշրջանի տնային մարզահագուստը:

    Մարզաշապիկը երկրպագուներին ներկայացվել էր դեռ վաղուց, սակայն այն ժամանակ ֆուտբոլասերները տեսել էին թերի դիզայնով մարզաշապիկներ:

    Թևքերի և վզի մասը ամբողջովին կարմիր է: Շորտերը կլինեն կապույտ: Nike-ը ջանք չի խնայել մարզաշապիկի նոր` ավելի գեղեցիկ դիզայն ստանալ:

    Մարզաշապիկի վրա կատարվել է վերջին սերնդի վերամշակված պոլիեսթերային փոփոխություններ, ինչը երբևէ չի եղել Nike ապրանքանիշի այլ մարզաշապիկների վրա: Այս կտորը մոտ 30 % քչացնում է ճառագայթային թափանցումը: Nike-ը սկսած 2010 թվականից սկսել էր պլաստիկ շշերից այսպիսի կտորով մարզաշապիկների պատրաստումը:
    Nike_Better_World.v1337679943.jpegphoto_m2a_equip.v1337682508.JPG537463_308176632598123_183564685059319_704296_153176349_n.jpg149304_270324449732636_100002652481737_531056_357751299_n.jpg
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ARam Grig (22.05.2012)

  13. #4763
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր Բարսելոնան ու Nike - ը MACBA կենտրոնում ներկայացրել են թիմի նոր մարզահագուստը, որը նախատեսված է 2012/2013 մրցաշրջանի համար:
    2012/2013 մրցաշրջանի Բարսելոնայի մարզահագուստն առանձնանում է նոր ու համարձակ լուծումներով: Կապույտ և կարմիր գույնները միաձուլված են իրար, ավելի կոնկրետ, գույններն աստիճանաբար են փոխվում և խորհրդանշում են այն, թե ինպես է ակումբը երկար տարիներ շարունակ տաղանդավոր խաղացողների բերել Լա Մասիայից, ովքեր խաղացել են փորձառու գերաստղերի կողքին ու աստիճանաբար զբաղեցրել նրանց տեղը:

    Կարմիր պարանոց

    Պարանոցի մասը, որը կլոր է, կարմիր գույն է, ինչը միաժամանակ դասական ու ժամանակակից տեսք է հաղորդում մարզաշապիկին: Պարանոցի հետին մասում Կատալոնիայի դրոշն է, իսկ ներքին մասում գրված է Mes Que Un Club (Ավելի քան ակումբ) արտահայտությունը: Այս անգամ կապույտ գույնն անհամեմատ ավելի մուգ է, ինչն առկա էր դարասկզբի մարզաշապիկներում: Խաղացողների անունները և համարները յուրահատուկ ոճով են գրվում, որոնք խորհրդանշում են կատալոնական ճարտարապետությունը:

    Կապույտ շորտեր կարմիր գծերով

    Շորտերը կապույտ են և պարունակում են կարմիր կողային գծեր: Գուլպաները նույնպես կապույտ են և ունեն նորարարական ներբան, որն օգնում է պահպանել հավասարակշռությունը: Նման գուլպաները բարձր են գնահատում ֆուտբոլիստները:

    Nike - ի նորարարությունները

    Մարզահագուստն իր մեջ չի ներառում միայն մարզական, ժամանակակից ու երիտասարդ տեսք: Nike - ն օգտագործել է նաև տեխնոլոգիական վերջին նվաճումները, որպեսզի առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնի մարզահագուստը:

    Էկոլոգիական հագուստ

    Մարզահագուստը պատրաստվել է վերամշակված պոլիեսթերից, ինչի պատճառով համարվում է Nike - ի բոլոր ժամանակների ամենաէկոլոգիական հագուստը: Բոլոր շապիկներն ու շորտերը պատրաստված են 13 շիշ վերամշակված ջրի օգնությամբ, ինչը նվազեցնում է էներգետիկ սպառումը 30% - ով` համեմատած ավանդական պոլիեսթերային գործվածքներին: 2010 թվականից ի վեր, Nike - ը 1115000000 շշից ավել վերամշակված ջուր է օգտագործել, որպեսզի ստեղծի բարձր մակարդակի մարզահագուստ:

    Dri - FIT տեխնոլոգիա

    Մարզահագուստը պատրաստված է մի նյութից, որն այն դարձնում 23% - ով ավելի թեթև և 20% - ով ավելի ամուր, քան Nike - ի մյուս հագուստները: Այն իր մեջ ներառում է Dri - FIT տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս խուսափել խոնավությունից և խաղացողին մնալ չոր ու թարմ:

    Շապիկների և շորտերի առավել կարևոր մասնիկներից են T տեսքի ամրացուցիչները, որոնք մարզահագուստը դարձնում են առավել հարմարավետ: Խաղացողի մարմնի օդափոխությունն ապահովելու համար, Nike - ը լազերի օգնությամբ մարդու աչքի համար անտեսանելի անցքեր է բացել: Այդ անցքերն արված են մինչ գոտկատեղն ու ցանկացած պահի ապահովում են խաղացողի մարմնի օդափոխությունը:

    Ավելացնենք, որ խաղացողները կկրեն Nike Pro Combat ներքնազգեստները, ինչը կապահովի լրացուցիչ հարմարավետություն և կպաշտպանի վնասվածքներից: (Barca.am)

    Մի խոսքով` Ավելին քան ֆորմա Շատ Օրիգինալ ա
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (23.05.2012)

  15. #4764
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին տարիների ամենավատ մարզահագուստն ա։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (25.05.2012)

  17. #4765
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տարիների ամենավատ մարզահագուստն ա։
    Կատեգորիկ համաձայն չեմ !!! Էս տարվանից որ հաստատ լավնա
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (23.05.2012)

  19. #4766
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ARam Grig-ի խոսքերից Նայել գրառումը
    Կատեգորիկ համաձայն չեմ !!! Էս տարվանից որ հաստատ լավնա
    ՄԻնչև չհագնես` հաստատ չես կարող ասել
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. #4767
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսպանիայի արքայական գավաթի եզրափակիչ, "Ատլետիկ" - "Բարսելոնա" 0-3: Հանդիպման ելքը վճռվեց արդեն խաղասկզբից 25 րոպե հետո: Պեդրոն երկու գոլ(2, 24 րոպ), մեկն էլ Մեսսին (19 ր), Պեպին նվիրեցին 14-րդ տիտղոսը և նրա հրաժեշտի խաղը դարձրին տոն:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (27.05.2012), ARam Grig (26.05.2012), Lusinamara (26.05.2012), Varzor (29.05.2012)

  22. #4768
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԻնչև չհագնես` հաստատ չես կարող ասել
    Ի նկատի ունեմ արտաքին տեսքը,դիզայնը
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  23. #4769
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա, տեսա, հաղթեցի: Թերևս, միայն այս թևավոր խոսքերով կարելի է բնութագրել այն, ինչ արեց Խոսեպ Գվարդիոլան Բարսելոնայի ղեկին անցկացրած 4 տարիներին:

    Երեկ նրա վերջին նվաճումն էր` թվով 14 - րդը: Բարսայի ֆուտբոլիստներն առանց դժվարությունների 0 - 3 հաշվով հաղթեցին Ատլետիկին և արժանապատիվ հրաժեշտ ապահովեցին Պեպի համար:
    Barca.am






    "Չենք խոստանում տիտղոսներ նվաճել, բայց խոստանում ենք խաղալ այնպիսի ֆուտբոլ, որ մեզանով հպարտանաք", - ահա Գվարդիոլայի առաջին խոսքերը Բարսելոնայի գլխավոր մարզչի դերում:

    Ընդամենը 4 տարում նա այնպես արեց, որ այս խոսքերը նույնիսկ մի փոքր զվարճալի են հնչում, եթե հաշվի առնենք, թե որքան տիտղոսներ է նվաճել Պեպի Բարսան:

    Եկեք վերհիշենք նրա օրոք կատալոնական թիմի փառահեղ հաջողությունները


    Փառահեղ 4 տարիներ

    Վերջին խմբագրող՝ ARam Grig: 26.05.2012, 22:47:
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  24. #4770
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորում եմ իսկական,մաքուր,ճիշտ,ազնիվ,համեստ,հզոր ու հարձակվողական ֆուտբոլը գնահատող մարդկանց Բարսելոնայի հերթական Տիտղոսի նվաճման առիթով: Բարսան հաղթեց իսկական ՊԵՊ-Թիմի նման,իր շքեղ խաղաոճով ու յուրօրինակ փիլիսոփայությամբ:Կարճ ժամանակահատվածում չափազանց գեղեցիկ ոճով վճռվեց խաղի ելքը և պատմության մեջ 25-րդ Իսպանիայի Գավաթը մերն Է !!! Այսպիսով Գվարդիոլան Բարսայի կազմում այս 4 տարիների ընթացքում նվաճեց իր 14-րդ Տիտղոսը: Փառահեղ թիմի Փառահեղ մարզչի Փառահեղ աշխատանք!!!
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

Էջ 318 323-ից ԱռաջինԱռաջին ... 218268308314315316317318319320321322 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեալ vs Բարսելոնա
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1730
    Վերջինը: 22.11.2015, 20:39
  2. FC Barcelona/Բարսելոնա
    Հեղինակ՝ Վահ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.12.2012, 21:01
  3. FC Barcelona Fan SIte
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2011, 18:36
  4. REAL MADRID vs BARCELONA
    Հեղինակ՝ Real Madrid Forever, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 12:00
  5. |Շալկե 04-Բարսելոնա 1/4 եզրափակիչ
    Հեղինակ՝ FC Schalke 04, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.04.2008, 22:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •