Չավին մրցնակի արժանացավ
Չավին SportCultura Բարսելոնայում մրցանակի արժանացած մարզիկներից մեկն էր: Նրա փոխարեն այդ մրցանակը վերցրեցին ֆուտբոլիստի ծնողները: Պարգևատրմանը մասնակցում էր նաև Սանդրո Ռոսելը:
Cervezas Damm - ի նախկին գործարանում կայացավ պարգևատրման 6 - րդ արարողությունը: Չավին ճանաչվեց Իսպանիայի լավագույն խաղացող և մարզիչ` առաջ անցնելով Ռաֆայել Նադալից:
Բարսայի ներկայացուցիչները
Պարգևատրման արարողության ժամանակ դահլիճում միացվեց հատուկ տեսանյութ, որում Չավին բացատրում էր իր բացակայության արդարացի պատճառները: Նրա փոխարեն Բարսելոնայի և Իսպանիայի նախկին մարզիչ Լուիս Արագոնեսի ձեռքերից մրցանակը ստացան խաղացողի ծնողները:
Բացի Չավիի հարազատներից, պարգևատրմանը ներկա էին նաև ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը, մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան:
Արագոնեսը Չավիի և Բարսայի մասին
1987/1988 մրցաշրջանում Բարսելոնայի մարզիչ Լուիս Արագոնեսը, ով Իսպանիայի հավաքականի մարզիչն էր Եվրո 2008 - ում, ասաց. "Չավին արժանի է այս և մնացած բոլոր մրցանակներին: Նա, անկասկած, Իսպանիայի լավագույն խաղացողն է, բայց շարունակում է մնալ այն համեստ տղան, ով այդքան բան է արել իր ակումբի ու հավաքականի համար":
Բարսելոնայի մասին Արագոնեսն ասաց. "Այս պահին Բարսան Իսպանիայի և աշխարհի լավագույն ակումբն է: Յուրաքանչյուր այլ թիմի համար չափազանց դժվար կլինի իջեցնել Բարսային այն բարձրունքից, որտեղ այժմ է.... Արժեքավոր տիտղոսներ նվաճելու գլխավոր ֆավորիտը Բարսելոնան է: Կարծում եմ, նրանք կրկին կհաղթեն Լա Լիգայում, ինչը կլինի 4 - րդ անընդմեջը: Նրանք հիանալի թիմ են և կարող են կրկին հաղթել նաև Չեմպիոնների լիգայում, եթե հաջողությունն իրենց կողմը լինի: Մնացած թիմերը դեռ հեռու են Բարսելոնայի խաղամակարդակից":
Barca.am
Էջանիշներ