Բայց 30-րդ համարը, ու Վիլյան դուրս եկան:
Я люблю людей.. А нет.. Показалось..
Հասկացա ինչը նկատի ունես եթե Մեսսին Վալդեսն ու Պույոլը դաշտում չեն էտ չի նշանակում որ կարող էս անվանել Բարսա Գ:
ԲԱրսելոնի մեկնարկային կազմն եմ ներկայացնում՝
Դարպասապահ՝ Ժոզեֆ Պինտո
Պաշտպաններ՝ Էրիկ Աբիդալ, Էնդրյու Ֆոնտաս, Գաբի ՄԻլիտո
Կիսապաշտպաններ՝ Մաքսվել, Դոս Սանտոս, Անդրես Ինիեստա
Հարձակվողներ՝ Պեդրո, Դավիդ Վիլյա, Ջոնաթհան
Աղբյուր
Altair (07.08.2011)
Ֆուտբոլի Կատալոնիայի գավաթի խաղում Բարսելոնան ոչինչ չի կարողացել հակադրել Էսպանյոլին: Իսպանիայի չեմպիոնն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիրը պարտվել է 0:3 հաշվով:
www.news.am
Altair (10.08.2011), Moonwalker (10.08.2011)
Վերջապես...
Արսենալը եւ Բարսելոնան համաձայնեցրել են Ֆաբրեգասի տեղափոխության պայմանները
Լոնդոնի "Արսենալը" եւ իսպանական "Բարսելոնան" համաձայնեցրել են անգլիական ակումբի իսպանացի ավագ Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխության պայմանները: Գործարքի արժեքը կազմել է 40 մլն. եվրո, տեղեկացնում է իսպանական AS հանդեսը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի արժեքը նվազեցնելուց "Արսենալը" հրաժարվել էր: Արդյունքում, "Բարսելոնայում" հայտնվելու համար, 24-ամյա կիսապաշտպանը որոշել է մոտ 5 մլն. եվրո "զոհաբերել" իր աշխատավարձից:
Դեռեւս նախորդ ամռանը կատալոնացիներն առաջարկությամբ դիմել էին "Արսենալին", իսկ ամառային ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ իսպանական կողմն արդեն 3 անգամ փորձել է ձեռք բերել իր սանին: Սակայն նրանց առաջարկած 30 մլն., 35 մլն., այնուհետեւ նաեւ` 38 մլն. եվրո գումարները մերժվել էին "Արսենալի" կողմից:
Պարբերականի տեղեկություններով` Սեսկ Ֆաբրեգասը, ով հանուն "Արսենալի" 2003թ.-ին լքեց "Բարսելոնան", օգոստոսի 14-ին Մադրիդի "Ռեալի" հետ կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումից առաջ պաշտոնապես կներկայացվի որպես "կապտանռնագույնների" ֆուտբոլիստ:
ArmSport.am
Altair (12.08.2011)
Գվարդիոլան Տիագոին տվեց 11-րդ համարը, որպեսզի Ֆաբրեգասին հասնի չորրորդը:
Համարները այստեղ են:
Я люблю людей.. А нет.. Показалось..
Yellow Raven (18.08.2011)
Մոդերատորական. թեմայից դուրս, կոնֆլիկտային գրառումները ջնջվել են դեռ վաղուց: Սպասում էի լեզվաբանների խորհրդատվական եզրակացությանը :ճճ: Նամակներն էլ ակումբի մաս են կազմում, եթե սկսում եք ձեր «ջերմ» զրույցը նամակներով, դա ձեզ ոչ փրկում է, ոչ էլ` արդարացնում: Շուտով դասերն էլ սկսվելու են, չեմ խորանալու, թե ով է սադրիչ, ով` զոհ. արգելափակելու եմ: Ես էլ պարապ չեմ: Ի վերջո, դժվար չէ նորմալ տոնով գրառումներ անելը, երբ պատասխանելու կոճակը սեղմելուց առաջ մտածելու ժամանակ էլ ունեք: Մնում էր մարզիկների անունների ճիշտ կամ սխալ գրելու պատճառով վեճ ծագեր:
հ.գ. Ռոնալդուի անունը այսպես է կարդացվում` [kɾɨʃtiˈɐnu ʁuˈnaɫdu]:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ապե Ջան (15.08.2011)
Տրանսֆերային պատմությունը, կապված Սեսկ Ֆաբրեգասի «Արսենալից» «Բարսելոնա» տեղափոխվելու հետ, մոտեցավ ավարտին։
Կատալոնիայում ծնված, մանկուց «Բարսայի» երկրպագու, 10 տարեկանում Լա Մասիյա ընդունված և 16 տարեկանում տեղափոխված Լոնդոն՝ 8 տարի անց Ֆաբրեգասը վերադարձել է հայրենիք։
Բարսելոնայի պաշտոնական կայքը չի հրապարակում տրանսֆերի գումարը, ինչպես դա եղել է Ալեքսիս Սանչեսի հետ։ ԶԼՄ-ներում խոսվում է, որ տրանսֆերը կազմել է 40 միլիոն եվրո։ Հայտնի է, որ Սեսկը հնգամյա պայմանագիր է կնքել «Բարսայի» հետ, որի ընդհանուր գումարն է 200 միլիոն եվրո։
ArmSport.am
Պեպը հասավ Կրույֆին
18/08/2011
Պեպը հասավ Կրույֆին
Հաղթելով Ռեալ Մադրիդին, Խոսեպ Գվարդիոլան որպես մարզիչ նվաճած տիտղոսների քանակով հավասարվեց Յոհան Կրույֆին: Այդպիսով, տարբեր ժամանակներում այս 2 ֆանտաստիկ մարզիչները 11 - ական տիտղոս են նվաճել Բարսելոնայի հետ:
"Միայն ես չեմ նվաճել այդ ամենը, ես այս թիմի մի մասնիկն եմ", - ասել է Գվարդիոլան, ով Բարսայի ղեկին նվաճեց իր 11 - րդ գավաթն ու միացավ Յոհան Կրույֆին` 2 - էլ 11 - ական գավաթ են նվաճել Բարսան գլխավորելու ժամանակահատվածում: Գվարդիոլան այս այս ընթացքում 3 - ական անգամ թիմին դարձրել է Լա Լիգայի չեմպիոն և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը, 2 անգամ Բարսային հասցրել է ՉԼ - ի չեմպիոնության և 1 - ական անգամ թիմին հաղթանակ է բերել Իսպանիայի գավաթում, Եվրոպայի սուպերգավաթում ու Աշխարհի ակումբային առաջնությունում: Այդպիսով, Գվարդիոլան 14 հնարավոր տիտղոսներից 11 - ը նվաճել է, ինչը ֆանտաստիկ արդյունք է մարզչական կարիերան նոր սկսող մասնագետի համար: Նա այս ամենին հասել է 3 մրցաշրջանում և 4 - րդի մեկնարկային 2 խաղերում, փոխարենը Կրույֆը դա արել է մի ամբողջ 8 մրցաշրջանում: Նա այդ ընթացքում 4 անգամ թիմին դարձրել է Լա Լիգայի չեմպիոն, 3 անգամ` Իսպանիայի սուպերգավաթակիր և 1 - ական անգամ Եվրոպայի գավաթի հաղթող, Գավաթակիրների գավաթի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր ու Իսպանիայի գավաթակիր:
Ֆուտբոլիստ Գվարդիոլան
Բացի 11 տիտղոսներից Բարսելոնայի ղեկին, պետք է նաև հիշել, որ Խոսեպ Գվարդիոլան եղել է Dream Team - ի ավագներից մեկը: Նա որպես ֆուտբոլիստ Բարսայի հետ 16 տիտղոս է նվաճել` Եվրոպայի գավաթ (1), Գավաթակիրների գավաթ (1), Եվրոպայի սուպերգավաթ (2), Լա Լիգայի չեմպիոն (6), Իսպանիայի գավաթ (2) և Իսպանիայի սուպերգավաթ (4):
Ավելացնենք, որ Գվարդիոլան իր թիմի հետ 3 - րդ անգամ անընդմեջ տիրացավ Իսպանիայի սուպերգավաթին, ինչը Ռեալի ռեկորդի կրկնությունն ու բացարձակ ռեկորդ է Բարսայի պատմության մեջ: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ Բարսան Իսպանիայի սուպերգավաթում հաղթեց Ռեալ Մադրիդին:
Barca.am
Altair (18.08.2011), Yellow Raven (18.08.2011)
Բարսելոնան անցկացրեց նկարահանումմներ իր ամբողջ կազմով:
2011-08-19_FOTO_UEFA_24.JPG
Я люблю людей.. А нет.. Показалось..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ