Հիշեցնեմ, Աստղ ջան:
Սերխիո, մերկապարանոց հայտարարություններ չեմ անում ու բոլոր ռեալիստների անունից չեմ խոսում: Կասիլյասի զանգերին էլ չեմ պատասխանում:

Ես չեմ կասկածում, որ Դուք և Ձեզ նման շատ ռեալիստներ հիասթափված էիք արդյունքից, ինչը տենց էլ պիտի լիներ, միանգամայն նորմալ ու բնական ռեակցիա էր: Բայց մի' ժխտեք, որ կային նաև այնպիսի երկրպագուներ, որ 2-0 հաշվով պարտությունը ընդունելի արդյուն ք էին համարում:
Ես ինքս այդպիսիններին և' հանդիպել եմ, և' ֆորումներում եմ նման գրառումներ կարդացել: Մարդ կար նույնիսկ չարախնդում էր Բարսայի մի երկրպագուի վրա, որ խոշոր հաշիվ էր կանխատեսել, իսկ կանխատեսումը չէր իրականացել: Ու մի բան էլ, լավ չեմ հիշում, բայց էդ խաղից հետո կարծեմ Ռեալի կանտերայում, թե ինչ-որ այլ ռեալիստական կենտրոնում, Խուանդե Ռամոսին օվացիաներով էին ընդունել: Իսկ եթե իմ գրառումը ընդունել եք որպես վիրավորանք կամ զրպարտություն` ուղղված Ռեալի
բոլոր երկրպագուներին կամ ֆուտբոլիստներին, իմ սխալն ա, ներողություն, դա նկատի չունեի:
Էջանիշներ