User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: ՀՀ քաղաքացիները պաշտպանում են իրենց իրավունքները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չգիտեի, որ դպրոցների տնօրեններին ընտրում են...
    Այս միջադեպը մեծ առաջընթաց եմ համարում քաղհասարակության ձևավորման գործընթացում:

    Բողոքի մասնակիցները, «դավաճան» և «հուդա» վանկարկելով, շրջապատել են գյուղապետի տունը
    Լարիսա Փարեմուզյան
    00:19, 21 դեկտեմբերի, 2011

    Երեկ Լոռու մարզի Աքորի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը վերածվեց բողոքի ցույցի: Տնօրենի ընտրության դպրոցական խորհրդի քվեարկության արդյունքներին ժամը 14:00-ից դպրոցի բակում սպասող աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները պնդում էին, որ գյուղի դպրոցի տնօրեն պետք է ընտրվի միայն ու միայն աքորեցի: Դպրոցական խորհրդի քվեարկությունը հրապարակելուց հետո, նրանք բողոքի երթ կազմակերպեցին դեպի գյուղապետարան:

    Աքորիի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Ասյա Թոմոյանը 2010թ.-ի դեկտեմբերի 30-ին կենսաթոշակի անցնելու պատճառով ազատվել է տնօրենի պարտականություններից: Այդ ժամանակվանից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի զինղեկ Կիմիկ Պետրոսյանը:

    Դպրոցի տնօրենի ընտրությունը նշանակված էր այսօր` ժամը 14:00-ին: Ընտրությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել համայնքի բնակիչ Արմեն Նիազյանը, ով աշխատում է Ալավերդու արհեստագործական ուսումնարանում` որպես ֆիզղեկ, և Ալավերդի քաղաքի բնակիչ, թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Մուսայելյանը: Երկու թեկնածուներն էլ ունեին հավաստագիր:

    Տնօրենի ընտրությունը անցկացնող դպրոցական խորհրդի նախագահը Աքորիի համայնքապետ Կամո Սիմոնյանն էր: Խորհրդի կազմում դեռ երկու տարի առաջ ընտրվել էին 8 անդամներ, այդ թվում` դպրոցի երկու ուսուցիչ, երկու ծնող, Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանը, գյուղապետի տեղակալը, գյուղապետի կին, մանկապարտեզի տնտեսվարը:

    Ընտրության հարցում դպրոցական խորհրդի անդամների վրա նշանակալից էր գյուղապետ Կամո Սիմոնյանի ազդեցությունը, ով էլ, ի հակառակ իր ղեկավարած համայնքի դպրոցի 36 մանկավարժների ու համագյուղացիների, խորհրդի անդամների իր թիմով քվեարկեց տնօրենի թեկնածու Անահիտ Մուսայելյանի օգտին:

    Քվեարկության արդյունքներով, Արմեն Նիազյանը ստացել էր խորհրդի անդամների 3, իսկ Անահիտ Մուսայելյանը 5 քվեները: Սա առաջացրեց Աքորիի դպրոցի ուսուցիչների, աշակերտների և ծնողների վրդովմունքը:

    Երեխաները վանկարկում էի, որ Անահիտ Մուսայելյանը հեռանա դպրոցից և գյուղից:

    Տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանը «Հետքին» ասաց, որ արդարացի չի համարում դպրոցական խորհրդի կազմում համայնքի ղեկավարի, նրա կնոջ, նրա տեղակալի և մանկապարտեզի տնտեսվարի ներկայությունը. «Այս բոլոր մարդկանց վրա Կամո Սիմոնյանը ազդելու լծակներ ուներ»,- ասաց թեկնածուն: Արմեն Նիազյանը մասնագիտությամբ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:

    Տնօրենի թեկնածու Անահիտ Մուսայելյանն էլ ասաց, որ ունի 20 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ: Նա ասաց, որ դպրոցը ղեկավարելու իր առաջին քայլերը պետք է լինի դպրոցի հիմնախնդիրներին ծանոթանալը: Անահիտ Մուսայելյանը գտնում է, որ դպրոցական խորհրդի որոշումը անբեկանելի է, և ոչ ոք չի կարող ազդել այդ որոշման վրա:

    Դպրոցական խորհրդի և Աքորի համայնքի ավագանու անդամ Վեներա Նիազյանը նույնպես հայտնեց իր դժգոհությունը դպրոցական խորհդի կազմի վերաբերյալ. «Ընտրվել է մակավարժական կոլեկտիվից 2 ներկայացուցիչ, սա արդար եմ համարում: Արդար եմ համարում նաև ծնողական կոմիտեի կողմից ընտրված 2 ծնողների ընտրությունը, մնացածները, այդ թվում` համայնքապետը, համայնքապետի տեղակալը, համայնքապետի կինը և մանկապարտեզի տնտեսվարի ընտրությունը ես տեսնում եմ սոսկ լծակների օգտագործում: Եթե պետությունը Արմեն Նիազյանին հավաստագիր է տվել, նշանակում է` նրան պատրաստ է տեսնել տնօրենի պաշտոնում: Արմեն Նիազյանը մեր դպրոցի շրջանավարտն է և մենք նրան ենք ուզում տեսնել մեր դպրոցի տնօրեն»,- ասաց Վեներա Նիազյանը:

    Աքորիի համայնքապետ Կամո Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ խորհրդի որևէ անդամի չի համոզել Անահիտ Մուսայելյանին ընտրելու հարցում: Աքորրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սեդա Թոմոյանն էլ ասում է, որ իրենց հայրենի գյուղի դպրոցը չեն տա օտարին. «Այդպիսի բան չի կարող լինել: Դպրոցի ամբողջ կոլեկտիվը ստորագրել է, որ պահանջում են Արմեն Նիազյանին, պահանջում են մեր գյուղացուն: Այլ դեպքում մենք կպատրաստվենք անժամկետ գործադուլի»:

    Կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Վանիկ Միսակյանի կարծիքով, դպրոցական խորհուրդն է տնօրենի ընտրության որոշումը կայացրել, և այդ որոշումը պարտավոր են բոլորը ընդունել. «Այս աղմուկը ես չեմ հասկանում արդեն»,- ասաց նա:

    Խորհրդի որոշումից հետո նորընտիր տնօրենին Վանիկ Միսակյանը փորձեց ներկայացնել մանկավարժական կոլեկտիվին: Վերջինս չընդունեց դպրոցական խորհրդի որոշումը և Անահիտ Մուսայելյանի լիազորությունները: Այնուհետև դպրոցի ուսուցիչները, աշակերտները և ծնողները երթով շարժվեցին դեպի գյուղապետարանին հարող հրապարակ: Երթի մասնակիցները, «դավաճան» և «հուդա» վանկարկելով, շրջապատեցին գյուղի հրապարակի հարևանությամբ գտնվող գյուղապետ Կամո Սիմոնյանի տունը:

    Աքորիի միջնակարգ դպրոցի ուսմասվար Սեդա Խլոպուզյանը հավաքվածներին հայտարարեց, որ դեկտեմբերի 21-ից դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հայտարարում է անժամկետ գործադուլ:

    Ժամը 18:00-ի սահմաններում աքորեցիների բողոքի երթը ցրելու համար գյուղի հրապարակում հայտնվեցին Թումանյանի բաժնի ոստիկանները: Նրանք երթի մասնակիցներին հորդորեցին ցրվել, իսկ լրագրողներին արգելեցին լուսանկարել իրենց: Ըստ շրջանառվող լուրերի` այսօր Աքորի գյուղի դպրոցի ուսուցիչների հետ կհանդիպի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

    Աղբյուր՝ hetq.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուսանկարված անձի իրավունքները, լուսանկարչի իրավունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 07.09.2015, 11:04
  2. Վարորդի և հետիոտնի իրավունքները
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 20.07.2010, 01:16
  3. Ովքե՞ր են պաշտպանում իշխանություններին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 29.10.2007, 11:40
  4. Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2007, 17:17
  5. Գրառումներ: 6
    Վերջինը: 25.03.2007, 15:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •