User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: ՀՀ քաղաքացիները պաշտպանում են իրենց իրավունքները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀՀ քաղաքացիները պաշտպանում են իրենց իրավունքները

    Ճիշտն ասած սկզբում ուզում էի գրեի՝ «…փորձում են պաշտպանել», բայց հետո որոշեցի հույսով մոտենալ հարցին…
    Մեկ էլ չկարողացա կողմնորոշվեմ, թե որ բաժնում բացեմ թեման: Գուցե մոդեռատորները հարմար տեղ գտնեն կամ միացնեն ինչոր թեմայի:
    Նպատակս այն է, որ այս թեմայում բարձրաձայնենք ՀՀ քաղաքացիների բողոքների մասին, քննարկումներ վարենք և ընթացքի մասին տեղեկություններ տեղադրենք, որպիսի հասկանանք՝ վերջիվերջո օրենքի ուժով ինչոր բանի հնարավոր է հասնել թե ոչ…



    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.01.2012), davidus (18.11.2010), eduard30 (08.01.2011), h_jak (04.02.2011), Jarre (18.11.2010), Lianik (19.11.2010), Mark Pauler (20.12.2010), Norton (18.11.2010), Արշակ (04.02.2011), Գաղթական (19.11.2010), Հարդ (18.11.2010), Ձայնալար (18.11.2010), յոգի (19.11.2010)

  3. #2
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քիչ զարմանալիա, բայց ճիշտա և տեղին, նման դեպքերի ես ծանոթ եմ, իմ ընկերներիցս Քոբուիլետի ուղևորվելիս նման կարգավիճակում են հայտնվել

  4. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #4
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան ինչ լավ էս արել որ Սերգեյ Դանիելյանի հարցազրույցը քցել էս. Լուրջ եմ ասում սաղ օրը գործընկերներիս Էտ եմ ասում, որ դուք ձեր շահերը չպաշտպանեք ոչ մեկ չի գալու ու ձեզ լավություն անի. Չեն հասկանում, մեռա ասելով, բոլորը ճամպրուկները հավաքած սպասում են հնար լինի փախնեն այստեղից.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.01.2012), Freeman (14.10.2011), Tig (04.02.2011)

  7. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. #6
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ա, բայց, եթե դժվար չի, վիդեոների հետ միքիչ էլ նկարագրություններ դրեք
    The cake is a lie.

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (21.12.2011), Tig (14.10.2011), Ձայնալար (14.10.2011)

  10. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի անգամ վաճառված բնակարանների ու նրանց տերերի մասին:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h_jak (14.12.2011), John (14.12.2011)

  12. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թուրքից չեն վախենում, գյուղապետից են վախենում
    19:00 - 07.10.2011

    Լոռու մարզի Լեռնապատ գյուղում էլ խնդիրները շատ են: Ոտքդ գյուղ չդրած` մարդիկ բողոքում են, բողոքում... Բայց ի տարբերություն այլ գյուղերի, այստեղ բողոքելու համար դատի են տալիս, պատասխան պահանջում ամեն բառի համար:

    «Էսօրվա դրությամբ ինձ վրա արդեն վեց հատ դատ կա: Ես գյուղացի, անասնապահ մարդ եմ: Հիասթափվել եմ, որ էսօր ոչ մի կիլո խոտ ենք հնձել, ոչ մի բան չենք արել: Հիմի հավատա, կլիենտի եմ ման գալիս, որ կովերս ծախեմ, տունը վարձով տամ, էրեխանցս վերցնեմ, գնամ»,- ասաց Լեռնապատ գյուղի բնակիչներից Կամսար Թամարյանը:

    Այս գյուղում բնակիչների մի զգալի մասն արդեն երկու տարի շարունակ բողոքում է ՀՀԿ-ական գյուղապետ Վանո Եղիազարյանի գործողություններից: Գյուղացիները մեզ հետ զրույցում պատմում են, թե գյուղապետը գազատար խողովակներ անցկացնելու համար իրենցից է գումար հավաքել, մարդկանց հասանելիք նպաստները յուրացրել է, անշարժ գույք է վաճառել եւ այլն:

    Լեռնապատի բնակիչ Սարիբեկ Հոռոմսիմյանը պատմում է, որ գյուղապետը առաջարկել է մեկ ամսվա նպաստըՙ 7500 դրամը տալ իրեն, որ մնացած ամիսների նպաստը ստանա: Այս մասին Ս. Հոռոմսիմյանը ցուցմունք է տվել Կամսար Թամարյանի դեմ դատական գործի շրջանականերում: Իսկ դրանից հետո էլ Վ. Եղիազարյանի հայրն ու աները գիշերով գնացել են նրա տուն, 50 հազար դրամ են տվել, որ բողոքը հետ վերցնի, բայց նա հրաժարվել է դա անել:

    Մեկ այլ գյուղացիՙ Դեմենտի Թադեւոսյանը, պատմում է, որ ինքը նպաստառու չէ, իր ու կնոջ կենսաթոշակը կազմում է 37 հազար դրամ, բայց պարզել են, որ իր համար որպես սոցիալական օգնություն երկու անգամ 50 հազար դրամ է դուրս գրվել, սակայն ինքը չի ստացել այն. «Ես ոչ դիմում, ոչ պահանջ եմ ներկայացրելՙ ո՞ւր ես տարել էդ փողը: Գայիր ինձ տեղյակ պահեիր: Լավ ա՞, բալա»:

    Այստեղ բողոքները շատ են. մեկի հողն է վաճառվել, որտեղ պիտի կառուցեր իր` երկրաշարժից փլված տունը, մեկի հողի կարգն է փոխվել, մյուսի գոմն են ուզում քանդել, որի կառուցման թույլտվությունը տասը տարի առաջ նույն գյուղապետից են ստացել: Բողոքում են, որ հողերը մշակել չեն կարողանում, որովհետեւ գյուղապետը չի լուծում կոմբայնի հարցը, երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի լույսը անջատել ենՙ ինչ է, թե «բյուջե չկա», գյուղապետը փորձել է վաճառել գյուղի միակ ավտոբուսը, որը նվեր են ստացել պատգամավորից եւ այլն:

    Իսկ Վանո Եղիազարյանն, ի պատասխան այս ամենի, դատի է տալիս գյուղացիներին` պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար: Ասում են, որ առնվազն տասը հոգի դատական քաշքշուկների մեջ է ընկել` գյուղապետի աշխատանքից բողոքելու համար.

    «Հիմի ես իրավունք չունե՞մ ասեմՙ խի՞ չի ավտոբուս աշխատում, խի՞ հուշարձանի լույսը չի վառում: ...Էսօրվա դրությամբ 500-600 հազար դրամ մենակ փաստաբանի ենք տալիս: ...Մեր գյուղը միակ գյուղն է, որ թուրքը չի մտել, մենք թուրքից չենք վախեցել, բայց հիմա վախի մեջ ենք»,- Կամսար Թամարյանն ասում է, որ եթե իրենք կարողանում են բողոքել, ապա շատ գյուղացիներ, որ օրվա հացով են ապրում, վախենում են ձայն հանել, որովհետեւ, Աստված չանի, եթե դատի տա, ծախսերի տակից հազիվ դուրս գան:

    Գյուղապետի դեմ էլ արդեն մոտ երկու տարի էՙ քրեական գործ է հարուցված` պաշտոնական դիրքի չարաշահման, կեղծիքներ կատարելու եւ խոշոր չափի դրամ յուրացնելու մեղադրանքով: Սակայն նա շարունակում է պաշտոնավարել ու գյուղացիների վկայությամբ, սպառնալ իրենց, ասելով, թե իր «թիկունքն» ուժեղ է, իր թիկունքին «Արմեն Գարեգինչն» է կանգնած (ՀՀ Գլխավոր դատախազությանի Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Արմեն Աշրաֆյան):

    Իսկ գյուղապետ Վանո Եղիազարյանն էլ պնդում է, թե 2500 բնակիչ ունեցող գյուղում միայն հինգն են բողոքում, եւ այդ բողոքավորներն էլ հարկերը չեն վճարում, իսկ ինքը փորձում է 100 տոկոսով հարկահավաքություն անել` մարզպետարանի եւ կառավարության պահանջով. «Բնական է, որ նրանց դուր չի գալու: Հիմա էլ նրանք, զոռով-շառով, զրպարտելով պահանաջում են իմ հրաժարականը: Ես հրաժարական տվողներից չեմ»:

    Մինչ գյուղապետն ասում է, թե այս մարդիկ իր ընդդիմությունն են, տասներկու տարվա ընթացքում երբեք իրեն չեն ընտրել, Կամսար Թամարյանը հավատացնում է, որ ինքն ու իր ընտանիքի անդամներն էլ այս Վ. Եղիազարյանին են ընտրել. «Մենք չենք իմացել իրա ով ըլնելը: Ես իրան եմ ընտրել, մենք մոտիկ ենք էղել: Էսօր գյուղն իմ երեսովն ա տալի, թե ասում էիրՙ լավ տղա ա: Ես չեմ իմացել: Բազի հարս է ըլնում, որ քողը շպրտում ա, ասըմ են` վայ էս ի՞նչ էր»:

    Գյուղացիները հույս ունեն, որ գոնե այս խնդիրների բարձրաձայնումից հետո նախագահը, կառավարությունը կարձագանքնեն ու իրենց «կազատեն» այդ մարդուց:

    Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    Աղբյուր՝ new2.yerkir.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (15.12.2011), Varzor (20.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուսանկարված անձի իրավունքները, լուսանկարչի իրավունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 07.09.2015, 11:04
  2. Վարորդի և հետիոտնի իրավունքները
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 20.07.2010, 01:16
  3. Ովքե՞ր են պաշտպանում իշխանություններին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 29.10.2007, 11:40
  4. Հայաստանի քաղաքացիները հաղթում են կլանին ԵԴ-ի միջոցով
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2007, 17:17
  5. Գրառումներ: 6
    Վերջինը: 25.03.2007, 15:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •