Թեմայի հեղինակը թեման բացել էր հենց «Գառնուկների լռությունը» վերնագրով. ես եմ խմբագրել-դարձրել «Գառների լռությունը»: Գառնուկները թող մնան հեքիաթներում: Rhayader-ի նշած փաստարկը շատ ավելի մոտ է իմ դիրքորոշմանը, քան Jarre-ինը: ԻՄՀԿ՝ սա այն էժանագին ֆիլմերից չէ, որտեղ վախի ու անհանգստության զգացումը արհեստականորեն առաջացնում են՝ վերցնելով ինչ-որ սպիտակ ու փափուկ, անպաշտպան, «ջերմ» արարածի և նրան նետելով զանազան մութ անտառներում թաքնված զանազան մոլագարների գիրկը: Այդպիսի վերաբերմունքը և այդպիսի տեսանկյունը միայն նսեմացնում են այս ֆիլմի արժանիքները: Ի դեպ՝ դուք «Զանգի» միջի աղջկան «աղջնակ» կասեի՞ք: Իսկ «Անեծքի» միջի տղային՝ «մանկի՞կ»: Այս ֆիլմի հետ շատ ուսյու-պուսյու անել չի կարելի. գառները մնալու են գառներ:
Էջանիշներ