Ուրախ եմ - իրոք, այդ ժամանակվա "վրացական" պահերը շատ խուճուճ են ու վատ ուսումնասիրված: Ընդ որում շատ բան միտումնավոր է արված, որ պատմությունը վրացիների օգտին գրվի - սա գալիս է դեռ ստալինյան ժամանակներից ու մինչև այժմ էլ չի ուղղվում...
Մերսի, պտի գրեմՇուտ ավարտիր քո վեպը: Եթե շատ ցանկանաս կարող ես ժամանակ գտնել: Ինչքան հասկացա 3.000 էջ պետք է կազմի վերջնական: Եթե ինձ լսես մասերի կբաժանես: 300 էջը բավական է կամ բավականին մոտ է տպագրելու համար: Վերջնական տեսքի բեր, տուր մի լավ խմբագրի ու տպագրիր: Երբ աշխատանքիդ արդյունքը տեսնես ավելի շատ ժամանակ կգտնես ստեղծագործելու:Ես էլ եմ այդ մտքին գալիս, որ պետք է մասերի բաժանել - երևի 3 մասի կբաժանեմ: Ի դեպ, շատ կուզենայի այստեղ տպել արդեն գրածս մասերն ու կարծիքներ ստանայի, բայց... մի կողմից վախենում եմ գրագողության զոհ դառնամ, մյուս կողմից էլ չգիտեմ, թե երբ կկարողանամ ավարտել գործս ու այն վերջնական տեսքի բերել: Այստեղ տպելով կարծես պարտավորվում եմ գրել, իսկ պարտավորված գրելը լավ բան չէ...
Եթե մասերի առումով նայենք, երևի, ամենակոպիտ պռագնոզով, առաջին մասի կեսը արդեն գրված է, մնացած կեսի ու մյուս մասերի կմախքն էլ, այսինքն այն, թե ինչը ոնց պետք է լինի, ուղեղումս է...
Էջանիշներ