ԱՌԱՋԱՐԿ
Առաջարկում եմ առաջարկել նկարներ, որոնց հիման վրա մենք կփորձենք ստեղծել մեր սեփական դեմոտիվացիոնալ պոստերները
Թեման հենց էդ մտքով էլ բացել եմ, մեր մեջ ասած:
Ես սկսեմ.
Իմ փնտրտուքները ցույց են տվել, որ օնլայն պոստերներ կարող եք պատրաստել ԱՅ ԷՍՏԵՂ: Պրոցեսը տևում ա ընդամենը մի երկու րոպե: Հայերենը ընդունող ուրիշ հարմար սայթ հլը չեմ գտել. հենց գտնեմ՝ ձեն կհանեմ :
Մոդերատորական. հաշվի առնելով, որ այս թեմայում տեղադրվող դեմոտիվացիոն պաստառները պատրաստվում են ակումբցիների կողմից, այսինքն՝ ինչ–որ առումով նրանց ստեղծագործությունն են, դրանց անգլերեն և ռուսերեն լինելը չի արգելվում։
Ուշադրություն. սույն թույլտվությունը չի տարածվում «Դեմոտիվացիոն պաստառներ»՝ պատրաստի դեմոտիվացիոն պաստառներ ներկայացնող թեմայի վրա. վերջիններս պետք է լինեն միայն հայերեն կամ, օտարալեզու լինելու դեպքում, պարտադիր ներկայացվեն նաև դրանց թարգմանությունները, հակառակ դեպքում կջնջվեն՝ համապատասխան նկատողությամբ։
Էջանիշներ