User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Գառնիկի պարը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գառնիկի պարը...

    Գառնիկի պարը...

    Լուսաբացի հետ տարածվեց Գառնիկի մահվան լուրը:
    Գյուղն իրեն որբացած զգաց, մեծ ու փոքր գլուխները կախեցին: Լուսաբացն էլ մռայլ բացվեց էդ օրը, ու անձրև սկսեց տեղալ:
    Տղամարդիկ արտ գնալու փոխարեն հավաքվեցին գյուղամիջում, աշխատանքի բաժանում արեցին, ու ամեն մեկն իր գործին անցավ` մի մասը գնացին գերեզման փորելու, մյուս մասը սկսեցին պատրաստություն տեսնել` շրջկենտրոնից եկած մարդկանց տեղավորելու համար:
    Կանայք հավաքվեցին Գառնիկի հարսների շուրջը, ու սկսեցին տունն ազատել:
    Երիտասարդները հավաքվեցին ակումբում` Գառնիկի թոռն էլ հետները: Ակումբը դատարկեցին, մաքրեցին, որ Գառնիկին վերջին հրաժեշտը էդտեղից տան:
    Ողջ գյուղը վիրավոր փեթակի նման անօգնական բզզաց....

    Երեք օր ու գիշեր անձրը մաղեց: Գյուղը լաց լացեց, երկինքն էլ հետները:
    Երեք օր ուգիշեր գյուղի երիտասարդ տղաներն ու աղջիկները մի-մի ծաղիկ ձեռքերին հերթապահեցին ակումբի մոտ: Բոլորի համար մեծություն էր Գառնիկը, բոլորի գլխին խաչ էր պահել ու կնքել: Գյուղի բոլոր երիտասարդների կնքահայրը Գառնիկն էր....
    Առավոտյան ամբողջ դպրոցը գնաց դաշտերը ծաղիկ հավաքելու: Ամեն մեկը մի գիրկ ծաղիկ բերեց իրենց աշխարհի վառվող դաշտերից: Բերեցին անձրոտ ծաղիկներն ու Գառնիկի վերջին ճանապարհին փռեցին: Տղամարդիկ գնացին գերեզմանը անձրևաջրից դատարկելու:

    Դագաղը դուրս տանելուց առաջ անձրևը կտրվեց, արև դուրս եկավ:
    Արևի տակ, մարդկանց ալիքի վրայով Գառնիկի դագաղը նավակի պես լողաց դեպի գերեզման: Ջահելները մի-մի ծաղիկ ձեռքներին պատ կազմեցին ճանապարհի երկու կողմերում:

    Երբ Գառնիկին վերջին հրաժեշտը տվեցին, ջահելներից մեկը վեր կացավ ու.
    - Ջահելնե՛ր, Գառնիկ ամին մեր գլխին խաչ պահելուց հետո բոլորիս նույնն ասաց. "Մանչը՜ս, թաղմանս պար գուքաս, էղա՞վ....": Դե ելեք մեր ամու խնդրանքը կատարենք,- ու ձեռքերը տարածեց:

    Երկու հարյուր երիտասարդ շրջան կազմեցին և ու ուս ուսի տված լալով պար պարեցին, կրունկներով գետին շարժեցին ու պարով` հոգիներ: Գյուղացիք երկրորդ շրջանը կազմեցին ու պարեցին Գառնիկի պարը:

    Երբ թաղման թափորը հեռացավ, անձրևը նորից սկսեց մաղել Գառնիկի գերեզմանի վրա.... Էլի երեք օր ու գիշեր.....
    Գառնիկն իր պարով իր սանիկներին` գյուղի երիտասարդությանը կապեց իրար:
    Դրանից հետո գյուղում ամեն հարասանիքի երիտասարդները դուրս են գալիս դաշտ ու գետինը դղրդացնելով պարում են "Գառնիկի պարը"....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 17.11.2010, 12:46:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.11.2010), A.r.p.i. (18.11.2010), Agni (18.11.2010), Ariadna (17.11.2010), ars83 (17.11.2010), CactuSoul (17.11.2010), Chilly (17.11.2010), davidus (18.11.2010), E-la Via (17.11.2010), einnA (17.11.2010), Gayl (17.11.2010), impression (17.11.2010), Kita (17.11.2010), Lianik (17.11.2010), Malxas (17.11.2010), Mark Pauler (17.11.2010), ministr (17.11.2010), murmushka (17.11.2010), Nare-M (09.12.2010), SSS (17.11.2010), Tig (17.11.2010), Արևածագ (17.11.2010), Դեկադա (17.11.2010), Եկվոր (17.11.2010), Լուսաբեր (17.11.2010), Նաիրուհի (17.11.2010), ՆանՍ (17.11.2010), Շինարար (17.11.2010), Ջուզեպե Բալզամո (17.11.2010), Ռուֆուս (17.11.2010), Ֆոտոն (17.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոնայի պարը
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 52
    Վերջինը: 25.12.2012, 00:46
  2. Միխայիլ Վելլեր . Սուսերով պարը
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.06.2010, 22:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •