User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Գառնիկի պարը...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գառնիկի պարը...

    Գառնիկի պարը...

    Լուսաբացի հետ տարածվեց Գառնիկի մահվան լուրը:
    Գյուղն իրեն որբացած զգաց, մեծ ու փոքր գլուխները կախեցին: Լուսաբացն էլ մռայլ բացվեց էդ օրը, ու անձրև սկսեց տեղալ:
    Տղամարդիկ արտ գնալու փոխարեն հավաքվեցին գյուղամիջում, աշխատանքի բաժանում արեցին, ու ամեն մեկն իր գործին անցավ` մի մասը գնացին գերեզման փորելու, մյուս մասը սկսեցին պատրաստություն տեսնել` շրջկենտրոնից եկած մարդկանց տեղավորելու համար:
    Կանայք հավաքվեցին Գառնիկի հարսների շուրջը, ու սկսեցին տունն ազատել:
    Երիտասարդները հավաքվեցին ակումբում` Գառնիկի թոռն էլ հետները: Ակումբը դատարկեցին, մաքրեցին, որ Գառնիկին վերջին հրաժեշտը էդտեղից տան:
    Ողջ գյուղը վիրավոր փեթակի նման անօգնական բզզաց....

    Երեք օր ու գիշեր անձրը մաղեց: Գյուղը լաց լացեց, երկինքն էլ հետները:
    Երեք օր ուգիշեր գյուղի երիտասարդ տղաներն ու աղջիկները մի-մի ծաղիկ ձեռքերին հերթապահեցին ակումբի մոտ: Բոլորի համար մեծություն էր Գառնիկը, բոլորի գլխին խաչ էր պահել ու կնքել: Գյուղի բոլոր երիտասարդների կնքահայրը Գառնիկն էր....
    Առավոտյան ամբողջ դպրոցը գնաց դաշտերը ծաղիկ հավաքելու: Ամեն մեկը մի գիրկ ծաղիկ բերեց իրենց աշխարհի վառվող դաշտերից: Բերեցին անձրոտ ծաղիկներն ու Գառնիկի վերջին ճանապարհին փռեցին: Տղամարդիկ գնացին գերեզմանը անձրևաջրից դատարկելու:

    Դագաղը դուրս տանելուց առաջ անձրևը կտրվեց, արև դուրս եկավ:
    Արևի տակ, մարդկանց ալիքի վրայով Գառնիկի դագաղը նավակի պես լողաց դեպի գերեզման: Ջահելները մի-մի ծաղիկ ձեռքներին պատ կազմեցին ճանապարհի երկու կողմերում:

    Երբ Գառնիկին վերջին հրաժեշտը տվեցին, ջահելներից մեկը վեր կացավ ու.
    - Ջահելնե՛ր, Գառնիկ ամին մեր գլխին խաչ պահելուց հետո բոլորիս նույնն ասաց. "Մանչը՜ս, թաղմանս պար գուքաս, էղա՞վ....": Դե ելեք մեր ամու խնդրանքը կատարենք,- ու ձեռքերը տարածեց:

    Երկու հարյուր երիտասարդ շրջան կազմեցին և ու ուս ուսի տված լալով պար պարեցին, կրունկներով գետին շարժեցին ու պարով` հոգիներ: Գյուղացիք երկրորդ շրջանը կազմեցին ու պարեցին Գառնիկի պարը:

    Երբ թաղման թափորը հեռացավ, անձրևը նորից սկսեց մաղել Գառնիկի գերեզմանի վրա.... Էլի երեք օր ու գիշեր.....
    Գառնիկն իր պարով իր սանիկներին` գյուղի երիտասարդությանը կապեց իրար:
    Դրանից հետո գյուղում ամեն հարասանիքի երիտասարդները դուրս են գալիս դաշտ ու գետինը դղրդացնելով պարում են "Գառնիկի պարը"....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 17.11.2010, 12:46:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.11.2010), A.r.p.i. (18.11.2010), Agni (18.11.2010), Ariadna (17.11.2010), ars83 (17.11.2010), CactuSoul (17.11.2010), Chilly (17.11.2010), davidus (18.11.2010), E-la Via (17.11.2010), einnA (17.11.2010), Gayl (17.11.2010), impression (17.11.2010), Kita (17.11.2010), Lianik (17.11.2010), Malxas (17.11.2010), Mark Pauler (17.11.2010), ministr (17.11.2010), murmushka (17.11.2010), Nare-M (09.12.2010), SSS (17.11.2010), Tig (17.11.2010), Արևածագ (17.11.2010), Դեկադա (17.11.2010), Եկվոր (17.11.2010), Լուսաբեր (17.11.2010), Նաիրուհի (17.11.2010), ՆանՍ (17.11.2010), Շինարար (17.11.2010), Ջուզեպե Բալզամո (17.11.2010), Ռուֆուս (17.11.2010), Ֆոտոն (17.11.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հզո՜ր էր...
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.11.2010), My World My Space (17.11.2010), Tig (17.11.2010), Ֆոտոն (17.11.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով

    Միաժամանակ և հուզիչ, և գեղեցիկ, և խորհուրդ ունեցող… ու էդքան բանը ընդամենը 26 տողում… շատ ապրես
    Վերջին խմբագրող՝ Tig: 17.11.2010, 12:51:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.11.2010), einnA (17.11.2010), Lianik (17.11.2010), My World My Space (17.11.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտես էս շարքում ինչնա դուր գալիս, մահերը,չէ ես սադիստ չեմ, պարզապես բոլոր գործերում էնպեսա մահը նկարագրած,որ ոչ մի մռայլ տրամադրություն չի բերում,չգիտեմ ոնց ես արել,բայց իրոք տենցա
    Ապրես
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.11.2010), E-la Via (17.11.2010), murmushka (17.11.2010), My World My Space (17.11.2010), Tig (17.11.2010), Եկվոր (17.11.2010), Նաիրուհի (17.11.2010), ՆանՍ (17.11.2010), Ռուֆուս (17.11.2010), Ֆոտոն (17.11.2010)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց Հովոն իրոք սադիստ է։ Հո´վ, հլը հիշի, գործ ունե՞ս, որ մահ չլինի մեջը...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Հովոն իրոք սադիստ է։ Հո´վ, հլը հիշի, գործ ունե՞ս, որ մահ չլինի մեջը...
    էդ մահերը երջանկություն են բուրում..... ու աննպատակ չեն.... կարևորը դայա...

    Հ.Գ. Պետք ա կարենալ մահվան մեջ շարունակություն գտնել, եթե գտար, ուրեմն դա մահ չի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.11.2010), Chilly (17.11.2010), einnA (17.11.2010), Tig (17.11.2010), Նաիրուհի (17.11.2010), ՆանՍ (17.11.2010)

  12. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Հովոն իրոք սադիստ է։ Հո´վ, հլը հիշի, գործ ունե՞ս, որ մահ չլինի մեջը...
    Սադիստները չեն սպանում, նրանք կենդանի են պահում, որ տանջեն (աչքովս տեսածն եմ ասում )
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (17.11.2010), My World My Space (17.11.2010), Tig (17.11.2010)

  14. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովո ջան, մի քանի տարի հետո, թող աստված այդ «մի քանիսը» շատ չհամարի նվաստիս համար, եթե ես մեկ-մեկ լոպազանամ, որ Գառնիկապատման հեղինակին անձամբ ճանաչում եմ, խնդրում եմ չժխտես, լա՞վ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.11.2010), My World My Space (17.11.2010), Tig (17.11.2010)

  16. #9
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովո ջան, մի քանի տարի հետո, թող աստված այդ «մի քանիսը» շատ չհամարի նվաստիս համար, եթե ես մեկ-մեկ լոպազանամ, որ Գառնիկապատման հեղինակին անձամբ ճանաչում եմ, խնդրում եմ չժխտես, լա՞վ
    ա դե էրես եք տալի էլի, Եկվոր ջան.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոնայի պարը
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 52
    Վերջինը: 25.12.2012, 00:46
  2. Միխայիլ Վելլեր . Սուսերով պարը
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.06.2010, 22:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •