User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Աստղերի և երաժշտության փառատոն

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աստղերի և երաժշտության փառատոն

    Զարմանում եմ, թե հայկական մամուլը ինչպես չի անդրադառնում նման թեմաների ու նման մարդկանց։ Թողնես սաղ օրը ես իմ ում ռազկռուտկա կանեն Հ1-երով

    Ինչո՞ւ եմ այսքան ջղայնացա՞ծ։ Քանի որ Եվրոպայում կայանալիք այս փառատոնի հիմնադիրը և կազմակերպիչը մի հայ աստղաֆիզիկ է։ Երևի կհիշեք իր մասին շատ եմ գրել։ Գարիկ Իսրայելյան։

    ԳԱՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


    Սա աշխարհում երբևէ կայացող առաջին նմանատիպ փառատոնն է։ Փառատոնը իր տեսակով շատ յուրահատուկ է՝ գիտական, դերասանական և երաժշտական։ Այն տեղի է ունենալու 2011 թվականի մարտի 21-26-ը Տեներիֆում՝ Կանարյան կղզիներում, որտեղ գտնվում են երկու վիթխարի աստղադիտարաններ։ Ի սկզբանե որոշված էր, որ այս փառատոնի պրոդյուսերը և գլխավոր մասնակիցներից մեկը լինելու է Ժան Միշել Ժառը։ Սակայն ինձ անհայտ պատճառներով այդ պրոեկտը չիրականացավ ։ (Սակայն դժվար չի կռահել, որ պատճառը գումարն է։ Ժառը չգիտես ինչու դադարել է հանուն գաղափարի զոհողությունների գնալ )

    Սակայն փոխարենը տեղի է ունենալու հրաշք մի փառատոն այնպիսի աստղերի մասնակցությամբ ինչպիսին են Queen խմբի Բրայան Մեյը և Tangerine Dream աշխարհահռչակ խումբը։

    Հետաքրքրական է, որ Բրայան Մեյը այս փառատոնին չի մասնակցելու որպես երաժիշտ։ Նա հանդես է գալու որպես Միացյալ Թագավորությունների «Liverpool John Moores University»-ի ռեկտոր։ Հիշեցնեմ, որ Բրայան Մեյը մասնագիտությամբ աստղագետ է և որպես գաղտնիք նաև ասեմ, որ այդ հարցում իր մեծ դերն է խաղացել մեր հայրենակից Գարիկ Իսրայելյանը, բաաաա Իսկ դրա մասին բոլորը լռում են։ Ավելի լավ է մեր օլիգարխների «բարեգործությունները» ռեկլամ անեն։ Այո՛, ոչ թե գովազդեն, այլ ռեկլամ անեն

    Փառատոնի 5 օրերի ընթացքում մասնակիցները կկատարեն աստղալուսանկարչություն, կմասնակցեն space-art ցուցահանդեսների և աստղային հավաքույթների, կդիտեն ունիկալ վավերագրական ֆիլմեր, կլսեն հետաքրքրաշարժ գիտահանրամատչելի ելույթներ և դասախոսություններ։ Նաև նախատսված են հատուկ այնպիսի միջոցառումներ, որոնք հետաքրքրելու են թե՛ երաժիշտներին, թե՛ գիտնականներին։

    Այս փառատոնը առաջինն է նաև նրանով, որ կլոր սեղանի շուրջ է հավաքելու աստղաֆիզիկայի ամենատարբեր ճյուղերի մասնագետների։ Նրանք միասին կհավաքվեն գարնանային գիշերահավասարի օրը։

    Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մարդկային պատմության մեջ առաջին անգամ հենց այս փառատոնում կայանալու է համերգ, որի ժամանակ գործածվելու են տիեզերական ձայներ։ Ոչ-ոչ, խոսքը չի գնում սինթեզատորով ստացված ձայների մասին։ Այլ հատուկ ապարատների միջոցով աստղերի և մոլորակների արձակած ձայներով, որոնք կոնվերտացվում են հատուկ ապարատների միջոցով։ Հիշեցնեմ, որ աստղաֆիզիկան ունի հատուկ ճյուղ՝ ակուստիկ աստղագիտություն, որն էլ ուսումնաիսրում է այդ ձայները։

    Պատկերացրեք, թե ինչ կարգի տխրություն է հիմա սրտումս, որ Ժառը չի ներկայացնելու այս համերգը։ Սակայն վստահ եմ, որ Tangerine Dream-ը ոչ պակաս գեղեցիկ կերպով կներկայացնի այդ երաժշտությունը։

    Այս փառատոնը հարգանքի տուրք է մի մարդու, ով առաջինը մուտք գործեց բաց տիեզերք։ 1961 թվականի ապրիլի 12 էր, երբ Յուրի Գագարինը կատարեց մեր դարի ամենանշանակալից քայլը՝ քայլ դեպի տիեզերք։

    Հուսանք, որ հայկական մամուլը գոնե փառատոնի անցկացման ժամանակ կանդրադառնա այս միջոցառմանը։ Ու ես պատկերացնում եմ ոնց՝ CNN-ից կամ մի ուրիշ ալիքից կթարգմանեն ու հենց իրանց լոգոյով էլ եթեր կտան

    Գարիկ Իսրայելյանին մաղթում եմ հաջողություն։ Այսպիսի մարդիկ բարձր են պահում ոչ միայն ազգի պատիվը, այլև մարդ արարածի....

    Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք Starmus Festival-ի պաշտոնական կայք։

    ՀԳ՝ ներողություն բացասական ու ագրեսիվ տոնիս համար

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.11.2010), einnA (17.11.2010), Sona_Yar (17.11.2010), Valentina (25.06.2011), Արշակ (17.11.2010), Դեկադա (17.11.2010), ԿԳԴ (17.11.2010), Հարդ (17.11.2010), Մաեստրո (17.11.2010), Նաիրուհի (17.11.2010), ՆանՍ (17.11.2010), Ռուֆուս (17.11.2010)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Комсомольская Правда թերթում կարող եք կարդալ Գարիկ Իսրայելյանի հարցազրույցը։ Շատ հետաքրքիր է։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Valentina (25.06.2011)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փառատոնը շատ լավ անցավ։ Շատ լրատվամիջոցներ անդրադարձան այս միջոցառմանը, բայց իմ կարծիքով շատ ավելի քիչ ուշադրություն դարձրին քան արժանի էր

    Դե Հայաստանում ընդհանրապես չեն խոսում այս մասին։ Երևի պատճառն էն ա, որ դեգրադացնող նյութ չի..... Թեև եթե չեմ սխալվում Շանթը անդրադարձել է այս միջոցառմանը։

    Լավ չփիլիսովայեմ։

    Լիքը նորություններ կան, որ հետո ժամանակի ընթացքում կգրեմ։ Իսկ հիմա վայելեք Queen-ի Բրայըն Մեյին և Tangerine Dream-ի Էդգար Ֆրոյզի կատարումներից մեկը։ Մի քիչ ձգված գործ ա, բայց հետաքրքիր է։



    ՀԳ՝ Նիլ Արմսթրոնգն էլ էր այնտեղ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 6
    Վերջինը: 22.06.2014, 01:35
  2. Հայկական աստղերի ՎԵԲ կայքեր
    Հեղինակ՝ davzion, բաժին` Վեբ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 30.12.2010, 20:59
  3. Հոդված. Աստղերի և երաժշտության փառատոն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.12.2010, 19:52
  4. Երաժշտության ստեղծում
    Հեղինակ՝ Ra$Ta, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.01.2008, 22:34
  5. Աստղերի ֆաբրիկա
    Հեղինակ՝ Սյունիք, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 04.07.2006, 23:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •