User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    Մարկ Պաուլերի խոսքերից--Ես 8 տարվա ընթացքում փոխել եմ աշխատանքի 8 տեղ: Երևի ուժ եմ գտել մեջս փոխեմ միջավայրս, այլ ոչ թե ճկվեմ իրականության անարդարության տակ կամ հակարակը, ուժ չեմ ունեցել փոխեմ ինքս ինձ ու թողել փախել եմ` փոխել եմ միջավայրս: Չնայած առաջարկածս տարբերակներից առաջինն է եղել, որովհետև հասկացել եմ, որ ես չեմ կարող կամ չեմ ուզում "շեֆ" ունենալ ու հիմա ես եմ իմ շեֆը:

    Ապրես... Հենց դա է իսկական դժվարությունը: Ութ տարում ութ աշխատանքային տեղ փոխելը: Արդեն ակնհայտ է, որ դու չես կարողանում ,,գտնել քո տեղը", այսինքն չի ստացվում ինտեգրվել այն հասարակությանը, այն հասարակարգին, որում ծնվելու բախտն ես ունեցել: Սա հենց այն դժվարությունն է, որը չհաղթահարելը դառնում է մարդուս դժբախտության պատճառն ու գրավականը:Իսկ մնացածը մարդու մոտ միշտ էլ հարաբերական բնույթ է կրել: Ուրախանա՞լ 1000դրամով, թե՞ տխրել, որ 100000-ի փոխարեն ունես ընդամենը 90000: Կամ քո ունեցած կենցաղային իրերը լավագու՞յնն են, թե՞, չեն հատում նույնիսկ միջինի սահմանը:
    Բայց հարցը վերաբերում էր, թե ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել այդ դժվարություններին, անկախ թե մեզանից ով, ինչն է համարում դժվարություն: Իմ կարծիքով՝, որքան երիտասարդ ենք ու որքան հավատում ենք մեր ուժերին, այնքան պատրաստակամ ենք ու վստահ: Բայց երբեք չեմ պնդի, որ առաջին աշխատատեղը ( ելնելով սկզբունքայինությունից) լքելը, նման է , երբ դա անում ես արդեն ութերրորդ անգամ: Իհարկե, ,,մարդը մարդ է, քար չէ", և ինչքան էլ ցանկալի չէ, բայց համենայնդեպս հոգնում է, կորցնում է հավատը, կամ ուղղակի անընդհատ պատին հարվածելուց ցավում է ճակատը...
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (24.03.2010), Դեկադա (24.03.2010)

  3. #2
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես... Հենց դա է իսկական դժվարությունը: Ութ տարում ութ աշխատանքային տեղ փոխելը: Արդեն ակնհայտ է, որ դու չես կարողանում ,,գտնել քո տեղը", այսինքն չի ստացվում ինտեգրվել այն հասարակությանը, այն հասարակարգին, որում ծնվելու բախտն ես ունեցել: Սա հենց այն դժվարությունն է, որը չհաղթահարելը դառնում է մարդուս դժբախտության պատճառն ու գրավականը:Իսկ մնացածը մարդու մոտ միշտ էլ հարաբերական բնույթ է կրել: Ուրախանա՞լ 1000դրամով, թե՞ տխրել, որ 100000-ի փոխարեն ունես ընդամենը 90000: Կամ քո ունեցած կենցաղային իրերը լավագու՞յնն են, թե՞, չեն հատում նույնիսկ միջինի սահմանը:
    Բայց հարցը վերաբերում էր, թե ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել այդ դժվարություններին, անկախ թե մեզանից ով, ինչն է համարում դժվարություն: Իմ կարծիքով՝, որքան երիտասարդ ենք ու որքան հավատում ենք մեր ուժերին, այնքան պատրաստակամ ենք ու վստահ: Բայց երբեք չեմ պնդի, որ առաջին աշխատատեղը ( ելնելով սկզբունքայինությունից) լքելը, նման է , երբ դա անում ես արդեն ութերրորդ անգամ: Իհարկե, ,,մարդը մարդ է, քար չէ", և ինչքան էլ ցանկալի չէ, բայց համենայնդեպս հոգնում է, կորցնում է հավատը, կամ ուղղակի անընդհատ պատին հարվածելուց ցավում է ճակատը...
    Հասարակության մեջ ինտեգրվել չկարողանլու պրոբլեմ չունեմ: Հավատա աշխատանք փոխելը ճիշտ բան ա, մանավանդ եթե միշտ ավելի լավն ես գտնում ու ավելի շատ ես գնահատվում, թե գումարով և թե որպես մասնագետ: Եվ ի վերջո անպայման հասկանում ես, որ քոնն ես ուզում ունենաս...
    Եթե ինչ որ մի 40 տարեկան մարդ ասի, որ վերջապես գտավ իր մեջ ուժ և հաղթահարեց իր համար դժվարություն համարվող խնդիրը, իսկ այդ խնդիրը այն էր, որ ինքը վերջապես կարդաց վերջացրեց առաջին հաստափոր` 300 էջանոց գիրքը: ինչպես կվերաբերվես դրան???
    Դժբախտությունը նրանում է, որ այդպիսիները շատ են, իսկ իրականում դա դժվարություն չի, այլ .... Չգիտեմ էլ ինչ:
    Դրա համար պետք է սկսել հասկանալ ինչն է կյանքի իրական դժվարությունը ու թուլամորթությունից եկած մտածմունքները չընդունել, որպես դժվարություն:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  4. #3
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ են ասում. նայած ում համար դժվարություն ասվածը որն է?

    Մինչև չի գալիս էտ "դժվարությունը" հաստատ չես էլ իմանում, թե ոնց ես դիմակայելու... հետո անցնում ա, դու հաղթած ես դուրս եկել ու ավելի ուժեղ ես քեզ զգում, իսկ հակառակի դեպքում ավելի թույլ, բնականաբար, բայց ասեմ, որ պարտությունն էլ առողջ մարդու համար դառնում է նոր դժվարություններին դիմակայելու ընտիր միջոց...
    Ես հա բախտ եմ ունեցել դժվարություններ հաղթահարել ու էտ զգացել եմ մենակ 3 տարի հետո, որովհետև իմ համար էտ ոնց որ բնականոն կյանքի ռիթմ լիներ, հիմա հստակ գիտեմ, որ էտ կյանքի կոփման ընթացքի մեջ եմ եղել, չեմ էլ իմացել... բայց դրանից ինչքան եմ ուժ հավաքե լ... մեկ-մեկ ասում են "ռեմբոն" ես դարձել (էս էլ խնդլու համար )
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում
    Հեղինակ՝ Dok, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 178
    Վերջինը: 10.01.2014, 00:31
  2. Հանուն ինչի՞ եք պատրաստ պայքարել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 97
    Վերջինը: 04.04.2011, 00:26
  3. Գրառումներ: 110
    Վերջինը: 05.04.2010, 11:04
  4. Միշտ պատրաստ եմ...
    Հեղինակ՝ Tumbler, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.12.2008, 06:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •