KiLa-ի խոսքերից
Ապրես... Հենց դա է իսկական դժվարությունը: Ութ տարում ութ աշխատանքային տեղ փոխելը: Արդեն ակնհայտ է, որ դու չես կարողանում ,,գտնել քո տեղը", այսինքն չի ստացվում ինտեգրվել այն հասարակությանը, այն հասարակարգին, որում ծնվելու բախտն ես ունեցել: Սա հենց այն դժվարությունն է, որը չհաղթահարելը դառնում է մարդուս դժբախտության պատճառն ու գրավականը:Իսկ մնացածը մարդու մոտ միշտ էլ հարաբերական բնույթ է կրել: Ուրախանա՞լ 1000դրամով, թե՞ տխրել, որ 100000-ի փոխարեն ունես ընդամենը 90000: Կամ քո ունեցած կենցաղային իրերը լավագու՞յնն են, թե՞, չեն հատում նույնիսկ միջինի սահմանը:
Բայց հարցը վերաբերում էր, թե ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել այդ դժվարություններին, անկախ թե մեզանից ով, ինչն է համարում դժվարություն: Իմ կարծիքով՝, որքան երիտասարդ ենք ու որքան հավատում ենք մեր ուժերին, այնքան պատրաստակամ ենք ու վստահ: Բայց երբեք չեմ պնդի, որ առաջին աշխատատեղը ( ելնելով սկզբունքայինությունից) լքելը, նման է , երբ դա անում ես արդեն ութերրորդ անգամ: Իհարկե, ,,մարդը մարդ է, քար չէ", և ինչքան էլ ցանկալի չէ, բայց համենայնդեպս հոգնում է, կորցնում է հավատը, կամ ուղղակի անընդհատ պատին հարվածելուց ցավում է ճակատը...
Էջանիշներ