Դիմակայե՞լ: Մեծ քաջություն չկա դիմակայելու մեջ, դա մարդու վախի արտահայտում է: Հաշտվել, հանձնվել հոսքին, ընկալել իրական Դաոն: Հոսել կյանքի հետ: Մի՞թե դրա միջի քաջությունն ավելի մեծ չի:
Հաճախ հենց դիմակայելու պատճառով է, որ մեր մոտ պրոբլեմներ են առաջանում: Մարդկանց տառապանքների մեծ մասի պատճառը նրանց շտապողականությունն է: Իսկ եթե նպատակն անորոշ պահես, հեռանկարներն էլ անորոշ մեծ կստացվեն: Գործել՝ առանց գործողությանը կապվելու: Վայելել արդյունքն ամբողջությամբ, առանց արդյունքին կապվելու: Օգնել, առանց պահանջելու: Մի՞թե դրա միջի վայելքն ավելի մեծ չի:
Ափսոս, որ ես դեռ շատ ճանապարհ ունեմ, մինչև սրան հասնելը: Ամեն ինչ, որ կարելի է արտահայտել բառերով, անցողիկ է: Այն Դաոն, որ արտահայտվում է բառերով, իրական Դաոն չի. այն անցողիկ է ու երևութային:
Էջանիշներ