User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    կյանքում դժվարությունների առջև չխոնարհվես, թե չէ կռացած կմնաս…
    ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել կյանքի դժվարություններին և պե՞տք է արդյոք դիմակայել

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.03.2010), Lion (14.03.2010)

  3. #2
    A-D-M-I-N Power Stalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ինչքանո՞վ ենք պատրաստ…

    Եթե չպետք է դիմակայենք, ապա կարելի է գնալ սկսել փոս փորել ...
    Կարծում եմ քանի դեռ մարդ ապրում է, նա դիմակայում է 100%-ով
    See you on the dark side of the moon...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (14.03.2010)

  5. #3
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ինչքանո՞վ ենք պատրաստ…

    Պատրաստ եմ դիմակայել բոլոր հնարավոր միջոցներով, բացի սպանություն , դավաճանություն , խաբեություն :
    Կյանքը պայքար է, պետք է դիմակայել կյանքի մատուցած դժվարություններին, քանզի ծնվել ենք ապրելու համար այս «դաժան» աշխարհում: Դժվարությունները ստիպում են մարդուն վերելք ապրել, չնայած որ երբեմն թվում է ամբողջովին տրորված ես ու անկարող դիմադրել : Յուրաքանչյուրի մեջ կա մի ուժ, որը թույլ կտա ոտքի կանգնել, պետք է այն ուղղակի գտնել...
    ...ներկերս վերջացել են...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (14.03.2010)

  7. #4
    A-D-M-I-N Power Stalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ինչքանո՞վ ենք պատրաստ…

    Իմ հասկանալով խոսքը միջոցների մասին չի
    Անշուշտ խիղջ բոլորն ել ունեն ինչ որ չափով ու չեն անցնի այդ սահմանը:
    See you on the dark side of the moon...

  8. #5
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ինչքանո՞վ ենք պատրաստ…

    Միգուցե մեթոդների՞
    ասա միգուցե տենց փորձեմ /փորձենք/ պատասխանել
    ...ներկերս վերջացել են...

  9. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    խոսքս և հոգեպես և ֆիզիկապես դիմակայելու մեջ է: Ինձ հետաքրքրում է ամեն մարդ ունի այդ մղիչ ուժը դիմակայելու կյանքի դժվարություններին, թե՞ որոշակի մարդկանց է դա տրված

  10. #7
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. ինչքանո՞վ ենք պատրաստ…

    Մեջբերում Արսեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքը պայքար է, պետք է դիմակայել կյանքի մատուցած դժվարություններին, քանզի ծնվել ենք ապրելու համար այս «դաժան» աշխարհում: ...
    Ճիշտն ասած, չեմ սիրում, երբ ասում են "կյանքը ..." ու մի բառ: Կյանքը էնքան շատ բաղադրիչներից է բաղկացած, որ այն բնորոշելու համար /մի քիչ Տոլստոյի նման ասած/ այն միայն կարող ես նույն կերպ վերապրել: "Դժվարությունը"` միայն մեր տված գնահատականն է իրավիճակին: Ցանկացած բան կարելի է անվանել "դժվարություն", "արկած", "հնարավորություն" կամ էլի ինչ-որ բան: Դա կախված է միայն մարդուց, ու, երևի, տվյալ պահի տրամադրությունից: Իսկ կյանքի էությունը, ինձ թվում է, հենց ամեն իրավիճակ ապրելն է /ոչ թե հաղթահարելը/:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.03.2010), E-la Via (19.03.2010), Mark Pauler (19.03.2010), Անտիգոնե (18.08.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    Մեջբերում dreaming-ի խոսքերից Նայել գրառումը
    կյանքում դժվարությունների առջև չխոնարհվես, թե չէ կռացած կմնաս…
    ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել կյանքի դժվարություններին և պե՞տք է արդյոք դիմակայել
    Գիտեք, կյանքը անհնար է առանց դժվարությունների, անհնար է չունենալ խնդիրներ, որոնց լուծում պետք է տրվի: Պատրաստ եմ տանել, դիմակայել ցանկացած դժվարության ու երբեք գլուխս չխոնարհել այդ դժվարություների առջև, թույլ չեմ տա, որ այդ դժվարությունները ինձ դարձնեն դաժան, կոպիտ, փակ ու կյանքի միայն վատ կողմերը տեսնող անձնավորություն: Ժամանակին պայքարութմ էի դժվարությունների դեմ, աշխատում էի որքան հնարավոր է դրանցից խուսափել, բայց դա ավելի մեծ դժվարություններ էի բերում իմ կյանք: Եվ եկավ մի պահ, երբ ես ընդունեցի դժվարությունները, ընդունեցի այնպես, ինչպես ընդունում եմ լավը, ուրախությունը: Ընդունումից հետո եկավ այն հասկացությունը, որ մեկ է, որքան էլ մենք խուսափենք դժվարություններից, դրանք կան, դա փաստ է, իսկ եթե կան, ուրեմն հարկավոր է բաց աչքերով նայել դրանց, ճիշտ ընկալել ու անհրաժեշտության դեպքում դրանց դիմակայել կամ անել քայլեր, որոնք կօգնեն հաղթահարել մեր դժվարությունները:
    Հարկավոր է չթողնել, որ դժվարությունները մեզ խանգարեն տեսնել ու ապրել կյանքը:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (19.03.2010), Tig (19.03.2010), յոգի (20.03.2010)

  14. #9
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    Էս թեմաի հետ կապված մի պատմություն կպատմեմ:
    Մի օր պատահական հանդիպում եմ իմ դասընկերուհիներից մեկին, որին չեի տեսել մի հազար տարի: Ահավոր անտրամադիր էր, քիչ էր մնում լաց լիներ, հազիվ էր իրեն զսպւմ: Համ ջղայնացած էր համ հուզված: Ուզեցի մի բանով օգնեմ: Սկսեցի հարցեր տալ: Սկզբում չէր ասում, բայց երկար պնդումներիցս հետո ասեց: Բանից պարզվում ա, էս դասընկերուհւս քուրը, իրա համար, Դուբայից "թույն" սապոգներ (երկարաճիտք կոշիկներ) ա բերել: Շատ լավն են: Ահավոր լավն են....... Բայց ինքը մի ամբողջ օր Երևանում ման ա գալիս ու չի կարողանում դրանց համապատասխան ՍՈՒՄՉԿԱ (պայուսակ) գտնի: Իրա համար էտ տրագեդիա էր: ինքը հանդիպել էր իր համար շատ մեծ դժվարության....
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Մարդիկ միշտ էլ ունեն դժվարություններ ու հաղթահարում են ամեն մեկը իր ձևով: Ուղղակի ամենակարևոր հարցն է, թե ինչն ենք մենք համարում դժվարություն, պրոբլեմ, բարդ խնդիր....
    Որոնք են կյանքի դժվարությունները, այլ ոչ թե կենցաղային մանր մունր խնդիրները, որտեղ է դրանց սահմանը??? Գուցե մենք չենք դիմակայում, այլ սովորական ֆիզիկայի 6-րդ դասարանի գրքում նկարագրված հակազդեցություն է դա? Սովորական հակազդեցություն, որը հաճախ սխալ ուղղություն ունի!!!
    Վերջին խմբագրող՝ Mark Pauler: 19.03.2010, 23:41:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.03.2010), E-la Via (23.03.2010), Rhayader (20.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Գաղթական (18.08.2010), Դեկադա (21.03.2010)

  16. #10
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    dreaming -ը շատ հետաքրքիր թեմա է բացել, ու կարծում եմ դեռ շատերը ասելիք կունենան, ուղղակի առաջարկություն ունեմ` ավելի կոնկրետ եկեք խոսենք: Երբ ասում եք թե ինչքանով եք պատրաստ դիմակայել, ասեք նաև թե ինչն եք համարում դժվարություն:
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    dreaming - բա քո կարծիքը??? Թե թեման բացել ես ու փոշմանել???
    Վերջին խմբագրող՝ Mark Pauler: 22.03.2010, 21:32:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  17. #11
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    Մարկ Պաուլերի խոսքերից (ասեք նաև թե ինչն եք համարում դժվարություն)…
    Շատ լավ ես ասում: Ո՞րն ենք համարում դժվարություն, սապոժկեքին համապատասխան պայուսակ չճարե՞լը, թե՞, քեզ համապատասխան վիճակ չգտնելը: Ինձ համար՝, քո այդ ասած սահմանը սկսվում է հենց այստեղից: Քո տեղը չգտնելուց: Միայն սա է, որ կարելի է համարել դժվարություն, և դիմակայել կյանքի դժվարություններին, նշանակում է փնտրել այդ տեղը: Մնացածը արդեն մանր մունր կենցաղային և գուցե մի քիչ էլ ոչ կենցաղային խնդիրներ են:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  18. #12
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարցը նրանում է, որ հաճախ մեր աշխարհընկալումն է ստեղծում տրամադրություն ու ստիպում համապատասխան ձևով մեզ պահենք ու զգանք: Եթե մարդ իրեն չի գտնում ինչ որ տեղ, ինչ որ ոլորտում կամ միջավայրում ունի ընտրություն` փոխի իրեն կամ համապատասխան միջավայրը:
    Ես 8 տարվա ընթացքում փոխել եմ աշխատանքի 8 տեղ: Երևի ուժ եմ գտել մեջս փոխեմ միջավայրս, այլ ոչ թե ճկվեմ իրականության անարդարության տակ կամ հակարակը, ուժ չեմ ունեցել փոխեմ ինքս ինձ ու թողել փախել եմ` փոխել եմ միջավայրս: Չնայած առաջարկածս տարբերակներից առաջինն է եղել, որովհետև հասկացել եմ, որ ես չեմ կարող կամ չեմ ուզում "շեֆ" ունենալ ու հիմա ես եմ իմ շեֆը:
    Բայց իրականում հարցը նրանում է, թե ինչպես ենք մենք աշխարհը զգում:
    Դժբախտ ես քեզ զգում երբ տեսնում ես որ գրպանւմդ ընդամենը հազար դրամ կա, թե ուրախ ես, որ դեռ հազար դրամ էլ ունես:
    Ես աշխատում եմ քիչ շփվեմ խռոնիկ դեպրեսիվ բողոքականների հետ: Էդ տեսակ մարդիկ կարան կյանքից ահավոր դժգոհ լինեն եթե նույնիսկ իրենք նվեր են ստացել տաս հազար դոլարանոց ոսկյա զարդ, բայց հարևանի կինը ասենք ունի քսան հազարանոց.... Ու միաժամանակ կան մարդիկ, որոնք սրտանց ուրախանում են մի հատիկ վարդ ստանալուց, չնայած պակասություն չունեն, թե ուշադրության, թե ֆինանսի:
    Ուղղակի մարդիկ հաճախ իրենց մանր խնդիրները ձևական ուռացնում դարցնում են փիղ ու հենց իրենք էլ դրանից դժբախտ են զգում:
    Հիմա ինչը համարենք դժվարություն, որ մի հատ էլ դիմակայենք???
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.03.2010), Գաղթական (18.08.2010), յոգի (25.03.2010)

  20. #13
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    Մարկ Պաուլերի խոսքերից--Ես 8 տարվա ընթացքում փոխել եմ աշխատանքի 8 տեղ: Երևի ուժ եմ գտել մեջս փոխեմ միջավայրս, այլ ոչ թե ճկվեմ իրականության անարդարության տակ կամ հակարակը, ուժ չեմ ունեցել փոխեմ ինքս ինձ ու թողել փախել եմ` փոխել եմ միջավայրս: Չնայած առաջարկածս տարբերակներից առաջինն է եղել, որովհետև հասկացել եմ, որ ես չեմ կարող կամ չեմ ուզում "շեֆ" ունենալ ու հիմա ես եմ իմ շեֆը:

    Ապրես... Հենց դա է իսկական դժվարությունը: Ութ տարում ութ աշխատանքային տեղ փոխելը: Արդեն ակնհայտ է, որ դու չես կարողանում ,,գտնել քո տեղը", այսինքն չի ստացվում ինտեգրվել այն հասարակությանը, այն հասարակարգին, որում ծնվելու բախտն ես ունեցել: Սա հենց այն դժվարությունն է, որը չհաղթահարելը դառնում է մարդուս դժբախտության պատճառն ու գրավականը:Իսկ մնացածը մարդու մոտ միշտ էլ հարաբերական բնույթ է կրել: Ուրախանա՞լ 1000դրամով, թե՞ տխրել, որ 100000-ի փոխարեն ունես ընդամենը 90000: Կամ քո ունեցած կենցաղային իրերը լավագու՞յնն են, թե՞, չեն հատում նույնիսկ միջինի սահմանը:
    Բայց հարցը վերաբերում էր, թե ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել այդ դժվարություններին, անկախ թե մեզանից ով, ինչն է համարում դժվարություն: Իմ կարծիքով՝, որքան երիտասարդ ենք ու որքան հավատում ենք մեր ուժերին, այնքան պատրաստակամ ենք ու վստահ: Բայց երբեք չեմ պնդի, որ առաջին աշխատատեղը ( ելնելով սկզբունքայինությունից) լքելը, նման է , երբ դա անում ես արդեն ութերրորդ անգամ: Իհարկե, ,,մարդը մարդ է, քար չէ", և ինչքան էլ ցանկալի չէ, բայց համենայնդեպս հոգնում է, կորցնում է հավատը, կամ ուղղակի անընդհատ պատին հարվածելուց ցավում է ճակատը...
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (24.03.2010), Դեկադա (24.03.2010)

  22. #14
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես... Հենց դա է իսկական դժվարությունը: Ութ տարում ութ աշխատանքային տեղ փոխելը: Արդեն ակնհայտ է, որ դու չես կարողանում ,,գտնել քո տեղը", այսինքն չի ստացվում ինտեգրվել այն հասարակությանը, այն հասարակարգին, որում ծնվելու բախտն ես ունեցել: Սա հենց այն դժվարությունն է, որը չհաղթահարելը դառնում է մարդուս դժբախտության պատճառն ու գրավականը:Իսկ մնացածը մարդու մոտ միշտ էլ հարաբերական բնույթ է կրել: Ուրախանա՞լ 1000դրամով, թե՞ տխրել, որ 100000-ի փոխարեն ունես ընդամենը 90000: Կամ քո ունեցած կենցաղային իրերը լավագու՞յնն են, թե՞, չեն հատում նույնիսկ միջինի սահմանը:
    Բայց հարցը վերաբերում էր, թե ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել այդ դժվարություններին, անկախ թե մեզանից ով, ինչն է համարում դժվարություն: Իմ կարծիքով՝, որքան երիտասարդ ենք ու որքան հավատում ենք մեր ուժերին, այնքան պատրաստակամ ենք ու վստահ: Բայց երբեք չեմ պնդի, որ առաջին աշխատատեղը ( ելնելով սկզբունքայինությունից) լքելը, նման է , երբ դա անում ես արդեն ութերրորդ անգամ: Իհարկե, ,,մարդը մարդ է, քար չէ", և ինչքան էլ ցանկալի չէ, բայց համենայնդեպս հոգնում է, կորցնում է հավատը, կամ ուղղակի անընդհատ պատին հարվածելուց ցավում է ճակատը...
    Հասարակության մեջ ինտեգրվել չկարողանլու պրոբլեմ չունեմ: Հավատա աշխատանք փոխելը ճիշտ բան ա, մանավանդ եթե միշտ ավելի լավն ես գտնում ու ավելի շատ ես գնահատվում, թե գումարով և թե որպես մասնագետ: Եվ ի վերջո անպայման հասկանում ես, որ քոնն ես ուզում ունենաս...
    Եթե ինչ որ մի 40 տարեկան մարդ ասի, որ վերջապես գտավ իր մեջ ուժ և հաղթահարեց իր համար դժվարություն համարվող խնդիրը, իսկ այդ խնդիրը այն էր, որ ինքը վերջապես կարդաց վերջացրեց առաջին հաստափոր` 300 էջանոց գիրքը: ինչպես կվերաբերվես դրան???
    Դժբախտությունը նրանում է, որ այդպիսիները շատ են, իսկ իրականում դա դժվարություն չի, այլ .... Չգիտեմ էլ ինչ:
    Դրա համար պետք է սկսել հասկանալ ինչն է կյանքի իրական դժվարությունը ու թուլամորթությունից եկած մտածմունքները չընդունել, որպես դժվարություն:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում
    Հեղինակ՝ Dok, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 178
    Վերջինը: 10.01.2014, 00:31
  2. Հանուն ինչի՞ եք պատրաստ պայքարել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 97
    Վերջինը: 04.04.2011, 00:26
  3. Գրառումներ: 110
    Վերջինը: 05.04.2010, 11:04
  4. Միշտ պատրաստ եմ...
    Հեղինակ՝ Tumbler, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.12.2008, 06:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •