Ուսուցողական սեմինարների մասնակցության հրավեր «ScienceDirect» և «Scopus» տեղեկատվական շտեմարաններից ավելի արդյունավետ օգտվելու նպատակով
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) ջանքերով Երևանում, ս.թ. օգոստոսի 27-ին ստորագրվել էր եռակողմ «Մտադրությունների հուշագիր»՝ ԳԱՏԱՀ–ի, «ԱՐԵՆԱ» (Armenian Research-Education Networking Association) հիմնադրամի և հանրահայտ «Elsevier B.V.» հրատարակչական հոլդինգի միջև։
Նախաձեռնության արդյունքում արդեն ս.թ. նոյեմբերի 1-ից, «ԱՐԵՆԱ» հիմնադրամի գիտակակրթական ցանցի հանգույց հանդիսացող բոլոր գիտական և կրթական կազմակերպություններին 3 ամիս շարունակ տրամադրվում է անվճար և անսահմանափակ օգտվելու հնարավորություն «Elsevier B.V.»–ի հանրահայտ «ScienceDirect» (ավելի քան 2500 բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրեր) և «Scopus» (հետազոտական հոդվածների հղումների, ինչպես նաև գիտական ամսագրերի և գիտաշխատողների տարատեսակ վարկանիշային տվյալների) տեղեկատվական շտեմարաններից։
Ս.թ. նոյեմբերի 23-26-ը «Elsevier B.V.»–ի մասնագետների մասնակցությամբ կկազմակերպվեն ուսուցողական սեմինարներ հանրապետության գիտակրթական համայնքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների համար` «ScienceDirect» և «Scopus» տեղեկատվական շտեմարաններից, այն է՝ գիտական հոդվածներ, ամսագրեր, գիտնականներ, տարատեսակ վարկանիշներ և այլ` գիտական տեսանկյունից արժեքավոր, տեղեկատվական հնարավորություններից ավելի արդյունավետ օգտվելու նպատակով։
Սեմինարները կվարեն Elsevier B.V. հրատարակչության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Թուրքիայի, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների բաժանորդների զարգացման համակարգող Ահմեդ Աբդելռահման Ռոստոմը և Ալի Ջալալ Ջալալին` Իրանի, Հայաստանի և Աֆղանստանի Elsevier B.V. հրատարակչության համակարգող։
Վերոնշյալ սեմինարներին մասնակցել ցանկացողները խնդրում ենք նախօրոք գրանցվեն՝ զանգահարելով 28-81-92, 28-84-68 հեռախոսահամարներով մինչև ս.թ. նոյեմբերի 22-ը։
Էջանիշներ