User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։

    Ուսուցողական սեմինարների մասնակցության հրավեր «ScienceDirect» և «Scopus» տեղեկատվական շտեմարաններից ավելի արդյունավետ օգտվելու նպատակով

    Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) ջանքերով Երևանում, ս.թ. օգոստոսի 27-ին ստորագրվել էր եռակողմ «Մտադրությունների հուշագիր»՝ ԳԱՏԱՀ–ի, «ԱՐԵՆԱ» (Armenian Research-Education Networking Association) հիմնադրամի և հանրահայտ «Elsevier B.V.» հրատարակչական հոլդինգի միջև։

    Նախաձեռնության արդյունքում արդեն ս.թ. նոյեմբերի 1-ից, «ԱՐԵՆԱ» հիմնադրամի գիտակակրթական ցանցի հանգույց հանդիսացող բոլոր գիտական և կրթական կազմակերպություններին 3 ամիս շարունակ տրամադրվում է անվճար և անսահմանափակ օգտվելու հնարավորություն «Elsevier B.V.»–ի հանրահայտ «ScienceDirect» (ավելի քան 2500 բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրեր) և «Scopus» (հետազոտական հոդվածների հղումների, ինչպես նաև գիտական ամսագրերի և գիտաշխատողների տարատեսակ վարկանիշային տվյալների) տեղեկատվական շտեմարաններից։

    Ս.թ. նոյեմբերի 23-26-ը «Elsevier B.V.»–ի մասնագետների մասնակցությամբ կկազմակերպվեն ուսուցողական սեմինարներ հանրապետության գիտակրթական համայնքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների համար` «ScienceDirect» և «Scopus» տեղեկատվական շտեմարաններից, այն է՝ գիտական հոդվածներ, ամսագրեր, գիտնականներ, տարատեսակ վարկանիշներ և այլ` գիտական տեսանկյունից արժեքավոր, տեղեկատվական հնարավորություններից ավելի արդյունավետ օգտվելու նպատակով։
    Սեմինարները կվարեն Elsevier B.V. հրատարակչության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Թուրքիայի, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների բաժանորդների զարգացման համակարգող Ահմեդ Աբդելռահման Ռոստոմը և Ալի Ջալալ Ջալալին` Իրանի, Հայաստանի և Աֆղանստանի Elsevier B.V. հրատարակչության համակարգող։

    Վերոնշյալ սեմինարներին մասնակցել ցանկացողները խնդրում ենք նախօրոք գրանցվեն՝ զանգահարելով 28-81-92, 28-84-68 հեռախոսահամարներով մինչև ս.թ. նոյեմբերի 22-ը։
    When life gives you lemons, make lemonade

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (16.11.2010), Askalaf (17.11.2010), Պոզիտրոն (17.11.2010), Ֆոտոն (16.11.2010)

  3. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրանցվում եմ: Շատ ուրախալի նորություն է:

    Ան, այդ ամսագրերից, երևի ինտերնետի միջոցով չէ՞, ովքե՞ր կարող են օգտվել, ի՞նչ եղանակով է դա լինելու: Ես շատ եմ ուզում, միայն թե գրադարան կամ այլ տեղ հաճախել չեմ հասցնի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (16.11.2010)

  5. #3
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրանցվում եմ: Շատ ուրախալի նորություն է:

    Ան, այդ ամսագրերից, երևի ինտերնետի միջոցով չէ՞, ովքե՞ր կարող են օգտվել, ի՞նչ եղանակով է դա լինելու: Ես շատ եմ ուզում, միայն թե գրադարան կամ այլ տեղ հաճախել չեմ հասցնի:
    Ջուլ ջան, եթե հաստատ գրանցվում ես գրեմ ինձ մոտ, քանի որ coffee break էլ է լինելու, մենք պետք ա մասնակիցների ճշգրիտ քանակ իմանանք։ Էդ բազաներից կարող ես օգտվել համալսարանի էն համակարգիչներից, որոնք միացված են ARENA-ի ցանցին։ Կոնկրետ ֆիզֆակում կա հաստատ։ Էդ հնարավորությունը տրված է երեք ամսով, անվճար հիմա տրամադրել են, իսկ հետո արդեն պետք է պայմանագիր կնքենք ու վճարենք։ Ջուլ, ցանկալի է, որ սեմինարին գաս անձնական նոթբուքով, wi-fi կապ պետք ա լինի, որ տեղում կարողանաք կողմնորոշվել՝ ինչպես օգտվել։ Շրջապատում եթե կան գիտությամբ զբաղվողներ, խնդրում եմ տարածի էս ինֆոն, չնայած մենք բոլորին ուղարկում ենք mail-ով, բայց ամեն դեպքում։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 16.11.2010, 16:50:
    When life gives you lemons, make lemonade

  6. #4
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը

    Ան, ԳԱԱ- ում եմ սովորում, միայն էդտեղից կարող եմ օգտվել: Բնականաբար քաշելու ու այլ տեղ կարդալու ձևով:
    Անձնական նոթբուք չունեմ
    Մեր միջավայրում կաշխատեմ տարածել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

  7. #5
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաստատ գրանցվելս կախված է սեմինարների ժամերից: Շատ եմ ուզում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

  8. #6
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաստատ գրանցվելս կախված է սեմինարների ժամերից: Շատ եմ ուզում:
    Ջուլ ջան, ջահելներինը մի օր է լինելու, 23-ին, 10:00-ից –14:00–ն։ ԳԱԱ–ում էլ կա ԱՐԵՆԱ–ի ցանց, էնպես որ հետո էնտեղից կարող ես օգտվել։ Որ առանց նոթբուկ էլ գաս, բան չի պատահի։
    When life gives you lemons, make lemonade

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (17.11.2010)

  10. #7
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե գրանցում եմ Ջուլյետա Քերոբյանին։ Չեմ հիշում ասել ե՞մ քեզ տեղը։ Ամսի 23-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճում, ժամը 10-ից 14:00-ն։ Ներառյալ սուրճի ընդմիջումը
    When life gives you lemons, make lemonade

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (22.11.2010)

  12. #8
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե գրանցում եմ Ջուլյետա Քերոբյանին։ Չեմ հիշում ասել ե՞մ քեզ տեղը։ Ամսի 23-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճում, ժամը 10-ից 14:00-ն։ Ներառյալ սուրճի ընդմիջումը
    Շնորհակալություն, էդ սև շենքն ա չէ՞:

    Ջուլիետա Քերոբյան
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

  13. #9
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, էդ սև շենքն ա չէ՞:

    Ջուլիետա Քերոբյան
    Ջուլ ջան, մոտս ի–ով ա գրած։ Չէ, Ջուլ, էդ սևը չի, սպիտակոտ ա, ռոմանոյի շենքն ա էլի (գետառի կողքը, կողքից հուշեցին
    When life gives you lemons, make lemonade

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (18.11.2010)

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վա˜յ, էս հայտարարությունը հենց նոր մեր համալսարանի մեյլինգ լիսթով էլ էկավ: Հիմա որ նոութբուք չունենք, չի՞ լինի մասնակցել:

  16. #11
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա˜յ, էս հայտարարությունը հենց նոր մեր համալսարանի մեյլինգ լիսթով էլ էկավ: Հիմա որ նոութբուք չունենք, չի՞ լինի մասնակցել:
    Բյուր ջան, իհարկե կլինի
    When life gives you lemons, make lemonade

  17. #12
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա˜յ, էս հայտարարությունը հենց նոր մեր համալսարանի մեյլինգ լիսթով էլ էկավ: Հիմա որ նոութբուք չունենք, չի՞ լինի մասնակցել:
    Ձեր համալսարանի որ համարով զահգեցի, որ հայտարարությունը ուղարկեմ, mail-ի հասցե տան, բոլոր համարներով ֆաքս էր միանում։ Արդյունքում չգիտես ով տարածել ա։ Մի հատ տղա զանգեց բժշկականից, ասեց, որ Մարկոսյան Աստղիկից ա ստացել
    When life gives you lemons, make lemonade

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Պոեզիա. "Քեզ Պես" և "Վերջին ցանկություն"
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.08.2010, 10:52
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •