Արմակադից էլ էկավ![]()
Ես մեր դասախոսներին էլ եմ ասել, մեր խմբին էլ մեյլով գրել: Հուսամ ինֆորմացիան բավականաչափ տարածված է:
Չնայած, իմ դիտարկումը էդքան էլ չի հուսադրում, շատ քիչ մարդ է հետաքրքրվում ծրագրով:
Ջուլ ջան, արդեն երկու հարյուրից ավել գրանցված կա։ Վաղվա համար մոտ 110 հոգի։ Էսօր վաղվա համար ով զանգում էր, արդեն մեծերի օրերին էի գրանցում, որ մեզ մոտ գան, որ էդտեղ շատ ժխոր չլինի։ Ինձ թվում ա 150 ուսանող էդ դահլիճում որ լցվեր, սարսափելի կլիներ։
Հետո մի բան էլ, շատ գիտնականներ, հատկապես կոչումներով ու պաշտոններով, սարսափում են էդ շտեմարաններից, քանզի դրանց բաց լինելու դեպքում, մարդիկ կարող են մտնել, և տեսնել, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում էդ «գիտնականը», քանի հոդված ունի, քանի հղում կա հոդվածների վրա և այլն։ Մենք բոլոր մեր ակադեմիկոսներինը համարյա նայել ենք, մեծ մասամբ 0 են։ Էս հոդվածը կարդացեք, եթե հետաքրքիր է http://www.lragir.am/armsrc/society-lrahos41024.html
Վերջին խմբագրող՝ Ariadna: 22.11.2010, 19:47:
When life gives you lemons, make lemonade
Ֆոտոն (23.11.2010)
Գնացի, Ան ջան:
Շատ ուրախ եմ հնարավորությունը տալու, սեմինարները կազմակերպելու համար: Շատ զարմացա, որ հետաքրքրություն կա ուսանողության մեջ, ակտիվությունը շատ հաճելի էր: Ինձ համար շատ օգտակար սեմինար էր: Օգտվելու մասին տեղեկությունը շատ լավ մատուցվեց:
Անգլերենի տիրապետումն էլ բավական բարձր մակարդակի վրա էր: Նման շտեմարաններից օգտվելու դժվարություն ոչ ոք չուներ:
Իսկ էն դատարկ գիտնականների վերջը շուտով կգա, ես շատ-շա՜տ ուրախ եմ:![]()
Ariadna (23.11.2010)
Ուրախ եմ, Ջուլ ջան, որ հավանել ես, իրոք շատ հետաքրքիր ա, մեզ մոտ նախորդ անգամ Ալին որ եկել էր (պարսիկը, էն ավելի կոլոտը) նախնական պայմանավորվելու, մեր դահլիճում մի թեթև ցույց տվեց, ու ահավոր հետաքրքիր էր, ասում էի ափսոս գիտությամբ չեմ զբաղվում, էս բոլոր հնարավորությունները օգտագործեիԻսկ Բյուրը կա՞ր։
When life gives you lemons, make lemonade
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ