Թեման բացել էի, քննարկելու համար միայն իմ նշած հատվածը, բայց այլ զարգացում ունեցավ, ու էսպես էլ լավ է, շնորհակալություն բոլորիդ... միայն մոդերատորին խնդրում եմ վերնագրի մեջ փոփոխություն կատարել, թողնել միայն արձակ. Գարեգին Նժդեհ
Թեման բացել էի, քննարկելու համար միայն իմ նշած հատվածը, բայց այլ զարգացում ունեցավ, ու էսպես էլ լավ է, շնորհակալություն բոլորիդ... միայն մոդերատորին խնդրում եմ վերնագրի մեջ փոփոխություն կատարել, թողնել միայն արձակ. Գարեգին Նժդեհ
einnA (16.11.2010)
Եթէ այդպէս է, թող հէնց այդ միտքը քննարկուի, որովհետեւ Նժդեհին վերաբերուող այլ թեմա արդէն կայ:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ես եմ մեղավոր:Կարգ ու կանոնին մի քիչ անծանոթ եմ տեսա Նժդեհ չկարողացա անտարբեր անցնել:
Համաձայն եմ ըստ տեկստի իմաստն էլ ուրիշ կլինի, ուղղակի հենց այդ մտքի հետ էլ համամիտ եմ:
Իսկ ձեր նշվածիցիմ կարծիքով աճը շատերի մոտ նկատվում է հենց էն ժամանակ, երբ խոսքը անձնական նպատակին է վերաբերվում: Նպատակի բացակայությունն էլ կործանարար եմ համարում ցանկացած տարիքում:Անձնական նպատակներն ըզբաղեցնում են մեր ուժերի նվազագույնը միայն
E-la Via (19.11.2010), My World My Space (17.11.2010), Tig (17.11.2010)
Հետևաբար,եթե ստոր չէ նպատակը, կարելի է հետապնդել այն: Նպատակը երազանք է, որը կարելի է իրականություն դարձնել: Նախընտրելի է ընտրել էնպիսի նպատակներ, որոնց իրագործելը մեր հնարավորությունների սահմանների մեջ են:Կործանարար են այլամերժորեն եսական, ստոր նպատակները, որոնք անպատիժ կերպով հետապնդել չի կարելի:
«Ո՞րն է պատմութեան ամենաուսանելի դասը.
- Չկորցնել չափի զգացումը, երբ դիպուածը մեր ախոյանին մեր ձեռքն է հանձնել: Վաղը կարող է պատմութիւնը մեր ախոյանին կարգել դատավոր՝ մեզ դատելու համար: Եղի՛ր արդար, քանզի դա՛ է լաւագոյն քաղաքականութիւնը: Գիտցի՛ր մեր արդարութիւնից մենք ենք առաջին շահողը:
Մեր երկրագնդի վրայ դեռ ոչ ոք չի զղջացել արդար լինելու համար:
Ճշմարտօրէն զօրավորն է արդր:
Եւ միայն արդարն է ճշմարտօրէն զօրավոր»:
Գարեգին Նժդեհ
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Այո, հատկապես հայը չի զղջացել և չի զղջա, բայց ցավոք միշտ չի որ արդարն է հաղթում: Ես ուղղակի էն մտքի հետ էի համամիտ, որ մեր իրականության մեջ ավելի շատ ուժեղն է հաղթում և ոչ արդարը:Մեր երկրագնդի վրայ դեռ ոչ ոք չի զղջացել արդար լինելու համար:
Շահել միգուցե բարոյապես, հոգեպես, բայց ախր երբ խոսքը հաղթանակի կամ պարտության, կյանքի կամ մահվան մասին է, արդեն չեմ կարող այլ կերպ չնայել արդարությանը:Գիտցի՛ր մեր արդարութիւնից մենք ենք առաջին շահողը:![]()
Համամիտ եմ՝ ուժեղն է հաղթում և ոչ արդարը:Հաղթողներն են գրում պատմությունը, նաև ապագան, միայն բարոյական հաղթանակներով չեն լինի ոչ՛ երկարատև արդյունքներ ու ոչ՛ էլ ազգային շահերի իրագործում: Փոփոխություններ կատարելու և ձայնը լսելի դարձնելու համար պետք է ուժ ունենալ, եթե արդարության համար այն օգտագործվի, ապա ավելի լավ, բայց ինչպես առաջ այնպես էլ հիմա միայն «թղթե շերեփով» ոչնչի չենք հասնի:
Ամենից դժվարը սև կատու գտնելն է մութ սենյակում, հատկապես երբ այնտեղ կատու չկա: (Կոնֆուցիուս)
"It takes a good man to prevent a catastrophe, and a great man to make use of one."
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ