User Tag List

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Ակումբը մասնակցում է ArmNet Awards 2010 մրցանակաբաշխությանը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ակումբը մասնակցում է ArmNet Awards 2010 մրցանակաբաշխությանը

    Սիրելի ակումբցիներ,
    Մեկնարկել է այսպես կոչված «վեբ կայքերի համահայկական մրցանակաբաշխությունը»: Ակումբը ևս որոշեց փորձել իր ուժերն այդ մրցույթում:

    Թեև այնքան էլ ճիշտ չէ ինքնագովեստը, բայց ուզում եմ մի քանի բառ ասել ակումբի մասին:

    Ակումբը 2006 թվականին ժամանակի պահանջ էր, որը քչերն էին հասկանում: Ես հրաշալի հիշում եմ վեբ ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ իմ խոսակցությունները: Հիմնականում ասում էին, որ հայերեն ու հայատառ ֆորումը ապագա չի կարող ունենալ: Դա ընդվզում առաջացրեց: Մենք՝ բոլոր մյուսներից տարբերվող այբուբեն ունեցող ազգը, ըստ այդ դիտարկումների, ժամանակակից տեխնոլոգիաներին պետք է հարմարվեր այլ լեզվով ու այլ այբուբենով:

    Բարեբախտաբար հայերեն ֆորում ստեղծելու միտքը բոլորը չի, որ մերժեցին: Ու ընկերներիս ակտիվ օգնությամբ բացեցի ակումբը, որը սկզբում գործում էր այլ հասցեում: Հենց այդտեղ էլ անմիջապես պարզվեց, որ սին են բոլոր տեսակետները, թե իբր հայատառ շփումը պահանջարկ չունի: Ակումբը շատ արագ կայացավ: Շուտով այն մրցակցում էր հայկական ամենահզոր ֆորումների հետ՝ շարունակելով մնալ միակ հայատառը: Իրականում այլ հայերեն ֆորումներ էլ են եղել, որոնք այս կամ այն պատճառով չեն կայացել, բայց ակումբը, արդեն կարելի է արձանագրել, ծնվեց ճիշտ պահին ու ճիշտ տեղում: Որոշ ժամանակ անց մրցակից ֆորումներից շատերը «ապրեցին իրենց դարը», իսկ ակումբը շարունակեց զարգանալ ու մեծանալ, ու այսօր կարող եմ հանգիստ խղճով, առանց խղճի խայթի ասել, որ այն ամենահզոր հայկական ֆորումներից մեկն է, իսկ հայատառ՝ ամենամեծը:

    Ակումբը շարունակում է մեծանալ: Այս կամ այն կերպ ամենքս էլ դժգոհ ենք նրանից, ամենքս էլ ուզում ենք էլ ավելի ակտիվ, էլ ավելի որակյալ, էլ ավելի անաչառ, էլ ավելի ... տեսնել: Բայց այն, ինչին իրար հետ հասել ենք, քիչ չէ:

    Ակումբը գոյատևել է մեր հաշվին: Երևի ամենքդ էլ գիտեք, որ այն երբևէ չի եղել շահույթի աղբյուր, նրանում չի եղել վճարովի գովազդ, չի մատուցվել վճարովի ծառայություն: Ակումբը պահվել է մեր ու միայն մեր միջոցներով: Երբեմն փոքրիկ հանգանակություններով, երբեմն ուղղակի մեր անմնացորդ ներդրումներով:

    Ակումբից հետո ծնվեց նաև hayeren.am նախագիծը, որը առաջարկում էր թե՛ ակումբում ներդրված գործիքները, թե ֆորումային համակարգի թարգմանությունը, թե այլ գործիքներ: Այս նախագիծը ևս անշահախնդիր աշխատել է ու աշխատում է մինչ օրս: Այսօր այդ նախագծի ծրագրերը կիրառվում են բազում կայքերում, նրա առաջարկած թարգմանության հիման վրա գործում է շուրջ 5 ֆորում, ու այս թիվը գնալով ավելանալու է, հայերեն.ամ-ի տրամադրած ծառայություններն ու գործիքները ընդլայնվելու են:

    Երկու նախագծերն էլ մասնակցում են մրցանակաբաշխությանը, ու մեր այցելուների քվեարկությունը մի յուրատիպ գնահատական կլինի մեր գործին, որի համար մենք շատ շնորհակալ կլինենք Ձեզնից: Ձեզնից շատ ժամանակ չի պահանջվում, պարզապես եթե հավանում եք մեր կայքերը ու ուզում եք, որ դրանք էլ ավելի զարգանան, քվեարկեք մեր օգտին:

    Ակումբի օգտին կարող եք քվեարկել այս էջում:

    Հայերեն.ամ նախագծի օգտին կարող եք քվեարկել այս էջում:


    Շնորհակալություն Ձեր ուշադրության ու քվեների համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 79 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.11.2010), A.r.p.i. (18.11.2010), Albus (15.11.2010), Ambrosine (15.11.2010), AMzone (15.11.2010), Ariadna (15.11.2010), ars83 (25.11.2010), BOBO (15.11.2010), Chilly (15.11.2010), davidus (15.11.2010), E-la Via (15.11.2010), einnA (15.11.2010), Elmo (18.11.2010), erexa (17.11.2010), Freeman (19.11.2010), impression (15.11.2010), Inna (15.11.2010), Interdenominational (15.11.2010), Jarre (15.11.2010), javaharut (17.11.2010), Kita (15.11.2010), Kuk (15.11.2010), Legolas (15.11.2010), Lianik (15.11.2010), Lion (19.11.2010), Magic-Mushroom (17.11.2010), Malxas (15.11.2010), Mark Pauler (16.11.2010), masivec (23.11.2010), Moonwalker (15.11.2010), My World My Space (15.11.2010), Nare-M (20.11.2010), NetX (18.11.2010), Nnn (18.11.2010), Norton (16.11.2010), paniaG (15.11.2010), Rammstein (15.11.2010), REAL_ist (15.11.2010), Rhayader (24.11.2010), Sagittarius (18.11.2010), Shah (15.11.2010), Surveyr (18.11.2010), Tar (27.11.2010), Tig (15.11.2010), Ungrateful (15.11.2010), unknown (20.11.2010), Yeghoyan (15.11.2010), Yellow Raven (17.11.2010), Yevuk (16.11.2010), _Հրաչ_ (15.11.2010), Անամնիսիս (19.11.2010), Ապե Ջան (15.11.2010), Արևածագ (15.11.2010), Արևհատիկ (19.11.2010), Գանգրահեր (17.11.2010), Գեա (16.11.2010), Դարք (21.11.2010), Ժունդիայի (15.11.2010), Ինչուիկ (17.11.2010), Լեո (16.11.2010), Լուսաբեր (15.11.2010), Կաթիլ (15.11.2010), ԿԳԴ (15.11.2010), Հայկօ (15.11.2010), Հայուհի (17.11.2010), Հանուման (26.11.2010), Հարդ (15.11.2010), Հրատացի (22.11.2010), Ձայնալար (15.11.2010), Մանուլ (15.11.2010), Նաիրուհի (15.11.2010), ՆանՍ (15.11.2010), Նարե (16.11.2010), Շինարար (15.11.2010), Ուրվական (15.11.2010), Ռուֆուս (15.11.2010), Սլիմ (15.11.2010), Ֆոտոն (15.11.2010), Ֆրեյա (15.11.2010)

  3. #2
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քվերակեցի ու սրտանց մաղթում եմ Ակումբին ստանալ այդ մրցանակը

    Չնայած, որ մասնակիցների մեջ շատ հաջող կայքեր կան, թե դիզայնով, թե ֆունկցիոնալությամբ, թե ծավալներով, կարող եմ փաստել, որ Ակումբը առաջադեմ կայքերի շարքում է, քանի որ տեխնիկապես որպես ֆորում ամենահարմարավետն է, բազմաթիվ ֆունկցիաներ ու բաժիններ ունի, ու օգտագործողների հարմարավետությունը միշտ հաշվի է առնվում: Դե ու հաշվի առնելով, թե ուրիշ կայքերում ինչքան ֆինանսական ներդրումներ են կատարվել....
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.11.2010), Chuk (15.11.2010), einnA (15.11.2010), Jarre (15.11.2010), Kita (15.11.2010), Lianik (15.11.2010), Moonwalker (25.11.2010), Rammstein (15.11.2010), VisTolog (15.11.2010), Yevuk (16.11.2010), Արշակ (15.11.2010), Հանուման (26.11.2010), Ձայնալար (15.11.2010)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ քվեարկեցի

    Երկար-բարակ չեմ գրի, մենակ ասեմ, որ Ակումբը էնքան արժեք ունի իմ համար ու էնքան կարևոր ա դարձել, որ առանց Ակումբի չեմ պատկերացնում իմ կյանքը։ Կյանքիս անբաժան մասն է դարձել։ Ու Ակումբի շնորհիվ յուրահատուկ ու շատ լավ ընկերներ ունեմ (դուք գիտեք, թե դուք ով եք )

    Երկար տարիների կյանք քեզ Ակումբ ջան ու սաղս մի բարձի ծերանանք

    Մոռացա գրեմ՝ Ակումբ forever!
    Հաղթելու ենք....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 15.11.2010, 11:20:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.11.2010), einnA (15.11.2010), Moonwalker (25.11.2010), Rammstein (15.11.2010), Tig (17.11.2010), VisTolog (15.11.2010), Yevuk (16.11.2010), Արշակ (15.11.2010), Արևածագ (15.11.2010), ԿԳԴ (19.11.2010), Հարդ (15.11.2010), Ձայնալար (15.11.2010), ՆանՍ (15.11.2010)

  7. #4
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ես չեմ կարողանում քվեարկել
    էն նկարի տառերը չի հավաքվում...կուրսերը կա, բայց չի գրում...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.11.2010), ՆանՍ (15.11.2010)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lianik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ես չեմ կարողանում քվեարկել
    էն նկարի տառերը չի հավաքվում...կուրսերը կա, բայց չի գրում...
    Մրցանակաբաշխության կայքը թերություններ ունի, մասնավորապես կոդը կարծես թե լրացնել չի լինում Internet Explorer ու Opera բրոուզերներով: Եթե դժվար չի, խնդրում եմ փորձել Mozilla FireFox կամ Google Chrome բրոուզերներով:

    Ժող, ներողություն եմ խնդրում անհամեստության համար, բայց պետք է ասեմ, որ որքան կարևոր են ակումբի քվեները, նույնքան կամ ավելի կարևոր են hayeren.am-ի քվեները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.11.2010), Kuk (15.11.2010), Lianik (15.11.2010), ՆանՍ (15.11.2010)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Ինչպես քվեարկել Օպերա բրաուզերով

    Տեխնիկաուսուցողական գրառում:

    Օպերայի վերին ձախ անկյունից բացում ենք Menu > Page > Style > Disable positioning: Հետո բացում ենք քվեարկության էջ(եր)ը (մինչ այդ ցանկալի ա բացված չլինեն, եթե բացված են եղել, ցանկալի ա reload անել):
    Հետո, առանց էջի անճոռնիությանն ուշադրություն դարձնելու, հանգիստ քվեարկում ենք:

    Վերջում վերոնշյալ փոփոխությունը (Disable positioning) հետ ենք բերում, քանի որ դա ազդում է բոլոր էջերի վրա:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 15.11.2010, 12:30:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.11.2010), Jarre (15.11.2010), Lianik (15.11.2010)

  13. #7
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա ինչ, մեր գործի տեղից միայն մեկը կարող է քվեարկե՞լ, ինչ ա թե այ-փիները նույնն են: Արտ, չե՞ս կարա ասես, որ մի բան անեն, թե չէ սենց երևի մենակ Բգոն ա հասցրել քվեարկի:
    Лучше Гор могут быть только Горы.

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.11.2010), Jarre (15.11.2010), Kuk (15.11.2010)

  15. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ինչ, մեր գործի տեղից միայն մեկը կարող է քվեարկե՞լ, ինչ ա թե այ-փիները նույնն են: Արտ, չե՞ս կարա ասես, որ մի բան անեն, թե չէ սենց երևի մենակ Բգոն ա հասցրել քվեարկի:
    Մեր գործի տեղից էլ ա մեկը քվեարկել: Բողոքել անշուշտ կարող ենք, բայց վստահ եմ, որ անօգուտ կլինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ինչ, մեր գործի տեղից միայն մեկը կարող է քվեարկե՞լ, ինչ ա թե այ-փիները նույնն են: Արտ, չե՞ս կարա ասես, որ մի բան անեն, թե չէ սենց երևի մենակ Բգոն ա հասցրել քվեարկի:
    Բգոն էլ չի հասցրել

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (15.11.2010)

  18. #10
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ես երկու տեսակ ինտեռնետ ունեմ, մեկով քվեարկել եմ, երկրորդով կարա՞մ քվեարկեմ:

  19. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ գիշերն եմ քվեարկել Լրիվ անաչառ ընտրել եմ բոլոր բաժիններից ինձ համար լավագույններն ու քվեարկել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.11.2010), Արշակ (15.11.2010)

  21. #12
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տեսնես ինչի մենակ ես ընկա "Other"-ի մեջ...

    I love my life and I celebrate it every day...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.11.2010), Ապե Ջան (15.11.2010)

  23. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպես քվեարկել Ինտերնետ Էքսփլորերով

    Սեղմում ենք «քվեարկել», հետո captcha կոդը (էն անճոռնի տառերը) հավաքում ենք հնարավոր որեւէ տեղում (օրինակ` բրաուզերի address bar կամ որոնման տող), այնտեղից այդ կոդը պատճենում ենք (Copy), հետո աջ կլիկ ենք անում կոդը հավաքելու տողում եւ ընտրում ենք Paste-ը: Ctrl+V-ով չի լինում: Հետո քվեարկում ենք:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianik (15.11.2010)

  25. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ինչ, մեր գործի տեղից միայն մեկը կարող է քվեարկե՞լ, ինչ ա թե այ-փիները նույնն են: Արտ, չե՞ս կարա ասես, որ մի բան անեն, թե չէ սենց երևի մենակ Բգոն ա հասցրել քվեարկի:
    Բայց խի՞ հենց Բգոն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  26. #15
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաղթանա՜կ, ակումբ ջան:
    Հաղթանա՜կ, հայերեն ջան:
    Ափսոս, որ նեթվորք կայքի օգտին չկարողացա քվեարկել, քանի որ հայերենի հետ նույն անվանակարգում են:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.11.2010)

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը` դպրոց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 27.04.2014, 18:48
  2. Ակումբը վերագործարկվել է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 20.09.2013, 23:03
  3. Գրառումներ: 31
    Վերջինը: 08.12.2010, 23:42
  4. Ակումբը Photoshop-ում
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.10.2010, 16:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •