Կարծում եմ, որ ակումբում մեծ մասին ծանոթ է hayeren.am նախագիծը:
Այնուամենայնիվ մի քանի բառով նկարագրեմ:
www.hayeren.am
Կայքը հետագայում նախատեսվում է, որ լինելու է մի ընդհանուր շքամուտք՝ դեպի հայերենի տարբեր գործիքներ, այդ թվում փոխարկիչներ, ստեղնաշարեր, ուղղագրություն ստուգող ծրագրեր, հայերեն տառատեսակներ, հայաֆիկացված ծրագրեր ու համակարգեր և այլն:
Ներկա պահին հասանելի է հայերենի ստեղնաշարը, որը թույլատրում է հենց բրոուզերում մեքենագրել հայերեն, տարատեսակ փոխարկիչներ, հայերենից ֆրանսերեն բառարան, vBulletin ֆորումային համակարգի թարգմանությունը:
Սիրով Ձեզ եմ ներկայացնում կայքի նոր ձևավորումը:
Նախատեսում ենք ինտենսիվ կերպով կայքը շահագործել, մասնավորապես շուտով հասանելի կլինեն տառատեսակներ, առաջարկված ծրագրերը այլ կայքերում կցելու ուղեցույցներ և այլն:
Ուրախ կլինենք լսել ցանկացած առողջ քննադատություն, առաջարկ, դիտողություն: Գովասանքներից էլ չենք հրաժարվի:
Նաև ուրախ ու շնորհակալ կլինենք, եթե քվեարկեք մեր օգտին:
Hayeren.am նախագիծը մասնակցում է armnetawards մրցանակաբաշխությունը:
Եթե հաղթենք, ապա ավելի ենք ոգևորվելու, ավելի ինտենսիվ ենք գործին կպնելու, արդյունքում շահելու ենք թե՛ մենք, թե՛ դուք: Մեր օգտին կարող եք քվեարկել այս էջում
Էջանիշներ