User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Մի բուռ սպաս

  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի բուռ սպաս

    -Թամար կգնաք հաց կուտեք, ես գնացի:

    Ցուրտ էր: Սարոն կուչ էր եկել անկյունում. ուրեմ չի խաղա: Սիրանույշը շուտ էր արթնացել, արդեն դրսում ցախ էր ջարդում: Թամարը դուրս եկավ ու զարմացած նայեց, թե քույրն ինչու է երկու փոքր կտոր ցախն այդքան ուզում մանրացնել: Սիրանույշը բարկացավ վրան ու ուղարկեց տուն:
    Սոված էր: Երեկ վերջի կտոր հացը քույրը տվեց նրան ու Սարոյին: Բացեց անկյունի պահարանը` մի բան գտնելու հույսով: Երեկ էլ ոչինիչ չէր գտել, գուցե էսօր գտներ: Չէ:
    Հայկանուշն էլ ոչինչ չբերեց:Դպրոց գնաց: Մինչև գործից գա, քիքիր Արուսն էլ վերդարձած կլինի ու երևի էլ չի գա… Գոնե Աշոտ ապերը գար, քիքիրը նրա մոտ չէր բարկանա նրա վրա, մի կտոր հաց հաստատ կտար…
    Սիրանույշը ներս բերեց փայտը ու վառարանը վառեց:Սարոն ալարկոտ նրա գիրկն ընկավ ու նորից քնեց: Թամարը խորթ նայեց նրանց ու դուրս եկավ:
    Դրսում ցուրտ էր, կոշիկների ծակերից ոտքերն արդեն թացացել էին:Որոշեց նստել դարպասի մեծ քարին ու սպասել Հայկանուշին: Քիքիրն եկավ, տեսավ Թամարին, սովորականի պես չնայեց նրան, մի քանի քայլ արեց ու ձեն տվեց: Ցախավելը դռան հետևից հանեց ու պատվիրեց բակն ալվել:Թամարն աշխուժացավ. հաստատ մի բան կտա ուտելու, կտանի Սարոյին, մի քիչ էլ Սիրանույշին: Էտ մտքից ոտքերն արդեն տաքացան, ձեռքերը խաղացրեց ու սկսեց ալվել: Վերջացրեց: Առանց հապաղելու դուռը թակեց, քիքիրը բացեց, բակին նայեց, մեկ էլ Թամարի կարմիր երեսին.

    - Ինչ ես ուզում? Հաց չունենք, զզվցրիք էլի:Կրակն ընկանք քրոջդ տղես խղճաց, բերեց պահում է, հերիք չի? մեկ էլ դուք?,- ասեց ու Թամարի ձեռքից ցախավելը վերցրեց, դուռը փակեց:

    Թամարը շրջվեց, մի քանի քայլ արեց, իջավ աստիճաններից, հասավ դարպասի մոտ ու շրխկաց գետնին: Մեկ էլ էն զգաց, որ Հայաստան տատու տաք ձեռքերն իրեն են գրկել.

    -Արի բալա ջան, արի, մրսել ես: Արի մի քիչ կտաքանաս: Թաղեմ խիղճդ Արուս, բա էս երեխուն ըսենց կթողեն: Բա սրանց հերն ու մերը սաղ լինեին, ըտենց կլիներ: Անաղուհաց կնիկ եղավ էլի:Էն խեղճ աղջկան տարել քեզ հարս ես արել ու պրծել ես հա…
    Հայաստան տատը խոսաց, խոսաց, հանգստացավ, հետո հիշեց, որ Թամարը սոված կլինի:Մի մեծ աման տաք սպաս լցրեց, տվեց կուչ եկած Թամարին, որ տանի:

    Մնաց մեկ, երկու, երեք… յոթանասունմեկ …շըրըխկ…

    Տուլոն պոչը խաղացնելով լիզում էր ապուրը: Սարոն դուռը բացեց, սոված հայացքը նախանձով ուղղեց Տուլոյին ու բարկությունից ամանը նետեց վրան:Թաթի ցավից վնգստալով մոտեցավ Թամարին: Թամարն ուզում էր սիրել, տեսավ բռի մեջ սպաս է մնացել, որ Տուլոն ագահաբար լիզում էր…

    ***

    -Տատ, այ տատ, ձեն հանի: Ինչ կուզես բերենք? Մի բան կեր, մի բան ասա:

    -Մի բուռ սպաս բալա ջան, մի բուռ սպաս…
    Վերջին խմբագրող՝ einnA: 14.11.2010, 01:44:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.11.2010), E-la Via (14.11.2010), Freeman (25.03.2011), Kita (14.11.2010), Malxas (14.11.2010), Meme (14.11.2010), murmushka (14.11.2010), My World My Space (14.11.2010), Nadine (16.11.2010), Norton (14.11.2010), Shah (14.11.2010), unknown (14.11.2010), Անտիգոնե (14.11.2010), Արևածագ (14.11.2010), Դեմետրիա (15.11.2010), Ինչուիկ (14.11.2010), Կաթիլ (14.11.2010), ԿԳԴ (14.11.2010), Մաեստրո (21.05.2012), Շինարար (14.11.2010), Ռուֆուս (14.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ պատմվածք էր: Մեր գյուղում էլ էին նմանատիպ պատմություններ լինում այդ տարիներին: Մի փոքր անուններն էի խառնում, թե ով ով է, այդ պատճառով երկրորդ անգամ կարդացի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.11.2010), Kita (14.11.2010), Meme (14.11.2010)

  5. #3
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավն էր
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.11.2010), Meme (14.11.2010)

  7. #4
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ պատմվածք էր: Մեր գյուղում էլ էին նմանատիպ պատմություններ լինում այդ տարիներին: Մի փոքր անուններն էի խառնում, թե ով ով է, այդ պատճառով երկրորդ անգամ կարդացի:
    Իրական հիմք ունի:
    Անուների հարցում առատ եմ եղել,որովհետև հետագայում գուցե Հայկանուշի մասին էլ պատմեմ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (25.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 03.05.2008, 02:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •