User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Բժշկի ընտրություն

  1. #1
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բժշկի ընտրություն

    Լինելով բժիշկ, շատ կուզենաի իմանալ, թե ինչպես են բուժման համար մարդիկ ընտրում այս կամ այն բժշկին :

    ամեն ինչ հարաբերական է...

  2. #2
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկի ընտրություն

    Դե հիմնականում գնում են ծանոթի մոտ, անկախ նրանից, թե լավ բժիշկ է, թե ոչ...
    Եհ Արթուր ջան, էս ինչ հարց ես բարցրացրել...
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկի ընտրություն

    Մեջբերում Hovulik-ի խոսքերից
    Դե հիմնականում գնում են ծանոթի մոտ, անկախ նրանից, թե լավ բժիշկ է, թե ոչ...
    Եհ Արթուր ջան, էս ինչ հարց ես բարցրացրել...
    Նայած մարդ։ Օրինակ՝ ես որևէ բժշկի չեմ դիմի միայն ծանոթ լինելու պատճառով։ Եղբայրս էլ որ լինի, եթե իմանամ, որ որպես բժիշկ պիտանի չէ, չեմ դիմի։

    Իսկ ընդհանրապես աշխատում եմ օգտվել այն բժիշկների խորհրդատվությունից, որոնց մոտեցումներն ինձ համար ընդունելի են, այսինքն՝ գիտելիքներն ավելի լայն են ու դուրս են գալիս զուտ ակադեմիական բժշկության սահմաններից։ Բայց այդպիսի բժիշկներ շատ քիչ կան, ցավոք...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.02.2007, 13:15:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկի ընտրություն

    Դժվար հարց է, լավ բժիշկ ճարելը հավասար է խոտի դեզի մեջ ասեղ փնտրելուն: Այո, կան լավ մասնագետներ, բայց եթե տեղն իմանաք, ինձ էլ կասեք looooooooool
    ...ներկերս վերջացել են...

  5. #5
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկի ընտրություն

    Իսկ ինչպես եք իմանում այն բժիշկներին
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    որոնց մոտեցումներն ինձ համար ընդունելի են, այսինքն՝ գիտելիքներն ավելի լայն են ու դուրս են գալիս զուտ ակադեմիական բժշկության սահմաններից։
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկի ընտրություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Նայած մարդ։ Օրինակ՝ ես որևէ բժշկի չեմ դիմի միայն ծանոթ լինելու պատճառով։ Եղբայրս էլ որ լինի, եթե իմանամ, որ որպես բժիշկ պիտանի չէ, չեմ դիմի։

    Իսկ ընդհանրապես աշխատում եմ օգտվել այն բժիշկների խորհրդատվությունից, որոնց մոտեցումներն ինձ համար ընդունելի են, այսինքն՝ գիտելիքներն ավելի լայն են ու դուրս են գալիս զուտ ակադեմիական բժշկության սահմաններից։ Բայց այդպիսի բժիշկներ շատ քիչ կան, ցավոք...
    Այդպիսի բժիշկներ իսկապես կան, սակայն նրանք, որոնք իսկապես լուրջ գիտական և հոգևոր ձեռքբերումներ ունեն, այսօր կանգնած են երկիրը փոխելու անհրաժեշտության առաջ; Մեռնելուց կամ գոնե նրա նախերգանքից հետո բուժվելու համազգային տգետ սնոբիզմը երկրից վանում է ընդունակ և արժանապատիվ մարդկանց հերթական շերտին: Իսկ նրանք հեռանալով ապացուցում են այն, որ իրենք պահպանել են իրենց մարդկային արժանապատվությունը և չեն ցանկանում Դոգվիլում վաճառել այն, ինչը կարող էր լինել Ասվիլի ամենահարգված պտուղը: Եվ սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին:
    Հ.Գ. "Ասվիլ" ասելով ի նկատի ունեմ ասերի` առասպելական աստվածների երկիրը: Բառախաղ` "Դոգվիլ"-"Ասվիլ", դաժան սահման, որը ամեն օր գծվում է յուրաքանչյուր մտածող մարդու ուղեղում ու սրտի վրայով:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 09.02.2007, 09:23:

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկի ընտրություն

    Մեջբերում Hovulik-ի խոսքերից
    Իսկ ինչպես եք իմանում այն բժիշկներին
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    ...որոնց մոտեցումներն ինձ համար ընդունելի են, այսինքն՝ գիտելիքներն ավելի լայն են ու դուրս են գալիս զուտ ակադեմիական բժշկության սահմաններից։
    Այդպիսի բժիշկներ կան իմ շրջապատում։ Չեմ կարող ասել, թե նրանք իդեալական են, բայց քիչ թե շատ համապատասխանում են իսկական բժշկի իմ պատկերացումներին։ Իսկ նրանց գիտելիքներն ու մեթոդները երևում են նրանց հետ որոշ ժամանակ զրուցելուց հետո։ Երբեմն նույնիսկ մի քանի նախադասությունն արդեն բավական է լինում որոշելու համար՝ տվյալ մարդուն կարող եմ վստահել թե ոչ։

    Ընդհանրապես այս թեման խորանալու շատ տեղ ունի, բայց կարող ենք թեմայից շատ հեռանալ... Դրա համար միայն կասեմ, որ ինձ համար բժշկի մեջ կարևոր են ոչ միայն նրա «նյութեղեն», այլ «ոգեղեն» գիտելիքները։ Իսկ դրանց հաջող համադրությունը խիստ հազվագյուտ երևույթ է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկի ընտրություն

    Մեջբերում Hovulik-ի խոսքերից
    Իսկ ինչպես եք իմանում այն բժիշկներին
    Ընդհանրապես ժամանակակից պաշտոնական բժշկությունը շատ է հեռացել բնությունից։ Չեն գիտակցվել, թերագնահատվում են բնության հնարավորությունները, մարդու ու բնության ներդաշնակությունը։ Հիվանդությունները բուժելիս փորձում են արհեստական միջոցներով հետևանքները վերացնել՝ անտեսելով հիվանդության պատճառները։
    Այ, էս կարգի բժիշկներից փորձում եմ հեռու մնալ։ Իսկ այսպիսի մոտեցումերով բժիշկները ցավոք շատ են, ու նրանց իմանալը էնքան էլ դժվար բան չի. կարճ խոսակցությունից էլ պարզ է դառնում։ Իհարկե կան նաև քիչ թե շատ լավ մասնագետներ։
    Հա, մեկ էլ շատ կարևորում եմ բժիշկի մարդկային կերպարը։ Եթե բժշկին որպես մարդ չհարգեմ, չվստահեմ, ամեն կերպ կխուսափեմ նրանից՝ անկախ նրա մասնագիտական գիտելիքներից ու կարողություններից։

    Հ. Գ.
    Ուրախ եմ, որ երիտասարդ սերնդի մեջ կան նաև Ձեզ նման մարդիկ, որոնք փորձում են կողքից նայել իրենց մասնագիտությանը, լսել հասարակության կարծիքը, ու հուսով եմ, որ մոտ ապագայում լավ բժիշկներն ավելի շատ կլինեն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկի ընտրություն

    Ընդհանրապես ժամանակակից պաշտոնական բժշկությունը շատ է հեռացել բնությունից։ Չեն գիտակցվել, թերագնահատվում են բնության հնարավորությունները, մարդու ու բնության ներդաշնակությունը։ Հիվանդությունները բուժելիս փորձում են արհեստական միջոցներով հետևանքները վերացնել՝ անտեսելով հիվանդության պատճառները։
    Արշակ ջան, դու պարզապես ծանոթ չես, թե ժամանակակից բժշկությունն ինչպես է աշխատում: Շատերի մոտ չգիտեմ ինչու սխալ պատկերացումներ են ստեղծվում բժիշկների աշխատանքի մասին: Կարող են բերել հազար տեղից դանակահարված մեկի, և երբ բժիշկը ջանք չխնայելով փորձում է փրկել մի կյանք, որը միայն հրաշքով է հնարավոր, սակայն հիվանդը մեռնում է, դատի են տալիս գիտե՞ք ում… չէ՛, դանակահարողին չէ, այլ բժշկին… Եվ հետո, ժամանակակից մասնագետները բնավ էլ չեն փորձում միայն հետևանքները վերացնել: Ներկայացնում եմ այն, ինչ մեզ են սովորեցրել: Հիվանդությունների բուժման սկզբունքները.
    1. էթիոտրոպ բուժում - երբ վերացվում է հիվանդության պատճառը
    2. պաթոգենետիկ բուժում - երբ ընդհատվում են հիվանդության ախտաբանական օղակները
    3. սիմպտոմատիկ բուժում - վերացվում են հետևանքները՝ ախտանիշները (օրինակ բերեմ. երբ մարդու ջերմությունը հանկարծակի հասնում է 42-ի, դու ժամանակ չունես դրա պատճառի մասին մտածելու, պետք է շտապ իջեցնես ջերմությունը՝ վերացնել հետևանքը, որպեսզի մարդը չմեռնի, հետո նոր կարող ես մտածել պատճառի մասին)
    4. սանոգենետիկ բուժում - ակտիվացվում են օրգանիզմի սեփական պաշտպանողական-հարմարողական համակարգերը
    Իդեալական է համարվում, երբ կիրառվում են այս չորս սկզբունքները միասին:
    Իսկ բնության հնարավորությունները նորմալ բժիշկները չեն թերագնահատում, բայց չեն էլ գերագնահատում , հետևաբար բուժում փնտրել բացառապես բնության մեջ նշանակում է պարզապես մի քանի հազարամյակով հետ գնալ:

    Իսկ ես ինքս ասեմ, թե ինչպես եմ բժիշկներ ընտրում: Պարզապես տեսնում եմ, թե իմ դասախոսներն ինչպիսին են: Պատկերացրեք, նրանց մեջ շա՜տ քիչ վատ բժիշկներ եմ տեսել: Երևի լավագույններն են դասախոս դառնում:
    Հարազատներիս ուղարկում եմ միայն ինձ ծանոթ բժիշկների մոտ:

  10. #10
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկի ընտրություն

    Մեջբերում docart-ի խոսքերից
    Լինելով բժիշկ, շատ կուզենաի իմանալ, թե ինչպես են բուժման համար մարդիկ ընտրում այս կամ այն բժշկին :
    Ողջույն, ուրախ եմ, որ կարող եմ միանալ աըս ֆորումին, բավականին հետաքրքիր թեմա եք բարձրացրել, ուղղակի ուզում եմ մեջբերում անել, այն, որ 2007 թվականի հունվարին կառավարության որոշմամբ բնակիչներն են ընտրելու և համապատասխանաբար հաշվառվելու այն բժիշկների մոտ, որոնց կհավանեն: Այլ կերպ ասած առողջապահության բնագավառում մտնում է "Open Enrolment" գաաղափարը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու են հայերը բժշկի դիմում ուշացումով
    Հեղինակ՝ docart, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 03.09.2014, 17:29
  2. Գրառումներ: 22
    Վերջինը: 01.11.2012, 16:54
  3. ընտրություն
    Հեղինակ՝ armena, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.06.2009, 01:24
  4. LCD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Killer, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.06.2007, 14:01
  5. Բժշկի կողմից նշված դեղատուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 28.02.2007, 18:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •