ՆանՍին պատկերացնումեմ սպիտակ մաշկով համեստ կամ ամաչկոտ աղջիկ, մոտավորապես նանիի բառին համահունչ: Միշտ անունը կարծել եմ Նանսեն, բայց գիտեմ, որ էդպես չի:
Ինձ թվում ա ինքը բարի ա ու անվստահ, դասերի մի մասը շատ վատ ա սովորում, մի երկու առարկա էլ շատ լավ, որովհետև իրեն մնացածը չեն հետաքրքրում: Ապրում է 15-րդ թաղամասում: Հաճախ է հագնում սպիտակ ու բաց կապույտ շորեր, առանց կրունկի կոշիկներ, շրջազգեստ հաճախ ա հագնում: Ակնոց չի կրում, մազերը բաց շագանակագույն են, միջին երկարոթւյան, բարակ ու մի քիչ ալիքավոր, սովորաբար կոկիկ հավաքում է: Իր մասին պատմել չի սիրում: Որ մի տեղ հրավիրում են, սկզբում հրաժարվում է, հետո, եթե շատ են պնդում, համաձայնում է, բայց հնարավոր է հետո չգնա: Երգել չի սիրում, քանի որ իր կարծիքով ձայն չունի, բայց իրականում բոլորի դուրը գալիս ա իր երգելը: Իրեն սիրահարված տղա կա, որի մասին ինքը չգիտի կամ էլ չի նկատում: Նանսը մի քիչ մրսկան ա, սիրում ա ամառն ու աշնան սկիզբը:
Հ.Գ Հետաքրքիր ա էսքանից ինչքանն ա իսկապես ճիշտ:![]()
Էջանիշներ