Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
2. Մենակով ոչինչ անել հնարավոր չի, պետք է կոորդինացված գործողություն: Ու բոլորի համար հավասար օրենք, հավասար պայման:
3. Այնպիսի փակ ցիկլի մեջ է ընկել հայ ժողովուրդն իր մտածելակերպի հետ, որ ցավով գիտակցում եմ, որ այս վիճակից միայն «Ռուզվելտը» կարող է մեզ փրկել...
Համաձայն եմ։ Իսկ օրինակ քո համար էս միտքը ֆանտասիտկայի ոլորտից ա՞, թե՞ ռեալ։ Բոլորը միահամուռ ուժերով դեմ են կանգնում ստեղծված համակարգին ու ոչ թե մտածում, դե ես ինչ կարամ անեմ։ Ես ձգտում եմ չեզոք լինել քաղաքական հարցերում, բայց պիտի ասեմ, որ էն ինչ էսօր ուզում ա անի Հայաստանի ընդդիմությունը հենց էտ ա։

Լավ շատ չխորանամ գլոբալ հարցերի մեջ ու խոսամ մի քիչ ավելի կենցաղային մակարդակի հարցերից։ Եթե դու բողոքում ես, որ մառշռուտկու վարորդը օրենք ա խախտում, ապա ո՞նց ես պահանջում, որ կանգառից դուրս կանգառ անի։ Կամ եթե դու բողոքում ես բռիությունից, խի՞ ես ինքդ բռի՝ մտածելով, որ էս երկրում ուրիշ ձև չես կարա առաջ գնաս ու հարցերդ լուծես։ Պրիմտիվ օրինակնե են չէ՞։ Շատ փոքրիկ հարցեր։ Բայց հավատացած էրի, որ հարցի փոքր մեծ չկա։ Հարցը մեր վերաբերմունքն ա ոչ թե հարցի գլոբալությունը։

ՀԳ Ֆրեյային՝ Ան ջան, վստահ եմ հասկացար, որ էտ առաջին դեմքով գրվածները անձամբ քեզ ուղղված չեն, պարզապես սիրում եմ տենց գրել