Էս թեման համանուն ներկայացման հետ էտքան էլ կապ չունի, թեև էտ ներկայացումը ամբողջությամբ հենց էս թեմայի մասին է։
Առաջարկում եմ քննարկել՝
- բոլոր այն իրավիճակները, որ մենք ուրիշներին մեղադրում ենք, բայց ինքներս էլ նույնն ենք անում
օրինակ՝ երբ մենք վարորդ ենք հայհոյում ենք փողոցը սխալ անցնողներին, բայց երբ հետիոտն ենք ինքներս ենք հաճախ նույն կերպ փողոց անցնում։ Արդյունքում մենք բողոքում ենք երևույթից, որի բարգավաճմանը ինքներս ենք նպաստում։- բոլոր այն իրավիճակները որոնց լուծումը կարծես թե մեզանից կախված չի
օրինակ՝ կաշակերության հարցը լուծելը մեզանից կախված չի՝ գլոբալ բնույթ է կրում, բայց շատ-շատերը ովքեր բողոքում են երևույթից իրենք էլ են հաճախ զբաղվում կաշակերությամբ, բայց իրենց ներկայացնում են որպես զոհ։ Էն մարդիկ ովքեր բողոքում են ատելությունից իրենք են հաճախ իրենց խոսքով, գրածով ու այլ կերպերով դիմացինի մեջ գիտակցաբար կամ անգիտակցաբար ատելություն սերմանում ինչ որ խումբ մարդկանց, կուսակցության, կրոնական կազմակերպության կամ հասարակության ինչ որ խավի հանդեպ։ Բողոքում ենք համատարած կեղծիքից, բայց հաճախ ինքներս ենք կեղծիք թույլատրում «համեմատաբար փոքրիկ» հարցերում (թեև փոքր մեծ կեղծիք չկա՝ ձու գողացողը ձի էլ կգողանա ժողովրդական իմաստությունը այստեղ բավականին կիրառելի է)։ Փաստորեն մենք բողոքում ենք և ուրիշին մեղադրում ենք մի բանում, ինչ ինքներս ենք անում։
Ու լիքը նման բաներ....
Ո՞րն է էս ամենի պատճառը։
Արդյո՞ք մեր՝ փոքրիկ մարդ արարածներիս արածը կամ մտածելակերպը ազդում է ինչ որ համայնքի ընդհանուր դրության վրա։
Արդյո՞ք էն իրավիճակը, որ ստեղծված է պատասխանատու չէ մեզանից յուրաքանչյուրը։
Արդյո՞ք այսօր Հայաստանում տարածված համատարած կաշառակերությունը, անօրենությունները և այլ բացասական բաներ, որ մենք սովորաբար մեղադրում ենք կառավարությանը ինչ որ տեղ հենց մեր պատճառով չի։
Արդյո՞ք մեր հասարակությունը ունի սեփական մեղքի գիտակցումը։ Եվ եթե ունենա, ապա ինչպե՞ս դա պետք է արտահայտվի։
Էջանիշներ