Ռուֆուս (11.11.2010)
Ու զարմանալին էն ա, որ նույնիսկ ակումբցիներից շատերն են էնտեղ տրանսլիտով գրում: Թվում էր՝ Ակումբն էդ առումով պիտի որ մեկընդմիշտ հեղափոխած լիներ մարդկանց, բայց, փաստորեն, չէ: Երևի Ակումբի պատճառով մարդիկ կարոտ են մնում տրանսլիտին, ու Ֆեսյբուկում կարոտներն առնում են
:
Փաստորեն, թեման դառավ ընդհանուր Ֆեյսբուկի քննարկում...![]()
Ռուֆուս (11.11.2010)
Հա էդ էլ ա ինձ վերին աստիճանի նյարդայնացնում: Համենայն դեպս ես Ֆեյսբուքում մենակ հայատառ եմ գրում
Տրանսլիտի հետ կապված մի հատ խոխմա դեպք մեր հեծանվորդներից մեկի հետ ա պատահել: Չատով մի աղջկա հետ խոսալուց գրել ա.
- Vaxy du el ari hetsanvarshavi, kaxakum hetsaniv enk kshelu, trucikner enk bazhanelu...
Էս աղջիկը գրել էր քո տռուսիկները քեզ պահի
Վերջում նոր հասկացել ա, որ «թռուցիկ» էր ուզեցել ասել![]()
I may be paranoid but no android!
Դե լավ, որ սենց օֆտոպ գնաց ես էլ մի բան դիտարկեմ. զգացի՞ք, որ «trel es» ու «crum es» բառերը ոչ ոք առաջին անգամից «թռել ես» ու «ցրում ես» չկարդաց: Հետո էլ ասում եք՝ փչո չենք, էս չենք, էն չենք
:
DIXIcarpe noctem
Gayl (12.11.2010), Jarre (11.11.2010), One_Way_Ticket (11.11.2010), Ռուֆուս (11.11.2010)
Ես էլ եմ ֆբ–ում երբեմն գրում տրանսլիտով, բայց դրա միակ պատճառը էն ա, որ էնտեղ լուրջ գրառում չեմ անեմ, ինչ որ քոմենթ կամ նման մի բան, ու քանի որ դա լինում ա աշխատանքի ժամին, այսպես ասած՝ առանց արտադրությունից կտրվելու, իսկ "արտադրությունում" հիմնականում անգլերենով եմ գրում, դրա համար էլ ոչ էդ alt/shift-ն եմ սեղմում, ոչ էլ ուղեղիս alt/shift-ը, որովհետև դա էլ ա պահանջում կենտրոնացում![]()
When life gives you lemons, make lemonade
Ես միշտ էլ ճիշտ եմ հասկանում ու հենց մեկից նորմալ կարդում, երևի տրանսլիտին եմ սովորԴե լավ, որ սենց օֆտոպ գնաց ես էլ մի բան դիտարկեմ. զգացի՞ք, որ «trel es» ու «crum es» բառերը ոչ ոք առաջին անգամից «թռել ես» ու «ցրում ես» չկարդաց: Հետո էլ ասում եք՝ փչո չենք, էս չենք, էն չենք
:
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Լավ, արդեն շատ համը հանեցինք:
Վե՛րջ օֆֆտոպին:
Ժող, ի՞նչ եք ընկել ընկերների քանակի հետևից: Այ մարդ, հիմա ի՞նչ տարբերություն, թե քանի ընկեր ունես: Ֆեյսբուքն ինձ ավելի շատ ուրիշ բանի համար ա ջղայնացնում, բայց էդ հետո...
Ուրեմն ունեմ ավելի քան 700 ընկեր, որոնցից 500-600-ին հաստատ ճանաչում եմ: Իսկ էն մնացած 100-200-ն էլ չեն անհանգստացնում: Ով ընկերանալու առաջարկ ուղարկում ա, արխային հաստատում եմ: Մեկ ա, գիտեմ, որ էնքան մարդկանց եմ ճանաչում, որ կարող ա պահի տակ... չէ, նույնիսկ նկարները նայելուց հետո տեղը չբերեմ (ասենք, ԿՄ-ից լինեն): Չեմ հաստատում մենակ արաբական, թուրքական, հնդկական և ընդհանրապես ոչ հայկական անուն-ազգանուն ունեցող կասկածելի տիպերին, որովհետև իմ օտարերկրացի ծանոթներին անգիր գիտեմ: Դժվար՝ ինչ-որ մեկին տեղը չբերեմ:Պատմության մեջ մի անգամ եմ ընկերներիս ցուցակը մի լավ թափ տվել, էն էլ ակումբցիներին ջնջելու նպատակով էր, որովհետև որևէ մեկի հետ շփվելու ցանկություն չունեի
Հա, բայց էդ զանազան հրավերներն իսկականից որ անդուր են: Ուղղակի սովորել եմ չնկատել: Էն օրն էլ դրեցի, մոտ 200 application-ներս հատ-հատ ջնջեցի ու ինձնից գոհ նստեցի:
Իմ հարցն ուրիշ ա. չեմ հասկանում՝ ինչու են արդեն ծանոթ մարդիկ, որոնց հետ լիքը շփում եմ ունեցել, մեկ էլ բռնում, ջնջում ինձՏենց 2 դեպք էսօր արձանագրվել ա, դրա համար եմ ասում:
Հիմա այն մասին, թե ինչու եմ վախենում ֆբ-ից: Դասախոսներս էլ են տարածքում ֆռֆռում, ու իրանցից ամաչում եմ:Ճիշտ ա, նախազգուշական միջոցառումներ եմ ձեռնարկել իրանցից խույս տալու համար, մի քանիսին նույնիսկ բլոկ եմ արել, բայց դե մեկ ա... Համ էլ արտասահմանյան բուհեր դիմելիս եմ վախենում. հանձնաժողովների անդամները կարող են մտնել ու տեսնել, թե ինչ ջրիկ երևույթ եմ, ինձ չընդունեն: Չասեք, թե սա պարանոյա ա: Սենց բաները դասախոսների բլոգներում եմ կարդացել ու մի նախազգուշացում էլ ստացել եմ ամերիկացի դասախոսիցս
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ