User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Ինչքան «ընկեր» ունես, էդքան մա՞րդ ես

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչքան «ընկեր» ունես, էդքան մա՞րդ ես

    Մի շաբաթ ա ուզում էի էս գրառումը անեի, բայց չգիտեի որտեղ: Վերջը որոշեցի թեմա բացեմ Կներեք, լցվել ա, պիտի դատարկվեմ:

    Ֆեյսբուքյան ընկերներ

    Ֆեյսբուքում գրանցվել եմ չորս տարի առաջ, էն ժամանակ Հայաստանում շատ քչերը գիտեին Ֆեսյբուքն ինչ ա, իսկ ադնակլասնիկամանիան դեռ նոր-նոր էր սկսվում: Ֆեյսբուքից օգտվելու միակ պատճառը կորած մոլորած ընկերներիս հետ կապ հաստատելն էր, ընկերներիս ցանկում ոչ մի պատահական կամ անծանոթ մարդ չկար: Հետո ցուցակը սկսեց երկրաչափական պրոգրեսիայով աճել, որովհետև ամաչում էի ընկերանալու հայտ ուղարկած մարդկանց մերժել: Երբ ընկերներիս քանակը անցավ 100-ից ընկա դեպրեսիայի գիրկը, Ֆեյսբուքս անջատեցի ու բոլորին ում կյանքում չէի տեսել ու չգիտեի, թե իրենից ինչ էր ներկայացնում մոտիցս ջնջեցի:

    Մի քանի ամիս, երբ դեպրեսիաս ավարտվեց նորից ակտիվացրեցի Ֆեյսբուքս ու ինքս ինձ խոստացա, որ սրանից հետո պատահական մարդ ցուցակումս չի հայտնվելու: Սկզբում ամեն ինչ պայծառ էի, բայց հետո մղձավանջը կրկին սկսվեց: Քանի որ վերջին երկու տարվա ընթացքում ընկերական շրջապատս բավականին մեծացավ (ակումբցիներ, հեծանվորդներ, տարբեր ընկերների ընկերներ և այլն), իրավիճակը կրկին հսկումից դուրս եկավ... Ամեն օր ընկերանալու նոր հայտեր, ու չգիտեմ թե ով ով ա Մի մասին մերժում էի (ու էլի էդ մերժելու կնոպկեն սեղմելիս ամեն անգամ ահավոր դիսկոմֆորտ էի զգում), մյուս մասին հաստատում էի, հետո հարցաքննում, ճանաչում ենք իրար թե չէ ու բացասական պատասխանի դեպքում իսկույն ջնջում, մի մասի ժամանակ էլ հավես չէի ունենում ու հաստատում էի:

    Հետո մեկ մեկ բացում էի էդ անծանոթների պրոֆիլը ու ապշում Ոնց կարա մարդ 1000+ ընկեր ունենա ու Ֆեյսբուքում ով դեմը հելնի, ավելացնի ընկերների ցանկում... Կարո՞ղ ա ես եմ սխալ օգտվում Ֆեյսբուքում... Իրենք ինչ ա, ուշադրության պակա՞ս են զգում... Մարիամ Սուխուդյանի, Սամվել Հովհաննիսյանի ու էլի մի քանի հոգու դեպքում դա հասկանում եմ, մարդիկ ագիտացիա են անում ու իրենց պետք է, որ ինչքան հնարավոր ա շատ մարդ տեսնի իրենց, բա ոչ մի հետաքրքրություն չունեցող մարդկանց ինչի՞ն ա պետք էդքան մարդ իրենց ընկերների ցուցակում, որի 90%-ին սկի չեն էլ ճանաչում...

    Էս վերջերս ոմն Լավրենտի ինձ ընկերանալու հայտ էր ուղարկել: Բացում պրոֆիլն եմ նայում մոտավորապես 40 տարեկան, նոր ա գրանցվել Ֆեյսբուքում ու մի հատ ընկեր ունի: Հաստատում եմ ու պատին գրում եմ, բա մենք իրար գիտե՞նք: Հաջորդ օրը մտնեմ տեսնեմ ջնջել ա ու գրել ա, ցավոք, ոչ Տեսնեմ էդ ընթացքում արդեն հաջողացրել ա ընկերանալ մի քանի ակումբցու հետ: Մի քանի օր անց ars83-ն ա ինձ գրում, թե Լավրենտիին ճանաչու՞մ ես, ընկերանալու հայտ ա ուղարկել ու միակ կապող օղակը դու ես... Ասի չէ, Արսը մերժեց հրավերը:

    Ֆեյսբուքյան հրավերներ

    Ֆեյսբուքյան սուտի ընկերներից ավելի շատ ինձ ներվայնացնում են Ֆեյսբուքյան հրավերներն ու ինչ-որ ախմախություն «Like» անելու առաջարկները Մարդիկ պարա՞պ են մնացել.... Ինձ ինչ-որ բանի հրավեր ուղարկած մարդկանց միանգամից բլոկ եմ անում, եթե շատ են համը հանում, միանգամից ջնջում եմ ընկերներիս շարքերից: Նույնիսկ ակումբից մի քանի հոգի կան ջնջման ենթակա, սպասում եմ, որ խելքի գան...

    Ֆեյսբուքյան նկարների թեգեր

    Ամենաչսիրածս բանը էն ա, երբ ինձ թեգ են անում մի նկարում, որտեղ ես չկամ: Նեուժելի՞ մարդիկ չգիտեն, թեգ ֆունկցիայի իմաստը: Մի անգամ Moon-ի դեմքին էի թռել սրա պատճառով, դրանից հետո արդեն վախենում էր ինձ թեգ անել նույնիսկ էն նկարներում, որտեղ ես կամ



    Ժող, ես նորմա՞լ եմ, կարո՞ղ ա էս չորս տարվա ընթացքում տենց էլ չեմ հասկացել ՖԲ-ն ինչի համար են օգտագործում
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 10.11.2010, 15:26:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (10.11.2010), E-la Via (10.11.2010), Kita (10.11.2010), Monk (10.11.2010), One_Way_Ticket (10.11.2010), Rammstein (10.11.2010), StrangeLittleGirl (11.11.2010), unknown (10.11.2010), Yevuk (10.11.2010), Արշակ (11.11.2010), Դարք (10.11.2010), Մանուլ (10.11.2010), Ուլուանա (10.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ճաշակին ընկեր չկա»
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.02.2017, 20:09
  2. Արձակ. Ընկեր
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2011, 13:44
  3. Արձակ. Ընկեր Մարկովիչը...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 17.12.2010, 16:21
  4. Ինչքան կարժենա նոթբուքս
    Հեղինակ՝ The_only_one, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 14
    Վերջինը: 17.12.2007, 15:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •