Անծանոթ մարդկանց հայտերը չեմ ընդունում: Ի տարբերություն Ռուֆուսի, մերժելուց ոչ մի դիսկոմֆորտ չեմ զգում: Ժամանակ առ ժամանակ "րեվայզ" եմ անում ընկերներիս ցուցակը, եթե հայտնաբերում եմ մարդկանց, ում հետ պատահական ծանոթացել եմ ինչ-որ հավաքույթի ժամանակ, հետը ընդհանրապես չեմ շփվում ու դժվար էլ երբևէ շփվեմ, հանում եմ ընկերությունից:
Ընդհանրապես, 500+ ընկերներ ունեցողները մի տեսակ նյարդայնացնում են: Ասենք, կուրսեցուս եմ գտել, ուզում եմ նայել նրա ընկերների ցուցակը, գուցե էլի կուրսեցիներ գտնեմ: Դե արի 1000 ընկերների մեջ ընդհանուր ծանոթներ գտի:
Էջանիշներ