User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Համաշխարհային բանկը հայտարարում է մրցույթ. «Կիրառակ ծրագրեր հանուն զարգացման»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համաշխարհային բանկը հայտարարում է մրցույթ. «Կիրառակ ծրագրեր հանուն զարգացման»

    Վաշինգտոն, 7-ը հոկտեմբերի, 2010 թ. – Այսօր մեկնարկել է Համաշխարհային բանկի խմբի «Կիրառական ծրագրեր հանուն զարգացման» մրցույթը, որն իր տեսակի մեջ առաջին նման համաշխարհային մրցույթն է: ՀԲ նախագահ Ռոբերտ Բ. Զելիկը կոչ է արել ամբողջ աշխարհի ծրագրավորողներին ու միջազգային փորձագետներին մասնակցելու մրցույթին: Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2011 թ. հունվարի 10-ը:

    «Օգնեք վերափոխել աշխարհը` գտնելով լուծումներ այսօրվա զարգացման մարտահրավերների համար` օգտագործելով Համաշխարհային բանկի տվյալների հավաքածուն,- ասել է Զելիկը: - Մշակեք կիրառական ծրագրեր աշխարհի առջև երկար ժամանակ ծառացած խնդիրները վերլուծելու և լուծումներ առաջարկելու համար»:

    Մրցույթը մարտահրավեր է մասնագետներին` ստեղծելու կիրառական ծրագրեր, գործիքներ, տվյաների տեսողականացումներ (data visualizations) կամ «մաշափներ» (mash-ups) (տարբեր աղբյուրների շտեմարանների համակցում)` լինեն դրանք ցանցային, շարժական, SMS հաղորդագրությունների, սմարթֆոունների (smart phones), սեղանադիր համակարգիչների կամ գրաֆիկական տախտակների միջոցով: Ներկայացվող պահանջներն ընդամենը երկուսն են` օգտագործել Համաշխարհային բանկի տվյալների կատալոգը (World Bank Data Catalog) և ուղղված լինի Հազարամյակի զարգացման ութ նպատակներից (ՀԶՆ) (Millennium Development Goals - MDGs) մեկի իրականացմանը:

    «Համաշխարհային բանկը հետաքրքրված է ստեղծագործական կիրառական ծրագրերով, որոնք ներկայացնում են ՀԶՆ-երի առաջ քաշած զարգացման մարտահրավերները-,- ասել է Համաշխարհային բանկի զարգացման հետազոտությունների խմբի տնօրեն Շայդա Բադիին: - Տնտեսության, մարդկային զարգացման և շրջակա միջավայրի մասին մեր տվյալների հավաքածուն շատ մեծ ռեսուրս է: Այս մրցույթում մշակված կիրառական ծրագրերը հնարավորություն կտան քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին և քաղաքացիական հասարակությանը հետևել կիրառվող քաղաքականության հետևանքերին, մշակել նոր լուծումներ և ավելի ճշգրիտ գնահատել արդյունքները»:

    «Մենք կուզենայինք տեսնել, թե ինչպես են ամենուր կիրառվում մեր տվյալները, և համակցվելով սեփական տվյալների հետ ստեղծում իրապես օգտակար կիրառական ծրագրեր, որոնք ուղղված են տեղական խնդիրների լուծմանը: Դա է տարաբնույթ աղբյուրների համադրման (crowdsourcing) նորարական ուժը և այս մարտահրավերի էությունը»,- հավելել է Համաշխարհային բանկի նորարարությունների և դրանց կիրառման ինստիտուտի ղեկավար Ալիմ Վալջին:

    Մրցույթի պահանջները

    Հայտերը պետք է ներկայացվեն 2011 թ. հունվարի 10-ից ոչ ուշ, պետք է ուղղված լինեն ՀԶՆ-երից մեկի իրականացմանը և պետք է ներառեն տվյալներ Համաշխարհային բանկի տվյլաների կատալոգի առնվազն մեկ մոդեմից (dataset):

    Հաղթողներին սպասում է 45.000 դոլարի մրցանակային ֆոնդ և ֆինանսական աջակցություն: Մեծ ընկերությունները կարող են հավակնել կորպորատիվ պարգևների: Հաղթողների մասին տեղեկություները կտեղադրվեն Համաշխարհային բանկի խմբի կայքում:

    Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսիք են Քրեյգ Նյումարքը (Craigslist, Inc ընկերության հիմնադիր), Քանան Փաշուփաթին («Գուգլ» ընկերության միջազգային տեխնիկական գործառնությունների տնօրեն), Օրի Օքոլոհը («Ուշահիդի» ծրագրի գործադիր տնօրեն և համահիմնադիր), Հոմի Խարասը (Բրուքինգզ հաստատության Համաշխարհային տնտեսության և զարգացման ծրագրի խորհրդի անդամ և փոխտնօրեն) և Շանթա Դևարաջանը (Համաշխարհային բանկի Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ):

    Ծանոթացեք մրցույթի անցկացման մանրամասներին և ուղարկեք ձեր հայտը հետևյալ հասցեով. http://www.worldbank.org/appsfordevelopment:

    «Կիրառական ծրագրեր հանուն զարգացման» մրցույթի պլատֆորմն ապահովում է ChallengePost-ը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 09.11.2010, 18:25:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (10.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երիտասարդական Բանկը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ..
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.05.2012, 19:37
  2. Արվեստը հանուն խաղաղության մրցույթ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.02.2012, 18:39
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 23.10.2011, 17:35
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 06.01.2009, 19:49
  5. Ինտերնյուսը հայտարարում է մրցույթ«Մենք ենք» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.05.2007, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •