Հեռավոր 1998 թվականնա: Ջորջ Լուկասը նորա ավարտել Star Wars: Episode 1-ի նկարահանումները: Չորս Սթար Ուորսի թունդ երկրպագուներ որոշում են սողոսկել Ջորջ Լուկասի րանչո ու թաքուն նայել դեռևս մեծ էկրաններին դուրս չեկած ֆիլմը: Բանն այն է, որ իրանցից մեկը հիվանդա ու ապրելու չորս ամիս ունի, իսկ ֆիլմը դուրսա գալիս ընդամենը վեց ամսից:
Շեդեվր չի, բայց շատ հավեսով ամերիկյան road movie ա` տեղը տեղին տափակ հումորով: Ինչը իրան չի խանգառում շատ բարի ու հուզիչ ֆիլմ լինել:
Նայել միայն եթե Սթար Ուորսի երկրպագու եք ձեզ համարում: Հակառակ դեպքում հավանականությունը մեծա, որ ուղղակի չեք հասկանա:
Էջանիշներ