User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Աստղային ուղի / Star Trek

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աստղային ուղի / Star Trek

    Աստղային ուղի / Star Trek


    ԱՄՆ, 2009
    Ռեժիսոր՝ Ջ. Ջ. Աբրամս
    Դերերում՝ Քրիս Փայն, Զեքրի Քուինթո և ուրիշներ
    Ժանրը՝ ֆանտաստիկ
    IMDB-ի միջին գնահատականը՝ 8.1
    RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 94%

    ՍտարԹրեքի երկրպագուների հետ առաջին անգամ առնչվել եմ 2000թ-ին ԱՄՆ: Դրանք ոնց որ ծրագրավորող լինեն, երկու ՍտարԹրեքյան երկրպագու իրար հետ խոսալուց բան չես հասկանում... Հետո պարզեցի, որ ՍտարԹրեքը ամերիկյան սերիալ է, որը սկսվել է հեռավոր 60-ական թվականներին ու շարունակվել մինչև մեր օրերը՝ ընթացքում ստեղծելով մի քանի տասնյակ (թե հարյուրավոր) սերիաներ ու մի քանի լիամետրաժ ֆիլմեր: Ու չնայած ՍտարԹրեքի երկրպագուները պնդում էին, որ ՍտարԹրեքը վերջն ա, որ սրա պես հետաքրքիր սերիալ աշխարհում գոյություն չունի, որ Վուլկանները խելացի են, Կիրկը ամենալավն ա, լազերային հրացաններին ոչ մի բան չի հասնի, ինձ պարզապես դուր չէր գալիս նստել ու հինաուրց սերիալ նայել սարսափելի անորակ հատուկ էֆեկտներով: Ի դեպ հին ՍտարԹրեքից միակ տեսածս դրվագը սա է, որը հավակնում է դառնալ երբևէ նկարահանված ամենավատ կռվի տեսարանը.



    2009թ-ին թողարկվեց ՍտարԹրեք ֆիլմը, որը Բոնդապատման Կազինո Ռոյալ ֆիլմի պես այս աստեղնային էպոսը սկսեց զրոյից: Անկեղծ ասած էլի չէի ուզում նայել, բայց տեսնելով, որ շատ ֆիլմը շատ բարձր գնահատականների է արժանացել, որոշեցի բախտս փորձել:

    Արդյունքը գերազանցեց իմ սպասելիքները: ՍտարԹրեքը չափից դուրս ուշագրավ, հետաքրքիր ֆիլմ է, որի գործողությունները տեղի են ունենում հեռավոր տիեզերքում հազարավոր տարիներ անց... Այստեղ կան թե նորագույն տեխնոլոգիաներ, թե սուպերարագ տիեզերանավեր, թե սուպերհետաքրքիր նոր ռասսաներ ու այլմոլորակայիններ, թե սուպերվտանգավոր զենքեր, բազմաթիվ նոր գալակտիկաներ, աստղեր, մոլորակներ.. Մի խոսքով Աստղային Պատերազմների նման մի ֆիլմ է:

    Մի խոսքով, եթե Աստղային Պատերազմները (Star Wars) հավանել եք, սա նույնպես կհավանեք, իրար գրեթե չեն զիգում Ու ընդհանրապես, ֆանտաստիկ ֆիլմերի սիրահարների ֆանտազիաները այս ֆիլմը լրիվ կբավարարի
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 12.11.2010, 21:26:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.11.2010), Sagittarius (09.11.2010), Հայկօ (09.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. SUMERU` լուսավորման տանող ուղի:
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 02.09.2011, 20:22
  2. Ակումբցիները աստղային երկնքում
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2008, 11:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •