User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Հրեշը / The Host / Gwoemul

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրեշը / The Host / Gwoemul

    Հրեշը / The Host / Gwoemul



    Հարավային Կորեա, 2006
    Ռեժիսոր՝ Բոնգ Ջուն-հո
    Դերերում՝ Սոնգ Կանգ-հո, Բյեոն Հի-բոնգ և ուրիշներ
    Ժանրը՝ կատակերգություն, դրամա, սարսափ, քաղաքական սատիրա
    IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1
    Rottentomatoes-ի միջին գնահատականը՝ 92%

    Հարավային Կորեայում հանդիսանում է բոլոր ժամանակների ամենաբարձր հասույթ ձեռք բերած ֆիլմը, ըստ տոմսերի վաճառքի Կորեայի բնակչության 40%-ը դիտել է այս ֆիլմը:

    Էս կորեացիները դեմք են մի այլ կարգի... Իմ տեսած բոլոր կորեական ֆիլմերը շատ օրիգինալ են եղել, եթե սարսափ ֆիլմ է եղել, էն աստիճանի սարսափելի է եղել, որ սիրտս կանգնել է, եթե դրամա է եղել, չափից դուրս խորն է եղել, եթե թրիլլեր է եղել, չափից դուրս գրավիչ սյուժե է ունեցել իսկ եթե կատակերգություն է եղել, մեջն այնպիսի ցանցառ կադրեր են եղել, որ ծիծաղից մեռել եմ:

    Դե պատկերացրեք, որ Հրեշը ֆիլմը իր մեջ է միավորում կորեական դպրոցի լավագույն ավանդույթները: Այս ֆիլմում այնքան տարբեր ժանրեր են միաձուլված, որ դժվար է ասել, թե որն է ավելի շատ գերակշռում, այստեղ համ կատակերգություն կա, համ դրամա, համ շատ սարսափելի կադրեր, մեկ մեկ լացդ է գալիս, մեկ մեկ ծիծաղդ, մեկ մեկ էլ միկրոինֆարկտ ես ստանում...

    Ֆիլմի հիմքում ընկած է իրական դեպք, 2000 թվականին ամերիկացի մի բժիշկ Սեուլի Հան գետի մեջ է լցնում ահռելի մեծ քանակությամբ ֆորմալդեհիդ, որը չափից դուրս վտանգավոր է մարդու առողջության վրա: Դրանից մի քանի տարի անց Հան գետից դուրս է գալիս սարսափելի մի հրեշ, որի զոհերից է դառնում կորեական մի ընտանիք, որի անդամները էդքան էլ չեն փայլում իրենց մտավոր կարողություններով...

    Իսկ հետո ձեզ սպասում է խիստ լարված սյուժե՝ մեկ ու մեջ համեմված հակաամերիկյան քարոզչությամբ:

    Ի դեպ այս ֆիլմը հանդիսանում է Քվենտին Տարանտինոյի սիրած ֆիլմերից մեկը:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (09.11.2010), ivy (09.11.2010), Rhayader (09.11.2010), Skeptic (09.11.2010), VisTolog (09.11.2010), Արամ (20.04.2011), Հայկօ (09.11.2010), Նաիրուհի (10.11.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ հետաքրքիր ա՜...

    Ռուֆ, նենց ես անելու՝ սկսեմ կոմիքսների էկրանավորումներից բացի ուրիշ բաներ էլ նայել : Հանդիպելու լինենք՝ բեր, էլի:

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ հետաքրքիր ա՜...

    Ռուֆ, նենց ես անելու՝ սկսեմ կոմիքսների էկրանավորումներից բացի ուրիշ բաներ էլ նայել : Հանդիպելու լինենք՝ բեր, էլի:
    Ուրբաթ երեկոյան կգաս հանդիպման ֆլեշկայով հանդերձ
    I may be paranoid but no android!

  5. #4
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրեշը / The Host / Gwoemul
    Մի երկու–երեք տարի առաջ եմ նայել, էն ժամանակ ընկերս անարգել մուտք ուներ ՌԴ–ի ամենամեծ սերվերներից մեկը ու մենք լավ կինոներ նայելու համար ստիպված չէինք երկար սպասել։
    Նայեք, արժի։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հրեշը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.10.2013, 18:20
  2. www.speed-host.org - նոր հոսթինգ Հայաստանում
    Հեղինակ՝ LookBehinD, բաժին` Վեբ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 23.08.2012, 20:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •