User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Գրիգորները...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրիգորները...


    Գրիգորները...



    Գյուղերում մինչև էսօր էլ պահպանվել է հերթով հովիվություն անելը:
    Էդպես հովիվ ընկերներ էին պատանի հասակում Տացուն ու իր ընկեր Գրիգորը:
    Երկու Գրիգոր էին, մեկը-մեկից լրիվ տարբեր, բայց փոխադարձաբար իրար լրացնող: Գյուղում երկու ուրիշ նման ընկեր դժվար էր գտնել:
    Հետագայում Տացուի մեծ տղան` Ավոն, ամուսնացավ Գրիգորի աղջկա` Զարոյի հետ ու սկիզբ դրեցին մեր տոհմին:
    Տացուն հանգիստ էր, բարի ու չխոսկան, Գրիգորը` հակառակը, աշխույժ, չարաճճի ու ահավոր քֆուրչի` "քիֆիրգյան"...
    Իրար հետ սար էին գնում, հոտը լայն փռվում էր արտերում, իրենք մի-մի քար էին դնում գլուխների տակ ու խոսում... ապա Տացուն երգ էր ասում ու Գրիգորը մտածում էր, որ ընկերոջից լավ երգ ասող չկա էլ.... բայց ամեն առիթով մի կպնող բան էր ասում Տացուի երգերի վրա: Տացուն գիտեր, որ Գրիգորի հոգին մաքուր է, նրանից չէր նեղանում: Էսպես ուս-ուսի ապրում էին, մեջք-մեջքի տված քնում սարում, որ չմրսեն, մի ամանից մածուն էին ուտում ու երջանիկ էին....

    Մի օր Տացուն որոշեց իջնել գյուղ ու հաց բերել իրենց համար: Քնած Գրիգորին ձեն տվեց.
    -Գրիգոր, ել, նայի, հանկարծ հոտը Գանձացոնց արտերը չմտնի, կռիվ չեղնի, քիֆիր չենեն....
    - Հա, Գրիգոր ջան, դու գնա ես ահան կելնիմ, կաշեմ...
    Ու Տացուն գյուղ իջավ...
    Երեկոյան կողմ երբ վերադարձավ, բլրի մյուս կողմից լսեց Գրգորի ձայնն ու հայհոյանքները: Շնչակտուր վազքով անցավ բլուրն ու քար կտրեց:
    Գառների հոտը ավիրել էր Գանձացոնց ատերը, ու հանգիստ իր արոտն էր անում այնտեղ: Գրգորը կանգնել էր մի բարձր քարի ու ձեռքը ուղղած դեպի Գանձա գյուղը արագ արագ հայհոյում էր:
    -Գրիգո՜ր, խելռա՞ր էս ի՞նչ ես էրել....
    -Կեցի, մի խանգարե, - կտրեց Գիգորն ու շարունակեց հայհոյանքների տարափ տեղալ Գանձայի հասցեին: Ապա վերջացրեց հայհոյելն ու քարից իջավ,- Ծո քնել էի, էլա տեսնիմ գառները մտել են էտոնց արտերը, ըսի` հմի մեզի ինչքա՜ն քիֆիր կուտան, օր տեսնին: Ես էլ նախորոք իրենց լավըմ քիֆիր էրի.... հիմի ինչքան գուզեն թող քրֆեն, իմ քիֆիրներս պատի պես կանգանծ են իրանց քիֆիրների դեմը.....

    Էսպես ապրել, իրար հետ մեծացել, ախպերություն արել ու խնամիացել էին երկու Գրիգորները....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 07.11.2010, 14:10:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.11.2010), E-la Via (07.11.2010), einnA (07.11.2010), KiLa (05.01.2011), Malxas (07.11.2010), Mark Pauler (21.11.2010), Maverick (08.11.2010), Moonwalker (07.11.2010), Nadine (05.01.2011), Nare-M (13.11.2010), Smokie (08.11.2010), Tig (07.11.2010), Yeghoyan (07.11.2010), Թամարա (05.01.2011), Մանուլ (07.11.2010), Նաիրուհի (07.11.2010), Շինարար (07.11.2010), Ջուզեպե Բալզամո (07.11.2010), Ռուֆուս (07.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վորլդ, էս քանի օրը, որ ակումբում Մկրտիչ Սարգսյանի թեման էր բացվել, հատորները վերցրեցի, սկսեցի թերթել, էս երևի Ջավախքի շունչն ա, ոճն ա, հա՞, որ էսպես փոքր պատկերներով, առանձին կտորներով վայրի ամբողջական պատկերն ա կերտվում, էլ չասեմ, որ քեզ մոտ էլ կարդալիս նույն թեթևությունն ա, նույն սահունությունը ու հեշտությունը, ապրես, շարունակիր:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (07.11.2010), My World My Space (07.11.2010), Նաիրուհի (07.11.2010)

  5. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վորլդ, էս քանի օրը, որ ակումբում Մկրտիչ Սարգսյանի թեման էր բացվել, հատորները վերցրեցի, սկսեցի թերթել, էս երևի Ջավախքի շունչն ա, ոճն ա, հա՞, որ էսպես փոքր պատկերներով, առանձին կտորներով վայրի ամբողջական պատկերն ա կերտվում, էլ չասեմ, որ քեզ մոտ էլ կարդալիս նույն թեթևությունն ա, նույն սահունությունը ու հեշտությունը, ապրես, շարունակիր:
    Շին ջան հողն ու ջուրն ինչ ըսես կրնան էնեն.....


    Հ.Գ. թեև ես էնտեղ չեմ ծնվել, էնտեղ չեմ ապրել....բայց արյունից չես փախչի, հատկապես, որ չես էլ ուզում փախչել....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 07.11.2010, 14:23:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Թամարա (05.01.2011), Նաիրուհի (07.11.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արգասաբեր է քո գրիչը: Իսկ ամենակարևորն այն է, որ քանակը որակի հաշվին չէ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (07.11.2010)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հըբը կըսեի՝ մեր բարբառը չեն հասկնա, էտոր համար մեր լիզվով չես գրե:

    Ոչինչ, Հով ջան, բա որ իմանաս՝ մե՛նք ինչքան ենք էդպես հեռակա քֆրտել ձերոնց…
    Կատակը մի կողմ՝ լավն էր, Հով ջան, ընդամենը մի փոքրիկ դրվագ էր, բայց էնքան համով էր, էնքան կյանք կար մեջը: Ոչինչ, չէ՞, որ որպես գեղարվեստական ստեղծագործության չնայեմ, մանավանդ որ էս համովությունը ոչ էնքան քո շնորհքն էր, ինչքան պապերիդ…
    Ուղղակի անազնիվ էր, որ պատմության վերջաբանը չէիր գրել…
    Ժող ջան, ուրեմնՍ մեր գյուղացիք էս պատմությունը լսելով մի կուշտ ծիծաղում են, բայց և հավեսո՜վ ծեծում են Գրիգորին՝ ասելով.
    -Պատդ գլխուդ բլավ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.11.2010), Maverick (08.11.2010), My World My Space (07.11.2010), Tig (07.11.2010), Yeghoyan (07.11.2010), Ռուֆուս (07.11.2010)

  11. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի անազնիվ էր, որ պատմության վերջաբանը չէիր գրել…
    Ժող ջան, ուրեմնՍ մեր գյուղացիք էս պատմությունը լսելով մի կուշտ ծիծաղում են, բայց և հավեսո՜վ ծեծում են Գրիգորին՝ ասելով.
    -Պատդ գլխուդ բլավ...
    վերջաբանն էլ որ ես չասեի, որտեղի՞ց պիտի իմանայիր....

    բայդ դա դեռ վերջաբանը չի, համբերի դա էլ կգրեմ....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 07.11.2010, 14:33:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (07.11.2010)

  13. #7
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր էր,ափսոս քիչ էր:Հաճույքով կարդացի…Շնորհակալություն
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  14. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջաբանն էլ որ ես չասեի, որտեղի՞ց պիտի իմանայիր....

    բայդ դա դեռ վերջաբանը չի, համբերի դա էլ կգրեմ....
    Սպասում եմ... Ու պահանջում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (18.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •