Ես էլ որոշեցի այս թեմայում իմ շնորհակալությունը հայտնել Rhayader-ից, քանի որ նա Մոսկվա կինոթատրոնից խոսելով, ինձ եւս մեկ գրառման նյութ տվեց, որը, սակայն, կապ չունի ամառային դահլիճի քանդման հետ (որի դեմ, ի դեպ, ես ինքս ստորագրել եմ):
Բայց մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ ափսոսանքս հայտնել, որ կարդացել եմ վերոնշյալ ակումբցու որոշ գրառումներ այս թեմայում, քանի որ հակառակ դեպքում հանգիստ խղճով կարձանագրեի, որ «չնայած ես Ռայադերի գրառումները չեմ կարդացել, վստահ եմ, որ կողմ է արտահայտվել հայկական ալիքների ռուսերեն եթերին եւ այլն եւ այլն»:
Հիմա ասեմ, թե կինոթատրոնն ինչ կապ ուներ: Էսօր մտածում էի (նախկինում էլ եմ մտածել) մեր կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի լեզվի մասին: Ինքս կինոթատրոն այցելող մարդկանցից չեմ, դրա համար ինչ որ գիտեմ, էդ ամենը ընկերներիս հարցուփորձ անելով եմ իմանում: Երբ մի անգամ ընկերոջս հարցրի, թե կ/թ Մոսկվայում ցուցադրվող այսինչ ֆիլմը ինչ լեզվով է, ինքն էլ ասաց` որակյալ ռուսերեն դուբլյաժ ա, ես մեղմ ասած անակնկալի եկա, ինչի ո՞ր թիվն ա…
Հուսով եմ` հայկական կինո ցուցադրելիս չեն թարգմանում ռուսերեն, նոր ցույց տալիս:
Ինչի՞ համար եմ այս հարցը հեռուստատեսությունից առանձին դիտարկում, որովհետեւ հեռուստատեսության համեմատ, կինոթատրոն այցելությունը արարողություն ա: Հեռուստացույցը միշտ տանը գցած ա, անգործ ժամանակ կարելի ա կինո նայելով ժամանակ սպանել, իսկ կինոթատրոնը անհամեմատ ավելի լուրջ ժամանց ա, որի համար մարդիկ նաեւ վճարում են: Ու, փաստորեն, հայ, ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում գտնվող մարդը պիտի իր վճարած գումարի դիմաց ունենա օտարալեզու ժամանց: :բլին
Այս թեմայում եմ գրում, որտեւ, չնայած իմ առանձնացնելուն, մեկ ա, կինոթատրոնում ցուցադրվածը սերտորեն կապված ա հեռուստատեսության հետ, քանի որ էդ ամենը վաղ թե ուշ հայտնվում ա հեռուստաէկրաններին:
Էջանիշներ