User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Ռուսերեն խոսք հայկական ալիքներով

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուսերեն խոսք հայկական ալիքներով

    Հեռուստատեսությունից նյարդայնացողների համար արտահայտվելու նոր ամբիոն:

    Երեկ ահագին հեռուստացույց եմ նայել Հ1-ով «Карот» կոչվող ռուսաբառ մի ֆեսծիվալ էր ալամ աշխարհի ամենայն հայոց հաղորդավար Եգոռ ԳլումԸվի հիասքանչ ռուսերենով, հ2-ով «Քլաբ-բար» կոչվող մի նոր փայլուն պռայեկտ, որին մասնակցում են մեր պռադվինուտы երիտասարդները իրենց կատարյալ ռուսերենով, հ3-ով՝ ԱրմենյաTV-ով՝ «Что-Где-Когда» էին խաղում հայ գիտակները, որոնց գիտակությունն առայժմ սահմանափակվում է միայն ռուսերենի իմացությամբ, ընդ որում ոչ միայն հարցերն ու պատասխաններն են հնչում ռուսերեն, այլև մեր գիտակները նաև մտածում էին ռուսերեն ԱԼՄ-ն չտարա, բայց եթե տանեի, հաստատ գիտեմ ԾիԳՌան ԿառապետЫЧ-ի ռուսերեն խորհրդածություններն էին լինելու հայ ժողովրդի ապագայի մասին, կամ մի աղջիկ կա, որ սաղ օրը ներարագանդային զարգացման մասին ռուսերեն ինչ-որ բաներ ա բլբլում, ԱԼՄ չտարա ոչ թե նրա համար, որ ինձ վայել չէ ԱԼՄ նայելը, ես փառք Աստծո «մտավորական» չեմ, որոնց, այո որոնց և ոչ թե ում, նյարդայնացնում է ԱԼՄ-ի անմակարդակությունը, բայց մեծագույն հաճույքով Հ1 կամ Արմենյա են նայում կամ նույնիսկ համագործակցում են այդ ալիքների հետ, որովհետև ըստ իս որևէ էական մակարդակային տարբերություն չկա այդ ալիքների մեջ: Մտավորական բառը նկատի ունեմ այդ բառի այսօրվա խեղաթյուրված ընկալմամբ, իսկական մտավորականներին, ում առաջ ես պատրաստ եմ խոնարհվել, չի վերաբերվում:

    Մի խոսքով, նյարդայնանում ենք սերիալներից, հաղորդումների անմակարդակությունից, բայց կարծում եմ դա պարզապես ահավոր է, իսկ ռուսերենի, օտար լեզվի այս աստիճան ժողովրդականացումը հայկական եթերից արդեն սարսափելի է: Եկեք մի քիչ այս թեմայում այդ թեմայով նյարդայնանանք, կամ գուցե մարդիկ գտնվեն, ովքեր դա ճիշտ են համարում, ազատ եք արտահայտվելու, չեմ ուզում իմ կարծիքս պարտադրած լինեմ, պարզապես արտահայտվում եմ:

    Ես օրինակ ի վերջո ալիքը փոխեցի Ռուսաստանի առաջին ու հաճույքով սարսափ ֆիլմ նայեցի, չնայած սարսափ չեմ սիրում, մի խոսքով ես ռուսատյաց չեմ, բայց...

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.11.2010), Chuk (08.11.2010), davidus (07.11.2010), Fender (07.11.2010), Freeman (07.11.2010), Inna (07.11.2010), Monk (08.11.2010), Moonwalker (07.11.2010), My World My Space (07.11.2010), Norton (07.11.2010), Rammstein (07.11.2010), VisTolog (07.11.2010), Yeghoyan (07.11.2010), Ձայնալար (07.11.2010), Մանուլ (07.11.2010), Նաիրուհի (07.11.2010), Ուլուանա (07.11.2010), Պանդուխտ (07.11.2010), Ռուֆուս (07.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ռուսերեն
    Հեղինակ՝ Էլինար, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.09.2017, 17:03
  2. Գրողի խոսք
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.01.2014, 08:33
  3. Կյանքի խոսք (խարիզմատներ)
    Հեղինակ՝ ars83, բաժին` Կրոն
    Գրառումներ: 260
    Վերջինը: 09.10.2012, 03:05
  4. Գրակ և ճանճ. նոր խոսք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.02.2010, 14:19
  5. Իմ ստեղծագործությունները (ռուսերեն)
    Հեղինակ՝ Aksel, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.03.2008, 03:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •